Մարտի 1-ի դեպքերի ժամանակ 120 մլն դրամ է բաժանվել զինծառայողներին. գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 17:18
Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
20.04.2026 | 17:07
Ավետիք Չալաբյանը՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նվիրատու
Բոլորը

Մեղադրող դատախազների առարկություններն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով հանդես եկավ ծավալուն խոսքով։

Նախ նա նշեց, որ 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ է արվել ներկայացնել աղճատված եւ տեքստից կտրված։

«Մինչդեռ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է իրենից ներկայացնում։ Ուստի ես ստիպված եմ եվս մեկ անգամ ներկայացնել մեղադրանքի էությունը»,- նշեց Դավթյանը եւ ներկայացրեց մեղադրանքի որոշման էությունն՝ ըստ իրադարձությունների զարգացման՝իր իսկ խոսքով տրամաբանական շղթայի

«Ինչի ենք հանգում մենք այս գործով ձեռք բերված տվյալներով։ Փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՀ-ն չէր հրապարակել ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ երբ հրապարակում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների բռնի կամ ոչ խաղաղ գործողությունների կամ դրանց մտադրություններրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկար, այս պայմաններում ՀՀ Սահմանադրության երաշխավորը եւ վերջապես գերագույն գլխավոր հրամանատարը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա մի գործողություն է, որն ուղղակիորեն արգելվում է Սահմանադրության 8.2 հոդվածով։ Այն ամրագրում է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Հենց այս պահից զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Կրկնում եմ՝ ընտրական գործընթացը դեռեւս չավարտված՝ որեւէ կերպ չվիճարկվող խաղաղ հավաքների պայմաններում։ Եվ ահա այս խորհրդակցությունից ժամեր անց հետեւում է ՊՆ նախարարի հայտնի հրամանը։ Ինչ հակափաստարկներ է բերում պաշտպանական կողմը․ ներկայացվում է, որ տեղեկություններ կային Պն երկու փոխնախարարների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ։ Հիմա եթե այդ երկու փոխնախարարների վարքագիծն իրենց նկարագրածի տիրույթում էր, ապա դա հանցագործություն էր։ Եթե ոչ հանցագործություն, ապա կարգապահական իրավախախտում էր, որին պետք է հետեւեին կոնկրետ գործողություններ. կամ պետք է հարուցվեր քրեական գործ, կամ կարգապահական վարույթ իրականացվեր։ Չկա տվյալ, որ նման արձագանք է եղել; Ընդհակառակը, դրա արձագանքը եղել է հենց այդ խորհրդակցությունը բանակի ղեկավար կազմի հետ եւ հենց այնպիսի հանձնարարականներ տալը, որոնք ընդգրկվել են ՊՆ հայտնի հրամանում։ Հիմա հարց է հնչում, թե ինչու ենք մենք հատկապես Արշակ Կարապետյանի ցուցմունքին կարեւորություն տալիս։ Խորհրդակցության մասնակիցները հարցաքննվել են, սակայն նրանք ոչ թե հերքում են, այլ ավելի շատ նշում են, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի կողմից իրենց տրված հանձնարարությունները։ Արշակ Կարապետյանի ցուցմունքները արժանահավատ ենք համարում, որովհետեւ նրա ցուցմունքով այդ խորհրդակցությանը հետեւած հրամանը ամբողջությամբ տալիս է այդ հարցի պատասխանը։ Հրամանը հենց սկսվում է հետեւյալ կերպ․ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդրիների կատարման վերաբերյալ։

Պրիամբուլան առավել ակնկհայտ է բացահայտում սրա իմաստը։ Նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային կազմակերպությունների կողմից բաց եւ թափանցիկ ճանաչվելուց հետո որոշ քաղաքական ուժեր չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը։ Ես ուզում եմ հասկանալ՝ այս նկարագրվածը ինչ կապ ունի ընդհանրապես բանակի հետ։ Առավել եւս՝ այստեղ մեջբերվեց խորհրդակցության մասնակցի ցուցմունք, որտեղ ասվում էր, որ խորհրդակցությունը նվիրված էր բանակի մարտունակությունը բարձրացնելուն։ Հիմա այս նպատակը բանակի մարտութնակության բարձրացման հետ որեւէ առնչություն ունի՞։ Մեր գնահատմամբ՝ մեջբերածս փաստաթղթով հռչակված նպատակները արդեն իսկ վկայում են Ռոբերտ Քոչարյանի կողմից քաղաքական գործընթացներում զինված ուժերի ներգրավման մասին։ Փաստարկ է հնչում, որ դրանով փորձ էր արվում բանակը զերծ պահել քաղաքական գործընթացներից։

Բայց երբ ուսումնասիրում ենք համապատասխան հրամանը, առավել եւս գործով ձեռք բերված բազում ցուցմունքները՝ զինված ուժերի՝ մայրաքաղաքի տարբեր մասերում գտնվելու վերաբերյալ, տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական իրադարձություններից։ Եթե խոսքը վերաբերվեր զորանոցային վիճակին բերելուն, դա կհասկանայի, բայց ընդհակառակը այդ զորքերը հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող սահմանապահ, տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ հենց կիզակետն էր այդ քաղաքական իրադարձությունների։

Ավելին, այդ զորամիավորումներից համապատասխան պատրաստություն են անցել, որոնք միտված են եղել հենց ցույցը ցրելուն։ Այսինքն՝ զինվորականները պատրաստվել են զույցը ցրելու գործողություններ իրականացնել։ Երբ մայրաքաղաքում արդեն բավարար մարտական պատրաստվածություն ունեցող զորք կար, իսկ մյուս կողմից խաղաղ ցուցարարների թիվն աճում էր, մյուս կողմից էլ ընտրական գործընթացի մաս կազմող՝ ընտրությունների արդյունքները դատական ճանապարհեվ վիճարկելու գործընթաց էր մեկնարկել ՍԴ-ում, Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 29-ին, որպես ցույցերը դադարեցնելու տարբերակ նշել է հրապարակային ելույթում նշել է ոստիկանական գործողություններով հրապարակաը մաքրելը։

Դարձյալ ընդամենը ժամեր անց մենք ունենք կոնկրետ գործողություն․ ոստիկանության մեծաթիվ ուժեր լուսադեմին անհամաչափ ու ապօրինի միջամտությամբ ցրել են ցույցը։ Ապօրինին ու անհամաչափը հաստատված է բազմաթիվ ցուցմունքներով եւ նյութերով, նաեւ ՄԻԵԴ որոշմամբ՝ Սաղաթալյանի գործով։ Ակնհայտ էր, որ մարտի 1-ի լուսադեմի բռնի գործողությունները բերելու էին հակազդեցության։ Իսկ ինչու ընտրվեց հենց այդ պահը՝ մարտի 1-ի առավոտը․ որովհետեւ այլեւս դա անհանգստացնող չէր, քանի որ մայրաքաղաքում կար մարտական բարձր պատրաստություն ունեցող բավականաչափ զորք, որը կարող էր ճնշել այդ հուզումները։ Եվ սրան հաջորդում է արդեն տրամաբանական հաջորդ քայլը․ կանխատեսելի բախումների ֆորմալ հիմքով հայտարարվում է արտակարգ դրություն «օրինականացնելով» բանակի ուղղակի զինված միջամտությունը։

Պաշտպանական կողմը փորձեց հիմնավորել այդ հրամանագրի անհրաժեշտությունը, իրավաչափությունը և դրանով բանակի միջամտության համաչափությունը։ Հիմա հարց է ծագում․ իրենց պաշտոնական պարտականություններն ըստ իրավաչափ հրամանի կատարած զինծառայողներին ցուցակով, ոչ պետական միջոցներից վարձատրություն տալու տրամաբանությունը որն էր։ Իսկ գործող օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ պետական միջոցներից, գործով մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 միլիոն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված համապատասխան զինծառայողներին»։

Մանրամասները՝ տեսանյութում