Կարող է պատահի՝ էս անգամ էլ թեկնածուն ընդունելի չլինի. պատգամավորները՝ ՍԴ դատավորի նոր թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի նոր թեկնածու է առաջադրել՝ Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանին։ «Իմ քայլը» չի պատրաստվում միանգամից մերժողական դիրքորոշում որդեգրել նախագահի նոր թեկնածուի նկատմամբ։

«Եթե իր թեկնածությունն ընդունելի լինի մեծամասնության կողմից, բնականաբար դրական եզրակացություն կտանք»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

«Իմ քայլի» պատգամավորները Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածուին չեն ճանաչում, սակայն չեն կարծում, որ նախագահ Արմեն Սարգսյանը խմբակցության անդամների համբերությունն է փորձարկում Վահե Գրիգորյանի թեկնածությունը չառաջադրելով։

«Որովհետև «Իմ քայլը» բավականին համբերատար է»,- ժպտում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչ Հակոբյանը։

Հովիկ Աղազարյանը նկատում է, որ նախագահն ինքն է որոշում, թե ում թեկնածությունն առաջադրի և դժվար թե ինչ-որ մեկի համակրանքներով շարժվի։

«Կարող է պատահի էս անգամ էլ թեկնածուն որպես մեծամասնություն մեզ համար ընդունելի չլինի, էդ դեպքում մեկ ուրիշին կներկայացնի ու կգան ինչ-որ մի տրամաբանական ավարտի։ Էսպես չի կարող շարունակվել»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը թեկնածու Արթուր Վաղարշյանին գիտի 15 տարի և անձնապես համակրում է նրան։ Ըստ նրա նախագահը չէր կարող իրավական կարգ խախտել։

«Կարծում եմ, նախագահը ճիշտ է մեկնաբանել այն իրավական դրույթը, համաձայն որի՝ նա նոր թեկնածու պետք է առաջադրի և այդ ճիշտ մեկնաբանության արդյունքում չէր ներկայացնի այն թեկնածուին, որին նախկինում ներկայացրել է»,- նկատում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Պարոն Սիմոնյանը վստահեցնում է, որ թեկնածուն պետք է քաղաքական կողմնորոշվածություն չունենա, պետք է աչքի ընկած լինի միայն մասնագիտական նվաճումներով․ «Եվ եթե այդ չափանիշներին բավարարում է, ապա մեր խմբակցությունը կողմ է քվեարկում»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը մի քիչ այլ չափանիշներ ունի Սահմանադրական դատավորի անդամի։

«ՍԴ դատավորը միայն գիտնական չպետք է լինի, պետք է որոշակի փորձառություն ունենա, աշխարհայացք ունենա քաղաքացիական, իր անկողմնակալությունը հաստատող վարքագիծ»,- զգուշացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Միքայել Մելքումյանը նկատում է՝ Ազգային Ժողովի հետ աշխատելը հեշտ չի լինի, թեկնածուն առնվազն պետք է կարողանա համոզել․ «Մարդը պետք է հռետոր էլ լինի, ինքը կարող ա նույնիսկ բովանդակությունը հաճելի չլինի, որ արտահայտի, բայց ինքը պետք է անկեղծություն և հռետորի դիրքից համոզում»։

Արթուր Վաղարշյանի թեկնածությունը խորհրդարանը կքննարկի հենց առաջիկա քառօրյայում։ Արդյոք պարոն Վաղարշյանը կարժանանա՞ նախորդ թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ճակատագրին հանուն «Իմ քայլի» համար ընդունելի մեկ այլ թեկնածուի, կերևա մեկ շաբաթից։

Մհեր Արշակյան