«Սողալու համար ծնվածներ, ազատեք թռիչքուղին»․ Նիկոլայ Ծատուրյանի ուշագրավ ակնարկը Սերժ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հեղափոխությունից արդեն մեկ տարի է անցել։ Ի՞նչ ունենք մենք այսօր։ Բավարարվա՞ծ է մտավորական մարդը հեղափոխության առաջին տարվա արդյունքներով։ Այդ առթիվ մենք զրուցում ենք ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ։

-Պարոն Ծատուրյան, դուք արվեստի ոլորտի մարդ եք, որը միշտ սրությամբ է տեսնում նույնիսկ թեթեւ խնդիրը։ Հեղափոխությունն անխուսափելի՞ էր։

-Երեւի այո, որովհետեւ համն էնքան էր դուրս եկել։ Փաշինյան չլիներ, կլիներ ուրիշ մեկը։ Արդեն Սերժին բոլորն ատում էին ուղղակի։ Մտնում էի Ֆեյսբուք, ասում էին՝ չիբուրաշկա։ Իհարկե, մի բան պիտի լիներ։ Նույնիսկ ճահիճը վերջում չորանում է, դառնում է հող կամ բարեբեր մի բան։ Կարող է ժամանակի իմաստով ավելի ուշ լիներ։

-Ձեզ բավարարու՞մ են այսօրվա իշխանությունները։

-Ես ամեն ինչին նայում եմ անալիզ անելով։ Որովհետեւ լրիվ լինել կողմ կամ դեմ, էդպես չի լինում։ Չկա լավ մարդ կամ վատ մարդ։ Ի վերջո, իհարկե, ես գոհ եմ, որ Փաշինյանն է,որովհետեւ իսկապես դեմոկրատիա է մտցնում՝ դուրս է գալիս փողոց, մարդկանց հետ է զրուցում։ Մի անգամ Հրաչյա Ղափլանյանի հետ ինչ-որ մի խոսակցության առիթով ասեցի՝ Հրաչ Նիկիտիչ, դուք կյանքը չեք ճանաչում։ Զարմացավ՝ ե՞ս։ Ասի, այո, դուք։ Որովհետեւ աշխարհին նայում եք մեքենայի միջով, դուրս չեք գալիս, չեք նայում հասարակ մարդու կյանքին, որ հետո դա արտացոլեք բեմում։ Մտահոգվեց, ասեց՝ գիտես, ճիշտ ես ասում։ Այ էդ սերժերը, մերժերը, քոչարյանները, տերպետրոսյանները մեքենաներից դուրս չէին գալի, իրանց զեկուցում էին վիճակը երկրի եւ պարզ է, որ դրական բաներն էին ասում։

-Դուք երբեմն հանդիպում էիք երկրի առաջնորդներին։ Նրանց ասում էի՞ք ինչ է կատարվում իրականում։

-Ու՞մ։

-Սերժ Սարգսյանին։

-Ես Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ գործ ունեմ։

-Չէիք հանդիպու՞մ։

-Հանդիպում էի։ ընդհանուր մի հավաքի ժամանակ։ Հետո դարձա դիսիդեն, չէին կանչում։ Մեկը կար, ասեց՝ արի գնանք ձեռքները սեղմենք, մեր պրեզիդենտն է, էլի։ Մոտեցա, ասեցի՝ շնորհավորում եմ Սերժ Ազատիչ։ Ես իրան «պարոն» չեմ ասել։ Ասեցի մի հատ անեկդոտ պատմեմ։ Ասեց՝ ասա։ Ասեցի՝ հայտարարություն է օդանավակայանում․ «Рожденные ползать, освободите взлетную полосу»։ Մի քանի մարդ անցավ, նոր սկսեց ծիծաղել։ Նոր հասավ, որովհետեւ մի քիչ ուրիշ հումոր էր։ Սա է եղել իմ շփումները։ Մի անգամ էլ Սոս Սարգսյանի 70-ամյակին ինքը հրավիրեց ռեստորան, Սոսին ասեց՝ ում ուզում ես կանչի քո մտերիմներից, Սոսն ինձ էլ հրավիրեց։ Բոլորը կենացներ են խմում, հանճարեղ բաներ են ասում՝ վայ, դուք որ կաք, մենք․․․ Էդ էլ մշակույթի ժողովուրդն է։ ես երբեք կուռքեր չեմ ունեցել։ Մի կուռք ունեմ, էդ ես եմ, ի՞նչ գործ ունեմ։

-Պարոն Ծատուրյան, Հայաստանում դատվում է երկրորդ նախագահը, դուք էս մասին ի՞նչ եք մտածում։

-Միայն նա չի դատվում, էլի դատվողներ կան։ կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետեւ բոլոր հանցանքներից,-իսկ ես գիտեմ, համոզված եմ, որ ցավոք սրտի, Ռոբերտ Քոչարյանն ունի հանցանքներ,-պետք է դատվի, որովհետեւ ճշմարտությունը եթե չի հաղթում, առաջընթաց չի լինի։ Հույս ունեմ, որ կդատեն, որպեսզի էդ հանցանքները մաքրվեն։

-Դուք դիտողություններ ունե՞ք մշակույթի հանդեպ նոր իշխանությունների վերաբերմունքի առումով։

-Երբ ես գնում էի մշակույթի նախարարություն, ես հասկանում էի, որ մշակույթը վերջին հարկերում է։ Դա պատահական չէր։ Շարունակվում է մշակույթի հանդեպ էդպիսի վերաբերմունքը։ Գործնական քայլեր դեռ առանձնապես չեմ տեսնում։

-Պե՞տք էր մեզ մշակույթի նախարարություն։

-Միայն մի բանի համար։ Հայկական ռադիոն մի հատ անեկդոտ ունի։ Ադրբեջանցիներն ասում են՝ էդ հայաստանի ինչի՞ն է պետք «Հայջրփրկը» (ջրում խեղդվողների միությունը-Մ․ Ա․), նրանք ջուր չունեն։ Հայերն ասում են՝ իսկ ձեր ինչի՞ն է պետք մշակույթի նախարարությունը։ Հիմա որպեսզի չհավասարվենք նրանց, թող ձեւականորեն լինի։ Գիտես ինչ, Փանջունի եմ խաղացել, էնտեղ մի ֆրազ կա՝ փող ուղարկեք, փող։ Երբ փողը կա, ամեն ինչ տեղն ա, մշակույթի նախարարությունն էլ ա ակտիվ գործում։ Երբ որպես ռեժիսոր գնում եմ նոր թատրոն, տեսնում եմ ճղված կուլիս, չեմ ուզում աշխատեմ, որովհետեւ փող չկա, արվեստը փող շատ է սիրում, բեմադրության համար։ Ես կարող է համաձայնվեմ չստանամ հոնորար, բայց էդ գումարը գնա մտնի ձեւավորման համար, լինի շքեղ, որ մարդը գա նայի, բեմը բացվի, ասի՝ ես եկել եմ տաճար։ Էսօր ես տեսնում եմ, որ օծանելիքի խանութներն ավելի շքեղ են։

-Նոր իշխանություննները մտադիր են արվեստի հետ կապ ունեցող երեք բուհ տեղափոխել Գյումրի։ Ճի՞շտ են անում։

-Ես կողմ եմ, որովհետեւ Գյումրին արվեստի եւ արհեստի քաղաք է։ Ես ինքս գյումրեցի չեմ, բայց Գյումրիում աշխատել եմ։ Երբ դերասանները գալիս են հյուրախաղերի, ասում են՝ եթե գյումրեցի հանդիսատեսը մեզ ընդունեց, բոլորը կընդունեն։

-Այս Հայաստանն ունի՞ հանճարեղ ֆիլմ նկարելու պոտենցիալ։

-Երբ կա փողը, դու կանչում ես հանճարեղ դերասանների, որոնք ասում է, որ կարող է նկարվել 10 հազար դոլարով։ Ասում ես՝ վայ, չէ, էս ինչ եք ասում, չի լինի։ Եթե չի լինի, գնում է ուրիշ տեղ նկարվում է երեք հազար դոլարով։ Որակն ընկնում է։ Իհարկե կա պոտենցիալ, բայց երբ գիտեն, որ սերիալը կնկարեն 2 հազար դոլարով, մի կերպ, անընդհատ տներ վարձելով, լաց լինող աղջիկներ, որոնք դժբախտ սեր են ապրում, շատ տխուր է։ Իսկ եթե իսկապես շատ փող լինի, կգտնեն շատ հետաքրքիր օբյեկտներ, շունչներս կբացվի։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները տեսանյութում