Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում չսկսվեց. քաղաքական հաշվա՞րկ, թե իրավական գործընթաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունն այսօր մերժեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ինչը նշանակում է, որ այս պահին պատգամավոր Ծառուկյանի լիազորությունները չեն դադարեցվի։

Ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Factor.am-ին փոխանցեց, որ քննիչի կողմից քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով «Քաղաքացու որոշում» կուսակցությունն էր դիմել Գլխավոր դատախազություն, որտեղից փաստերն ուսումնասիրելու համար դիմումն ուղարկվել էր քննչական մարմնին։ ՀՔԾ-ն առաջնորդվել է օրենքի տառին համաձայն. որոշումն այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ այն համարելով սպասելի:

«Հանցակազմ չկա և չի կարող լինել։ Կարծում եմ՝ ՀՔԾ որոշումը բավարար կլինի բոլոր այն քաղաքական ուժերի, անհանգիստ գործիչների համար, որոնք Գագիկ Ծառուկյանի գործողությունների մեջ ցանկանում են անպայմանորեն տեսնել հանցակազմ: Իսկ իշխանության այն պատգամավորներին, որոնք իրենց հրապարակային ելույթներում նմանատիպ մտահոգություններ հայտնում էին, ՀՔԾ եզրահանգումն իրենց ևս կբավարարի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել արգելում է ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը։ Ծառուկյանի հարցով դատախազություն դիմած «Քաղաքացու որոշում» կուսակցությունը որպես Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմք բերել էր նրա մի շարք հրապարակային ելույթներ, որոնք վկայում են պատգամավորականին զուգահեռ նաև բիզնես գործունեություն ծավալելու մասին։ Այդպիսին է, օրինակ, ապրիլի 19-ին ԱԺ ամբիոնից Ծառուկյանի այս ելույթը. «Հարգելի խորհրդարան, առաջինն ուզում եմ ասել՝ էսօր չէի եկել, հանդիպում ունեի, Արմավիրում մենք բամբակի արտադրություն ենք դնում»։

«ՔՈ» կուսակցությունում ՀՔԾ-ի մերժման մասին որևէ փաստաթուղթ դեռ չեն ստացել։ Կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի խոսքով՝ ՀՔԾ որոշումը վերջնականապես կգնահատեն գրավոր պատասխան ստանալուց հետո։

Սահակյանը հավաստիացրեց՝ ՀՔԾ մերժումով իրենց քայլերը չեն սահմանափակվում և մի քանի սցենարներ են մշակել, որոնք այսօր չեն բացահայտում. «ՀՀ քաղաքացիներից ովքեր ճանաչում են Գագիկ Ծառուկյանին, բոլորը համոզված են, որ նա ձեռնարկատիրությամբ զբաղվում է։ Կենտրոն ՀԸ-ի լուրերով ամեն օր ասում են՝ Գագիկ Ծառուկյանը գնաց՝ էս արեց, էն արեց, հանձնարարեց, կառավարման մարմիններին էս հանձնարարությունը տվեց, և այդ ամբողջությունը բերել է համոզմունքի, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ»:

ՀՔԾ որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցել Ծառուկյանի նկատմամբ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պայմանավորում է իշխանության քաղաքական կամքի բացակայությամբ։ Ըստ նրա՝ իշխող ուժի թողտվությամբ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը հայտնվեց ԱԺ-ում, ինչը քաղաքական հաշվարկ էր։

«Այն նպատակով, ինչ Գագիկ Ծառուկյանը պետք էր Սերժ Սարգսյանին… Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ որոշ քաղաքական սեգմենտների ուղղակի թույլ չտրվեց տեղ ունենալ ԱԺ-ում։ Նաև Լուսավոր Հայաստանը չկարողացավ, Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, 2-րդ տեղի ամրագրումն անել»,- ասում է Արման Բաբաջանյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունում շարունակում են համոզված մնալ, որ պետական կառավարման համակարգը և գործարարները պետք է միմյանցից տարանջատված լինեն։ Ըստ Սուրեն Սահակյանի՝ իրենց պայքարն անձնավորված չէ և հերքում է տարածված կարծիքը, թե Գագիկ Ծառուկյանի հետ անձնական հարաբերություններ են փորձում պարզել:

«Ես ասում եմ, որ այդպիսի բան չկա: Գագիկ Ծառուկյանը կլինի, Արսեն Ջուլֆալակյանը կլինի, որի հետ կապված ավելի մեծ խնդիրներ կան, պետք է այդ սերտաճումը բացառել։ Ինչի՞ համար է պետք բացառել, որովհետև երբ գործարարները մտնում են ԱԺ, միակ մոտիվացիան իրենց սեփականությունը պաշտպանելու բնազդն է։ «Իմ քայլ»-ից, ԲՀԿ-ից, թե «Լուսավոր Հայաստանից» է պատգամավորը, նրանք իշխանության կրողներ են, հետևաբար՝ նրանց ազդեցությունը որոշումների կայացման վրա, օլիգարխիան հենց դա է»,- ասաց Սուրեն Սահակյանը:

Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը, ըստ Արման Բաբաջանյանի, կշարունակի մնալ հայաստանյան քաղաքական օրակարգում։ Իրենք այդպիսի նախաձեռնություն չեն ցուցաբերի, սակայն կսատարեն իշխանությանը, եթե վերջինս գնա այդ քայլին։ Բայց, ըստ պատգամավորի, իշխող «Իմ քայլը» դաշինքը Գագիկ Ծառուկյանի հարցը կբերի օրակարգ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։

«Երբ խորհրդարանից դուրս սկսվեն արտախորհրդարանական որոշակի պրոցեսներ և անկյուն քշված ԲՀԿ-ն ստիպված լինի արտախորհրդարանական որոշ ուժերի հետ նշաններ ցույց տալ, այդ հարցը կրկին կգա խորհրդարան և, գուցե, համարձակ լուծումներ կտրվեն»,- նկատեց Արման Բաբաջանյանը։

Իսկ մինչ այդ՝ ԲՀԿ-ում ձեռքերը ծալած չեն նստի։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ում մտածում են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել։ Խմբակցությունը կարծում է, որ Քաղաքացիական օրենսգիրքը պակաս մեխանիզմներ է սահմանում, թե ինչպես պետք է սեփականատերը հարաբերվի հավատարմագրային կառավարման հանձնված սեփականության մենեջերների հետ։

«Ի վերջո՝ աբսուրդ կլինի, չէ՞, եթե սեփականատերն իր բիզնեսները հանձնի հավատարմագրային կառավարման և երբևէ այլևս չհետաքրքրվի՝ այդ մենեջերներն ինչպես են կառավարում իր սեփականությունը: Օրենքով պետք է հստակ լինեն այդ հարաբերությունները։ Քանի որ օրենքն այդպես հստակ չէ, հենց Ծառուկյանը հանձնարարել է ԲՀԿ-ին, մենք նաև տնտեսագետների և փորձագետների հետ աշխատում ենք սեփականատեր-մենեջեր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից չեն շտապում արձագանքել ՀՔԾ որոշմանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանն ունի լիազորություն դիմել ՍԴ՝ Ծառուկյանին զրկելու պատգամավորական մանդատից կամ ստեղծել Էթիկայի հանձնաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան