Բոլոր օբյեկտների սեփականաշնորհման պատմությունը պիտի դառնա իրավապահների քննության առարկա. Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

– Պարո՛ն Գևորգյան, այսօր ՀՔԾ-ն մերժեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան մանդատից զրկելու՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Սուրեն Սահակյանի դիմումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Սուրեն Սահակյանը գտնում էր, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է մասնակցում իր բիզնեսի կառավարմանը, ինչի իրավունքը պատգամավորը չունի, և այդպիսով խախտում է Սահմանադրության 95-րդ հոդվածը։ Ո՞ր տեսակետի հետ եք համաձայն:

– Այն, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի բիզնեսի հետ, դա ակնհայտ է։ Բայց արդյո՞ք այդ ձևակերպումները բավարար են, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի, դա իրավապահների գնահատելու խնդիրն է: Եվ ՀՔԾ-ն այսօր տվել է գնահատականը, որ բավարար չէ։ Ամբողջ աշխարհում դժվար է ձևակերպել բիզնեսով զբաղվել-չզբաղվելու բանաձևը, և դա արդեն տասնյակ տարիներ փնտրվում է։

– Անկախ այդ ձևակերպումներից՝ Դուք հետևում եք Գագիկ Ծառուկյանի վարքագծին։ Նա զբաղվո՞ւմ է իր բիզնեսի կառավարմամբ:

– Ես ունեմ ներքին համոզմունք, որ նա ամենօրյա ռեժիմով զբաղվում է իր բիզնեսով, բայց օրենսդիրն ա՞յդ զբաղվելը նկատի ունի, որ ասում է՝ չի կարելի, թե՞ այլ բան, դա իրավական ձևակերպման հարց է։

– Ի դեպ՝ ի՞նչ փուլում է գտնվում Գ.Ծառուկյանի կողմից «Արարատ ցեմենտ» գործարանը Ձեզ նվիրելու խոստման իրականացումը:

– Ես դեռ պաշտոնական առաջարկ չեմ ստացել, բայց ասեմ, որ մենք շարունակում ենք ուսումնասիրել, և ինձ համար շատ հետաքրքիր ու զարմանալի փաստեր են ի հայտ գալիս, որ ինքնարժեքի ձևավորման գործում շատ հետաքրքիր ցուցանիշներ կան:

– Ի՞նչ ցուցանիշներ։

– Քանի դեռ աշխատանքային խումբը չի ավարտել փաստերի հավաքագրումը, զերծ կմնամ կոնկրետ տվյալներ հրապարակելուց։

– Դուք ներկայացրեցիք, թե «Արարատ ցեմենտ» գործարանը գնվել է 200.000 դոլարով, ինչը ցածր է շուկայական գնից։ Որքա՞ն կարող էր լինել գործարանի իրական արժեքը։

– Աննկարագրելի ցածր գին է։ Գործարանի գնահատում, որպես այդպիսին, չի էլ կատարվել։ Բայց կարող եմ ասել, որ երբ սկսվեց գործարանի սեփականաշնորհումը, այնտեղ շատ տարօրինակ բաներ են կատարվել: Օրինակ՝ գործարանի ունեցած պարտքը կտրուկ աճել է, հետո անհետացել է: Որևէ փաստաթուղթ գտնել հնարավոր չէ, թե որքան ցեմենտ է եղել գործարանում:

– Որիշ ի՞նչ օրինակներ կհիշեք, որ նախկինում խոշոր օբյեկտը սեփականաշնորհվել է ցածր շատ գնով։

– ՀԷՑ-ը։ Կարող ենք նայել ամբողջ ընթացքը և կգտնենք ամենայուղոտ օբյեկտները, որոնց կողքին շատ ցածր գներ են: Իրականում օբյեկտի ապագա տերը ստանձնել է նաև այլ պարտականություններ՝ վճարել է այնքան, որքան այդ օբյեկտի գինն է։ Իսկ թե որքանն է մտել բյուջե, որքանը՝ գնացել այլ ուղղությամբ, քննության հարց է, որը կլինի առաջիկայում: Կարծում եմ՝ բոլոր օբյեկտների սեփականաշնորհման պատմությունը և հետագա ընթացքը պիտի դառնա իրավապահ մարմինների քննության առարկա։ Ես կարծում եմ, որ դա կլինի անցումային արդարադատության բաղադրիչներից մեկը:

– Ո՞րն է անցումային արդարադատության ներդրման նպատակը:

– Հիմնական նպատակը հանրության և տարիներ շարունակ թալանողների միջև հաշտությունն է: Թալանածի մեծագույն մասը պիտի վերադարձվի հանրությանը, և հանրությունը պիտի ների նրանց:

– Իսկ սեփականաշնորհման պատմությունը կոնկրետ ո՞ր տարիներից սկսած պետք է ուսումնասիրության առարկա դառնա:

– Կա տեխնիկական հարց՝ փաստաթղթերի, արխիվի պահպանման խնդիր։ Որոշ դեպքերում՝ 15, այլ դեպքերում՝ 30 տարվա պահպանման ժամկետ կա։ Կարող են լինել դեպքեր, որ մենք չկարողանանք գնալ 15 կամ 20 տարուց ավելի հետ: Արխիվը պարբերաբար որոշակի ոլորտների դեպքում ոչնչացվում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան