«Ես իշխանություն եմ»․ Վարդգես Գասպարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Նախօրեին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Այն արդեն իսկ աչքի ընկավ բռնության դրվագով: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից մեկը շշով հարվածել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Գասպարին այսօր Factor.am-ի հյուրն է:

– Պարո՛ն Գասպարի, ինչ շիշ էր՝ պլաստի՞կ, թե՞ ապակի:

– Ջրի պլաստմասե շիշ էր: Մեջը ջուր կար և բավական ծանր էր: Այդ հարվածը ստացա այտոսկրիս:

– Հարվածողին տեսե՞լ եք:

– Անկեղծ ասած՝ այդ խառնաշփոթի մեջ չեմ կարողացել ստույգ տարբերակել: Թվում է, որ Թավարյան անձնավորությունն է, բայց միանշանակ չեմ կարող պնդել: Իրեն չէի ճանաչում մինչև երեկ: Այդ դեպքից հետո, երբ համացանցում նայեցի, նոր եմ իրեն իմացել:

– Ոստիկանությունն արդեն համապատասխան գործողություններ իրականացրե՞լ է Ձեզ հետ:

– Բացատրություն են վերցրել՝ և՛ երեկ, և՛ այսօր:

– Պարո՛ն Գասպարի, դատավարության ժամանակ Դուք բղավում եք՝ «Ռոբիկ, մարդասպան»:

– Պաստառս գողանալուց հետո: Մինչ այդ ես լուռ կանգնած էի, որովհետև արդեն իմ խոսքն այնտեղ առկա էր: Այնուհետև, երբ իմ պաստառը հափշտակեցին, ինձ այլ բան չէր մնում, քան բանավոր արտահայտել իմ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի մասին:

– Դուք չէ՞իք սպասում այդպիսի զարգացման, որ Ձեզ կխփեն: Հատկապես՝ «Ռոբիկ, մարդասպան» գոռալուց հետո:

– Անկեղծ ասած՝ չեմ մտածել դրա մասին: Միշտ էլ այդպիսի բռնության դեպքերն անակնկալ չեն եղել: Օրինակ՝ նույնը, երբ Մանվել Գրիգորյանի աջակիցներն էին ԱԱԾ-ի դիմաց ցույց անում, չէր բացառվում բռնությունը: Ես չեմ մտածել՝ բռնություն կլինի՞, թե՞ չի լինի: Այդ ժամանակ նույնպես իմ պաստառը գողացան, որի վրա ես ընդամենը գրել էի՝ «Աջակցում եմ ԱԱԾ-ին հանցավորության դեմ պայքարում»: Ուրեմն, պարզվում է, այդ մարդիկ դեմ են, որ ԱԱԾ-ն հանցավորության դեմ պայքարի, որ իմ պաստառը գողացան: Այնուամենայնիվ, դրանից հետո ես կանգնած էի այդտեղ, և Մանվելի աջակիցները Նալբանդյան փողոցը փակեցին: Իրենք ասացին, որ իմ ներկայությունը գրգռում է իրենց, և որպեսզի փողոցը բացեն, ոստիկանությունից պահանջում են, որ ես այդտեղից հեռանամ: Հիմա շատ նմանություն կա, որ Քոչարյանի աջակիցներին իմ ներկայությունը գրգռում է՝ և պաստառով, և՛ առանց պաստառ: Դա իրենց խնդիրն է: Ես իմ ինքնությունը չեմ պատրաստվում ժխտել՝ հանուն նրա, որ ինչ-որ մարդիկ չգրգռվեն: Ֆեյսբուքը պարբերաբար հիշեցնում է ինչ-որ գրառումներ, ես այսօր տեսա Նիկոլ Փաշինյանից մի մեջբերում, որ ես էի դրել 9 տարի առաջ: Նիկոլ Փաշինյանը դա բանտում էր գրել, որ և՛ բանտում, և՛ բանտից դուրս կան համակարգեր, որ քեզ ուզում են դարձնել այնպիսին, ինչպես իրենք են ցանկանում, այնպիսին, ինչպես իրենք են, և մարդու քաղաքակրթության մեծ նվաճումներից մեկը դա է, որ մարդ ինքը լինի:

– Պարո՛ն Գասպարի, Ռոբերտ Քոչարյանը հիմա քրեական հետապնդման է ենթարկվում, ընթանում է նրա դատավարությունը: Ի՞նչ եք սպասում դատարանից:

– Նորմալ ընթացք: Գործում ներգրավված են նաև փորձառու, հմուտ իրավաբաններ, այդ թվում՝ Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդների իրավունքները պաշտպանող փաստաբաններ: Ես հույս ունեմ, որ այս քննությունը կընթանա օբյեկտիվ:

– Կա՞ որևէ կասկած Ձեր մեջ, որ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, հնարավոր է՝ մեղավոր չլինի:

– Ո՛չ: Ես այդպիսի կասկած չունեմ: Ունեմ իմ սուբյեկտիվ բացատրությունները: Ես չեմ կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, մեղավոր է, և երկրորդ՝ պատասխանատու է կատարված ամեն ինչի համար: Ես ուզում եմ համեմատության համար ասել. այսօր ես պատասխանատու եմ այն իշխանության համար, որ կրում եմ: Ես այսօր իշխանություն եմ: Ես այսօր կրում եմ պատասխանատվություն դրա համար: Նույնիսկ այն բաների համար, որոնց ես մասնակիցը չեմ, որոնք տեղի են ունենում իմ անզորության պատճառով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան