Արձագանքներ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմադիր բևեռ ստեղծելու հայտարարությանը․ ովքե՞ր կմիանան նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է միանալ նոր իշխանությունների դեմ պայքարին: Կալանավայրից «Ռոյթերս»գործակալությանը տված հարցազրույցում սահմանադրական կարգի տապալման և խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է, որ ինքն անձամբ լինելու է նոր ձևավորվելիք ընդդիմության շարքերում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշում է, որ այդ միասնության կոչն իրենց չէ ուղղված։ Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-Քոչարյան համագործակցություն լինել չի կարող․«Մենք այս հեղափոխության կրողներն ենք, եթե մենք համաձայն լինեինք նախկին ռեժիմի հետ, հեղափոխության չէինք գնա, հետևաբար, նրա այդ խոսքերը մեզ ուղղված չեն»։

Մինչդեռ ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չի բացառում, որ իրենք կարող են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ըստ նրա՝ իրենց համար ոչ թե անձերն են կարևոր, այլ օրակարգը․ «Մենք մեր օրակարգի շուրջ, մեր հարցերի շուրջ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ։ Մենք համագործակցում ենք օրակարգի շուրջ, այլ ոչ թե անձերի»։

«Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել»,- հեգնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորի խոսքով՝ այժմ էլ Հայաստանում կա ընդդիմություն, որը սուր հակադրության մեջ է իշխանության հետ։ Իսկ թե ինչ կոնտեքստում է Քոչարյանը պատկերացնում նոր ընդդիմության պայքարը՝ ինքը չգիտի․ «Ես կարող եմ մի բան ասել, որ «Լուսավոր Հայաստանը» երբեք չի պայքարել իր չնստելու համար, իսկ որոշ ուժեր ՀՀ-ում քաղաքականության մեջ են զուտ մի հանգամանքի համար, որպեսզի չնստեն»։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անիրատեսական է համարում Քոչարյանի հայտարարած նոր ընդդիմադիր բևեռի ստեղծումը։ Սաֆարյանի խոսքով՝ անգամ ազատության մեջ Քոչարյանին չի հաջողվել օրվա իշխանությանը ձեռնոց նետել, ուր մնաց՝ կալանավայրից․ «Քոչարյանը ազատության մեջ անգամ իր բոլոր հնարավորություններով, Մոսկվայի հետ ստվերային կապերով, Սերժ Սարգսյանի դեմ ստվերային դավադրություններով չկարողացավ նույնիսկ իր նկարագրած լուրջ մարտահրավերը նետել օրվա իշխանությանը։ Դուք ի՞նչ եք կարծում, անազատության մեջ, երբ, ըստ էության, հրապարակված են նրա քրեորեն հետապնդելի գործողությունները, որևէ մարդ կամ ուժ կկանգնի՞ նրա կողքին»։

Factor.am-ի հարցին, թե այդ դեպքում ում կամ ինչ ուժերի վրա հիմնվելով է Քոչարյանը նման հայտարարությամբ հանդես գալիս՝ Սաֆարյանն ասաց, որ նա նախկինում տարբեր ուժերի աջակցել և առաջ է մղել։ Այդ ուժերն էլ այսօր երախտամոռ չերևալու համար ձևական հայտարարում են, թե Քոչարյանի կողքին են․ «Նա այժմ հարցազրույցում ուղղակի քաղաքական երանգ է տալիս բացառիկ քրեական գործին։ Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է պահել քաղբանտարկյալի ֆոնը, թեև նրան, բացառությամբ մեկ ռուսական հեռուստաալիքի, որևէ մեկը քաղբանտարկյալ չի որակել։ Նա չի կարող ընկնել այդ կատեգորիայի տակ»։

Այն, որ առաջիկայում ընդդիմադիր քաղաքական բևեռ է ստեղծվելու, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, միանշանակ է, բայց հարց է՝ արդյոք այդ բևեռում ներգրավված ուժերը կցանկանա՞ն որպես լիդեր տեսնել Ռոբերտ Քոչարյանին․ «Գուցե արդեն կան ընդդիմադիր ուժեր, որոնք փորձում են ուժեղանալ, ինչ-որ բևեռ ձևավորել գուցե խոսակցություններ կան իրենց մեջ, որ չկա դեռևս առաջնորդ և այս պարագայում, սա կարելի է դիտարկել որպես մեսիջ այդ ուժերին, որ եթե նման բևեռ ստեղծվի ինքը կարող է առաջնորդել այն»։

Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր բևեռ ստեղծելու և այլ ուժերի հետ համագործակցելու վերաբերյալ Factor.am-ի տաղավարում  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նկատեց, որ Քոչարյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ առջևում երկար դատավարություն է լինելու։

Ի դեպ՝ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը կկայանա մայիսի 13-ին։

Լիլիթ Շաբոյան