Գործն ամուր է, գեներալներ են ցուցմունքներ տվել. Արմեն Խաչատրյանը՝ Մարտի 1-ի հետ կապված չորսի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող Արմեն Խաչատրյանի հետ

Պարո՛ն Խաչատրյան, ՍԴն այսօր հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել, որ նրա նկատմամբ «կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործն ուղարկել նոր քննության: Այսինքն՝ նորի՞ց պետք է կիրառվի Վերաքննիչ դատարանի կողմից Ռ.Քոչարյանին ազատ արձակելու որոշումը:

– Այս հարցազրույցից առաջ որոշումը դեռ չէր հրապարակվել, բայց հրապարակված տեղեկություններից ելնելով՝ կարծում եմ, ՍԴ այդ որոշումն իրավական խնդիր ունի։ Պետք է նաև հասկանալ, թե ՍԴ-ն արդյո՞ք անցել է իր լիազորություններից, թե՞ մնացել է իր իրավունքների շրջանակում։ Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախկին որոշմանը, ապա պետք է հասկանալ՝ խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Պետք է ոչ միայն ՍԴ որոշմանը, այլև դիմողի դիմումի բովանդակությանը ծանոթանալ, որպեսզի հնարավոր լինի պատասխանել այդ հարցին:

Եթե ընդունենք, որ ՍԴն ներկայացված բովանդակությամբ որոշում է ընդունել, դա նշանակո՞ւմ է, որ Ռ.Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխել։

– Կարծում եմ՝ այս պահին դա որևէ ազդեցություն չի ունենալու Ռոբերտ Քոչարյանի դատավարական կարգավիճակի վրա: Այլ բան, եթե պարզվի, որ Վճռաբեկ դատարանը սխալ որոշում է կիրառել:

Այսօր Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որպեսզի նա մայիսի 9-ին կարողանա մասնակցել Արցախյան եռատոնին, ինչպես նաև դատավարության ամբողջ ընթացքում մնա ազատության մեջ: Այդպիսով Արցախի նախագահները իրենց աջակցությո՞ւնն են հայտնել Ռոբերտ Քոչարյանին:

– Ես չեմ ուզում նրանց գործողություններին գնահատական տալ, չէի ուզենա այս հարցով քաղաքականությունն ու իրավաբանությունը խառնել։ Անհրաժեշտ է, որ շատ իրավական գործընթաց լինի։ Այս վճռով է պայմանավորված լինելու թե՛ վերջին 10 տարիներին ՀՀ-ում տեղի ունեցածի գնահատականը, թե՛ ՀՀ ապագան է կառուցվելու այս վճռի վրա:

Մարտի 1-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ ներկայացրեց, ինքնաբացարկ էին ներկայացրել նաև կալանքի միջոցը փոխելու գործը քննող երեք այլ դատավորներ։ Ձեր կարծիքով՝ դատավորներն ինչո՞ւ են խուսափում Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց:

– Գալիս ենք ամենացավոտ հարցին՝ դատական իշխանությանը։ ՀՀ դատավորների ճնշող մեծամասնությունը նշանակվել է նախկին իշխանությունների կողմից։ Թե ինչպես են նրանք նշանակվել, մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք, նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպաններից մեկի զեկույցը դատական համակարգի մասին, որ այդ դատավորների վրա բազմաթիվ կոմպրոմատներ կան։ Բայց ես վստահ եմ, որ կան դատավորներ, որոնք կարող են քննել այդ գործը:

Նախաքննության շրջանում Ռոբերտ Քոչարյանն ազատ չէր արձակվում այն պատճառաբանությամբ, որ նա կարող է ազդել գործի ընթացքի վրա։ Հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է և գործը դատարանում է, չե՞ք կարծում, որ նրա ազդեցությունն այլես չի կարող նշանակություն ունենալ, և դատաքննության ընթացքում կարելի է նրան ազատ արձակել:

– Ես վստահ եմ, որ նրա խափանման միջոցի հիմքերը չեն վերացել և չեն վերանալու մինչև Վճռական դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը։ Թեկուզ այն, որ դատավորները չեն ցանկանում նրա գործը քննել, դա նշանակում է, որ նրա ազդեցությունը չի փոքրացել։

Ռ.Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ չկա երկրորդ նախագահի կողմից սահմանադրական կարգը տապալելու որևէ արարք: Ո՞րն է Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու արարքը:

– Այդ գործը 70 հատոր է, համոզված եմ, որ առնվազն 50 հատորը Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու արարքի ապացույցներին է վերաբերում: Ես վստահ եմ, որ նախաքննական մարմինը բավարար ապացույցներ հավաքել է։ Այս անգամ մենք գործ ունենք ամուր քրեական գործի հետ՝ ի տարբերություն 2008 թվականի, երբ որևէ ապացույց չկար։ Բազմաթիվ մարդկանց մեկ-երկու ոստիկանի ցուցմունքով են դատապարտել, այս դեպքում գեներալներ են ցուցմունք տվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան