ՀՀԿ-ի գործունեության արգելումից մինչև ճամպրուկով փողեր Բաղրամյան 26. ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
Բոլորը

«Եկեք այսպիսի մի էքսպերիմենտ անենք. վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները՝ կետ- կետ դնենք, գույքագրենք, որովհետև շատ տեսական խոսակցություն է՝ խոստումները չեն կատարվել, ո՞րը չի կատարվել»,- հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հորդորին՝ Factor TV-ն գույքագրեց փաստերն ու փորձեց ի մի բերել՝ ի՞նչ էր խոստանում անել Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ և որքանո՞վ են հեղափոխության առաջնորդի խոստումները դարձել իրականություն։ Այսօր կանդրադառնանք  առավել հիշարժան 5 խոստումներին:

ՀՀԿ-ի գործունեությունը պետք է արգելվի. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության ամենալարված փուլում՝ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՀՀԿ-ի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պայման դրվելո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ. «Հանրապետական կուսակցությունը, որպես այդպիսին, պետք է արգելվի Հայաստանում, առնվազն նրա գործունեությունը պետք է գոնե ժամանակավորապես կասեցվի՝ որպես ընտրակաշառքային եղանակով պետական կառավարման իշխանությունը յուրացրած խումբ»:

Փաշինյանի այս հայտարարության և ոչ մի կետ կյանքի չկոչվեց: Ո՛չ ժամանակավոր, ո՛չ էլ մշտապես ՀՀԿ-ի գործունեությունը չդադարեցվեց: Ավելին՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսով հեղափոխությամբ գահընկեց արված ՀՀԿ-ն մասնակցեց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին՝ ստանալով 59.083 ձայն։ Սերժ Սարգսյանի կուսակցությանը մոտ 1.000 ձայն չհերիքեց, որ հայտնվի ԱԺ-ում։ Ընտրակաշառքի եղանակով պետական կառավարման իշխանության յուրացման փաստով նախորդ մեկ տարում չհարուցվեց քրեական գործ և ՀՀԿ-ն պատասխանատվության չկանչվեց՝ համապետական ընտրությունները կեղծելու համար:

Ճամպրուկով փողեր՝ Բաղրամյան 26

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ոչ միայն ՀՀԿ-ի գործունեությունն իրավական գնահատականի արժանացնելու մասին: Անցած մեկ տարում անհետևանք մնաց նաև վարչապետի շուրթերից հնչած համակարգային աղաղակող կոռուպցիայի մասին մեկ այլ հայտարարություն: Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26. «Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»:

Նիկոլ Փաշինյանի կողմից, ըստ էության, հրապարակավ հանցագործության մասին հնչեցված հաղորդումը, սակայն, այդպես էլ որևէ իրավական հետևանք չունեցավ։ Այդպես էլ հանրությունը չիմացավ, թե 10 տարի Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանին ո՞ր գործարարներն են ճամպրուկներով գումար տարել Բաղրամյան 26։ Factor.am-ն այս մասին երկու անգամ վարչապետ Փաշինյանին հարց է ուղղել: Առաջին անգամ պարոն Փաշինյանը նշեց, որ իր հայտարարության հիմքով քրեական գործ չհարուցելը խոսում է իրավապահների՝ իրապես անկախ լինելու մասին: Իսկ ահա վերջին ասուլիսում վարչապետն արդեն ասաց, որ իր խոսքերը՝ Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու մասին, եղել են այլաբանություն:

Ի դեպ՝ ֆեյսբուքյան վերջին հարցուպատասխանին քաղաքացիներից մեկը հարցրել էր Նիկոլ Փաշինյանին, որ եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվել, հանցագործ չէ, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը, ինչին վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ բանի մեջ կմեղադրվի՞, թե՝ ոչ, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե մեղադրվելու համար հիմքեր լինեն, որևէ քաղաքական խոչընդոտ չի լինի»:

Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր առաջ գալ, եթե Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ մարմինները չեն քննում նրա իսկ կողմից արված հանցագործության մասին հնարավոր հաղորդումը՝ արված հունիսի 7-ին Ազգային ժողովում:

Անցումային արդարադատություն

Հեղափոխության ընթացքում ամենատարածված հայտարարությունները վերաբերում էին երկրից միլիոններ թալանածներին պատասխանատվության ենթարկելուն, տարիներ շարունակ մարդկանց սեփականության իրավունքի նկատմամբ ոտնահարումները վերացնելուն և այդ խախտված իրավունքները վերականգնելուն: Եվ որպես դրա իրականացման գործիք՝ անցած տարվա օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը նշեց անցումային արդարադատությունը.

«Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ»։

Օրեր անց Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը. «Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ և ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են, բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խնդիրներ են առաջացնում գումարները հետ բերելու համար»։

6 ամիս անց արդեն Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության մեխանիզմներ ստեղծելու կոնկրետ քայլերից չի խոսում, հակառակը, այդ բեռը դնում է խորհրդարանի ուսերին. «Անցումային արդարադատության հետ կապված, եթե անկեղծ՝ շատ ճիշտ կլինի, եթե այդ թեմայի տանողը լինի ԱԺ-ն, ոչ թե Կառավարությունը: Այս պարագայում որևէ շահարկում չի կարող լինել, թե Կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել»:

Անցումային արդարադատության շուրջ անորոշությունը հոռետեսներին հիմք է տալիս պնդելու, որ այն իշխանության համար այլևս մոռացված թեմա է:

Հայաստանում կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա և այդ կախարդական փայտիկն արդեն իսկ այդ գործը սկսել է»,- այսպիսով՝ Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կախարդական փայտիկի անհաջող փնտրտուքներին վերջ տվեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակեց առաջնահերթություն։ Հանրապետական իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրվեցին, և դա մեկնաբանվեց իբրև կախարդական փայտիկի գործադրման արդյունք:

Զրո կոռուպցիայի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց. «Էսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա, սա չի նշանակում, որ ՀՀ-ում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, սա նշանակում է, որ ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ»:

Վարչապետի այս մաքսիմալիստական հայտարարությունն անխոցելի մնաց ընդամենը մի քանի ամիս: Իրավապահները կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալեցին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին, իսկ վարչապետին կից ՊՎԾ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը հավակնում է դառնալ նոր Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալը:

Սուպերվարչապետություն

2018թ. մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում և պետական այլ ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ, ինքն իրեն հանձնառու է համարում իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում: Նա խոստանում է կրճատել վարչապետի լիազորությունները. «Միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Ես արդեն ասել եմ, որ սուպերվարչապետական համակարգը պետք է չլինի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարում Սերժ Սարգսյանի կառուցած սուպերվարչապետության հիմքերը մնացին անսասան: Հունվարի 30-ին նախագահական նստավայրում Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո Փաշինյանն արդեն մտափոխված է ու թվարկում է այն վտանգները, որոնք կհաջորդեն սուպերվարչապետության անկմանը. «Այո՛, մի օրում կարելի է դա անել, բայց կարող է պարզվի՝ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ և երկրում անիշխանություն ստեղծվեց»:

Այս հայտարարությունից մինչ օրս Կառավարության կառուցվածքի մասին օրենքը չի ընդունվել, իսկ խորհրդարանական ընդդիմության հորդորները՝ հանել Սերժ Սարգսյանի հագով կարված սուպերվարչապետական կոստյումը, իշխանությունը չի կատարում: ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ԱԺ-ին հաշվետու դարձնելու համար իշխանական պատգամավորներն առաջարկում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել. «Էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության, ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները, դա կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ»:

Մայիսի 8-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկ տարին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան