«Իմ մարմինն անձնական է» գրքի ընդհատված շնորհանդեսի հետքերով. երեխաների սեռական դաստիարակությունը՝ արգելվա՞ծ թեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
Բոլորը

-Դուք պատասխանե՛ք իմ հարցին, մեր հասարակության մեջ երեխաներին բանի տեղ չե՞ն դնում։

-Ես չեմ պատասխանի Ձեր հարցին, որովհետև անհարգալից եք։

Այս թեժ երկխոսությունը վերջնականապես ընդհատել է «Բուկինիստ» գրախանութում մայիսի 4-ին հրավիրված «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը։ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչը ստիպված է եղել փակված հայտարարել հանդիպումը, որից հետո շնորհանդեսի մասնակիցները հեռացել են գրախանութից: «Միասեռականություն եք քարոզում, ձեր ղեկավարներին ասեք, որ ճամպրուկները հավաքեն, բանտ են նստելու պղծությունների քարոզի համար»,- հյատարարել է բողոքավորներից մեկը, ինչին ի պատասխան ՀԿ-ի ծրագրերի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանն ասել է՝ ներկա մարդկանցից ոմանք նպատակ ունեն թույլ չտալ, որ քննարկում տեղի ունենա․ «Ես չեմ կարող նման հարթակում շարունակել»։

«Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսին հրավիրված են եղել 3-ից 6 տարեկան երեխաներ ու նրանց ծնողները, սակայն կանխատեսելով, որ փորձ է արվելու խափանել շնորհանդեսը, ՀԿ-ի ծրագրերի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը հորդորել էր ծնողներին՝ իրենց հետ երեխաներին չտանել գրախանութ․ «Համոզված եմ՝ եթե երեխաներ լինեին, էդ մարդիկ ընդհանրապես հաշվի չէին առնելու երեխաների ներկայությունը»։

Տաթևիկ Աղաբեկյանը խոստովանում է՝ գրախանութում շուրջ 25 անծանոթի ներկայությունից վտանգ են զգացել․ «Իրենք եկել էին ավելի շատ էդտեղ բեմականացում ստեղծելու, բարձրաձայնելու, բղավելու, իրենք իրենց վիդեո անեին ու գնային, շատ հայտնի մոդել է։ Վտանգ զգում էինք, որովհետև ֆիզիկապես շատ մոտ էին կանգնում մեզ, ու անընդհատ մարմնական բան կար։ Վնասվածք չկար, սպառնալիքներ չհնչեց ներսում, չէի հասկանում՝ ինչպես դուրս գալ այդտեղից»։

Միջադեպից հետո «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն հայտարարությամբ տեղեկացրեց՝ միջոցառումը խափանածների թվում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք, որոնք տևական ժամանակ ապատեղեկատվություն, սպառնալիքներ և ատելության խոսք են տարածում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը վստահեցնում է՝ նպատակ չեն ունեցել տապալել գրքի շնորհանդեսը, ընդամենը զրույցի են բռնվել, հարցեր ուղղել։ Հայկ Այվազյանը համաձայն չէ տեսակետի հետ, որ «Իմ մարմինն անձնական է» գիրքը ծնողներին սեռական դաստիարակության վերաբերյալ գիտելիքներ է տալիս:

«Գրքույկում նուրբ հոգեբանորեն մեթոդներով սեպ է խրվում երեխաների և ծնողների միջև, երբ ասվում է, որ երբ իրերի վրա գրված է երեխաների անունը, որևէ մեկը իրավունք չունի ձեռք տալու։ Քեռու օրինակն է բերում, ասում է՝ եթե քեռին երեխային նստեցրել է գիրկը և երեխային դա հաճելի չէ, նա պետք է ասի՝ ոչ, շեշտվում է սեռական բռնություն, հետո՝ ընտանիքի անդամներ, հարազատներ և այլն։ Երեխայի մոտ փորձում են սերմանել վախ, որ եթե ծնողները, հարազատները նստեցնում են գիրկը, ապա իրենք կարող է՝ սեռական ցանկություն ունենալ, և երեխայի մոտ հոգեբանական տրավմա է առաջանում»,- այսպես մեկնաբանեց Հայկ Այվազյանը։

Ըստ հեղինակների՝ «Իմ մարմինն անձնական է» գիրքը կօգնի ծնողներին խոսել իրենց երեխաների հետ մարմնի սահմանների, «անձնական մասերի», այսպես կոչված «լավ» և «վատ» հպումների մասին: Տաթևիկ Աղաբեկյանի ներկայացմամբ՝ գիրքը նախատեսված է 3-ից 6 տարեկան երեխաների ծնողների համար։ Օրինակ՝ գրքի էջերում կա բժշկի այցելության նկարագրություն, թե ծնողը ինչպես պետք է նախապատրաստի երեխային, հաշվի առնելով, որ բժշկի սենյակում երեխայի մարմնի հետ գործողություններ են կատարվում․ «Մենք 13-14 տարեկան երեխաների դեպքեր ենք ունենում, նաև՝ հղիություն, էս երեխաները բացարձակ գիտելիք չունեն սեռականության հետ կապված, ոչ մի տեսակի ֆիզիոլգիա չգիտեն, թե ինչից հետո է հղիություն լինում։ Բայց գրքի նպատակը դա չի՝ գրքի նպատակն է, որ ծնողը սովորեցնի երեխային, որ քո մարմնի որոշակի մասեր կան, որոնց իրավունք չունի ոչ մեկ դիպչի, բացի մամայից կամ տատիկից։ Տանում ենք բժշկի երեխայի, բայց չենք նախապատրաստում երեխային»։

Միջադեպը հենց նույն օրը դատապարտել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ շեշտելով, որ փորձ է արվել խափանել մի գրքի շնորհանդես, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։ Ըստ նախարարի՝ բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց: «Ես պաշտպանում եմ ՀՀ-ում հասարակական կազմակերպության գործունեության իրավունքը, որն ուղղված է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելուն։ Իրենց նշած այլասերվածությանն ուղղված որևէ կետ այդ գրքում չկար, մարդիկ կուզեն կկարդան, կամ՝ ոչ։ Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ»,- ասաց նախարարը։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Պետության միջոցները սուղ են, և գումար չի տրամադրվում սեռական բռնության ենթարկվածների իրավունքները պաշտպանելու նպատակով, նախարարն ասում է՝ այդ մարդկանց իրենք ուղղորդում են դեպի «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, որը միակն է իր տեսակի մեջ։ 2018 թվականի առաջին երեք ամիսներին գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 49 դեպք, այս տարվա առաջին երեք ամսում այդ թիվը 16-ով նվազ է՝ 33 դեպք։Նույն ժամանակահատվածում 5-ով նվազել են սեռական բռնությունները՝ 19-ից դառնալով 14։ Ըստ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Նելլի Դուրյանի՝ ոստիկանությունն ամենօրյա պարբերականությամբ կանխարգելիչ աշխատանքներ է տանում․ «Իրականացվում են հասարակական վայրերում, դպրոցներում, ձեռք են բերվում օպերատիվ տվյալներ, ուշադրությունը սևեռվում է կանխարգելման վրա»։

«Բուկինիստի» միջադեպին արձագանքել է ՄԻՊ գրասենյակը։ Ընդունելով, որ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից ծնողների ու երեխաների իրազեկվածությունը, ՄԻՊ-ը գտնում է, որ իրազեկման աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որ լարվածության առիթ չդառնան։ Օմբուդսմենը խոստանում է ուսումնասիրել ոլորտը՝ համապատասխան քայլեր նախանշելու ու ձեռնարկելու համար:

 

Ռոբերտ Անանյան