2021 թ.-ից նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության նախաձեռնած բարեփոխումներն անցնում են գործնական իրագործման փուլ:

«Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարվա կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ, ինչպիսիք են առողջապահության ֆինանսավորումը, բուժօգնության որակը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, դեղորայքային քաղաքականությունը և առողջապահական ռեսուրսներն ու բժշկական կրթությունը:

Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում 2021 թվականից: Այդ նպատակի իրագործման համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», Ասիական զարգացման բանկի (ADB) առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, հաստատված մեթոդաբանության համաձայն, իրականացնում է բժշկական ծառայությունների նորմատիվային գների հաշվարկում, ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ստանդարտ ծախսերը: Ծախսերի գնահատումը պետք է իրականացվի միջազգային և Հայաստանում առկա լավագույն փորձի համադրման միջոցով:

Այս աշխատանքների ամփոփման, արդյունքների ներկայացման և հաստատման համար այսօր մեկնարկել է եռօրյա աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցող միջազգային խորհրդատուները ներկայացնելու են միջազգային լավագույն փորձը, գնահատելու առանձին ծառայությունների համար կազմված կլինիկական ստանդարտների օրինակները:

Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման նպատակով կլինիկական ուղիների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նա կարևորել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, վստահություն հայտնել, որ աշխատանքային քննարկումների արդյունքում առողջապահության նախարարության խորհրդատուները, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչները կլրամշակեն և կհաստատեն գործող կլինիկական ուղեցույցներն ու սխեմաները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծառայությունների գների հաշվարկման համար»,- ասված է հաղորդագրությունում: