Հայաստանում մամուլը սպասարկում է հանրայի՞ն, թե քաղաքական խմբերի շահերը.  փորձագետները՝ մամուլի ազատության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատությամբ 61-րդ տեղում է: Վերջին մեկ տարում այն իր դիրքերը բարելավել է 19 հորիզոնականով՝ առաջ անցնելով Թուրքիայից, Ադրբեջանից, Իրանից, Ռուսաստանից ու միայն մեկ հորիզոնականով զիջելով Վրաստանին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրը,  առանձնացնում է  այս ձեռքբերումը:

«Հետաքրքիր է, որ 60-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հետ մենք նույն ցուցանիշը ունենք և դա շատ լավ առաջընթաց է,  քանի որ  միջազգային կառույցները, որպես կանոն, համարում էին, որ Վրաստանում իրավիճակն ավելի բարվոք է և դա, ցավոք, համապատասխանում էր իրականությանը: Հիմա իսկապես շատ մեծ  առաջընթաց է գրանցվել»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մամուլի ազատության ոլորտում գրանցված առաջընթացը Թավշյա հեղափոխությամբ է պայմանավորված:

«Իհարկե, դա ակնհայտորեն  կապված է նրա հետ, որ իշխանությունները, ի տարբերություն նախորդ իշխանությունների,  չեն խառնվում և չեն միջամտում լրատվամիջոցների գործունեությանը: Եթե նույնիսկ առանձին հայտարարություններ են լինում, ապա դրանց չի հետևում լծակների կիրառում՝ ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների»,- նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանը, ազատ մամուլ ունենալու հարցում կարևորում է այն, որ հետհեղափոխական շրջանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով էլ, այսօրվա լրատվամիջոցները, թեպետ ավելի ազատ պայմաններում են գործում, ներքին ազատության խնդիր ունեն:

«Մենք տեսնում ենք հստակ քաղաքական ազդեցություն տարբեր լրատվամիջոցների վրա և, կարելի է  ասել, որ, շատ դեպքերում, լրատվամիջոցները ծառայում են  ոչ թե հանրությանը, ինչպես իրենք առաքելությունն է, այլ՝ առանձին, նեղ քաղաքական խմբերի»,- ընդգծում է Բորիս Նավասարդյանը:

Բորիս Նավասարդյանի կարծիքով ՝ ազատ լրատվամիջոցներ ունենալու համար ևս մեկ կարևոր նախապայման կա.  լրատվամիջոցների սեփականությունն ու ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը, որն, ըստ նրա,  Հայաստանի միջազգային պարտավորությունների մեջ է մտնում:

Այս կարծիքը կիսում է նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանում այսօր մամուլը դեռ որոշակի ֆինանսական կախվածություն ունի:

«Այստեղ մեզ մոտ շատ թերի է վիճակը, որովհետև տասնամյակների ընթացքում , շնորհիվ այն բանի, որ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած էին,  այդպես էլ չձևավորեցին  այնպիսի բիզնես մոդելներ, որոնք թույլ կտային լրատվամիջոցներին  գումար վաստակել և կախված չլինել ինչ-որ պատվիրատուներից»,- նշում է մեդիափորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ չնայած դրական փոփոխություններ կան, ազատ մամուլ ունենալը իրականություն դառնալուց դեռ շատ է հեռու:

«Բնականաբար, վերջին տարվա ընթացքում, լուրջ փոփոխություն կա՝ ազատության տեսանկյունից: Սակայն, լրիվ ազատ մամուլ ունենալ, տեսականորեն էլ հնարավոր չէ, որովհետև, այսպես, թե այնպես, ինչ-որ ազդեցություն խմբագրերի ու լրագրողներրի վրա լինում են՝ նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում»,- ասում է մեդիափորձագետը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական ոլորտի զարգացման արդյունքում այսօր սոցիալական ցանցերի յուրաքանչյուր օգտատեր կարող է լրատվամիջոցի դեր ստանձնել, իսկ դա, որոշակիորեն, ի նպաստ մամուլի ազատության է:

«Այն իր հետ բերել է բազմաթիվ դրական կողմեր: Օրինակ՝ Հեղափոխությունն առանց դրա հնարավոր չէր լինի, քանի որ բերեց  տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետը մտավախություն է հայտնում,  որ սա կարող է նաև վնասակար կողմեր ունենալ:

«Սա բավականին վտագավոր գործիք է, եթե  հասարակությունը կրթված չէ ՝ մեդիասպառման ու մեդիատարածման տեսանկյունից:  Հերիք է՝  մեկը մի տարօրինակ բան ասի ու տասը հազար հոգի տարածի, այն դառնում է շատ լուրջ ազդեցություն ունեցող տեղեկատվություն, թեպետ՝ կարող է լինել կեղծ կամ մանիպուլատիվ: Իսկ մարդիկ նույնիսկ չեն էլ  գիտակցում, որ դառնում են այդ մանիպուլյացիայի մի մասը»,- ընդգծում է Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետը հավելում է. ազատ մամուլ ունենալուց զատ, կարևոր է, որ փոխվի մամուլը ստեղծողների՝ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը: Ըստ նրա՝ լրագրողները պետք է լինեն ոչ միայն տեղեկատվություն ստացող ու փոխանցող, այլև հասարակության մեջ կարևոր ազդեցություն ունեցող ուժ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան