Հոլիվուդյան կինոպրոդյուսերը՝ հայաստանյան բանտում. ինչի՞ մեջ է նա մեղադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
Բոլորը

Համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Փլուզված քաղաքը» ու հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը 17-րդ ամիսն է անցկացնում բանտում, որից 11-ը ռուսաստանյան, 6-ը՝ հայաստանյան։ Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերն իր օգնականի՝ Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Թեև արտադրվել է 14 ֆիլմ, սակայն, ըստ մեղադրանքի, գումարի մի մասը պրոդյուսերն իրեն է պահել։ Ստեփան Մարտիրոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Բատիկյանը մեղադրանքն անհիմն է համարում: Եվ հղում կատարելով ՀՀ Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներին՝ երկու անգամ արդեն դատարանին միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը կինոպրոդյուսերի նկատմամբ։

«Ցանկացած գումարային հափշտակության գործ չի կարող դառնալ խարդախություն։ Այն ունի կոնկրետ իր դրսևորումները, այն պետք է լինի անհատույց, շահադիտական և ապօրինի։ Այսինքն՝ անձը վերցնում է մի գործողության դիմաց գումար կամ իր, և որևէ գործողություն չի կատարում, սակայն այս պայմաններում գումարները փոխանցվել են, ֆիլմերը արտադրվել են, բայց ցանկալի արդյունքներ չեն ապահովել։ Օրինակ՝ «Փլուզված քաղաքը» ֆիլմի վրա ծախսվել է մոտ 35 մլն ԱՄՆ դոլար, սակայն հասույթը կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ ինքը վնասով աշխատող ֆիլմ է։ Հափշտակելու հնարավորություն բացարձակ չէր կարող լինել, քանի որ Ստեփան Մարտիրոսյանը երբևէ որևէ ֆինանսական փաստաթուղթ չի ստորագրել, գումարներ չի ստացել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։ Կինոպրոդյուսերի քույրը՝ Բեսսի Մարտիրոսյանը, ԱՄՆ-ից տեսակապի միջոցով Factor TV-ին ասաց, որ եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը կեղծ հիմքերի վրա է․ «Էստեղ էնքան թափանցիկ է ամեն ինչը, որ եղբայրս չէր կարող Վիտալի Գրիգորյանցի ասած 50 միլիոնը շալակեր մեշոկի մեջ ու բերեր տուն։ Ինքը ամեն ինչի համար հարկ է վճարում, էստեղ անհնար ա 50 միլիոնը կողոպտել ու էդ մասին ոչ մեկ չիմանա, դա մի մեծ սուտ է, որը Հայաստանում ու Ռուսաստանում կարող է անցնել։ Էդ բոլոր կինոները դուրս են եկել մեծ էկրան՝ իմ ախպերը չէր կարող 10 միլիոն տար Շվարցենեգերին, 5 միլիոն՝ Սիլվեսթր Ստալոնեին, ու 50 միլիոն էլ դներ իր գրպանը, դա անհնար բան ա»։

Կասկածյալի կարգավիճակում հայտնված Ստեփան Մարտիրոսյանը 2017 թվականին ձերբակալվել, ապա կալանավորվել է Մոսկվայում, ու միայն նախորդ աշնանը արտահանձնվել Հայաստանին։ Ըստ փաստաբան Բատիկյանի՝ կինոռեժիսորի կալանավորման հիմքում դրվել են նրա ռուսաստանցի փաստաբաններ Դմիտրի Ռոշչինի և Պավել Տիմոշենկովի անունից ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված դիմումները, որոնցում Մարտիրոսյանը բնութագրվում է որպես հակաօրինական վարքագիծ դրսևորող անձ։ Նույնաբովանդակ մեկ այլ գրություն ՌԴ Պետդումայի պատգամավոր Լուգավոյի անունից է ներկայացվել նախաքննական մարմնին։ Ըստ Կարեն Բատիկյանի՝ այս անձինք գրավոր կերպով հերքել են իրենց կողմից դիմումներ ներկայացնելու հանգամանքը, և այդ մասին ռուսաստանցի իրավապահները հայտնել են հայաստանցի գործընկերներին։

«Այս ամենի հիման վրա 2019 թվականի ապրիլի 12-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու փաստի առթիվ ԿՀԴՊՎ-ում հարուցվել էր քրեական գործ, որն ուղղարկվել է ՔԿ՝ քննություն կատարելու համար։ Այսինքն՝ քրեական գործի հարուցմամբ հիմնավորվել էր պաշտպանական կողմի վարկածը, որ Դմիտրի Ռոշչինից և Պավել Տիմոշենկովի անունից գրված դիմումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում։ Եվ տուժողի ներկայացուցիչները այս ամենը կատարում են կեղծիքի հիման վրա»,- ասաց Կարեն Բատիկյանը։

Որպես կալանքի տակ գտնվելու իրական դրդապատճառ Ստեփան Մարտիրոսյանը մեկ այլ պատմություն է ներկայացնում, որ Վիտալի Գրիգորյանցը փորձում է խլել ԱՄՆ Մալիբու քաղաքում գտնվող իր հողատարածքը։ Ընդ որում, ԱՄՆ-ում տարածքային վեճի շուրջ գործ է ընթանում՝ Ստեփան Մարտիրոսյանի և Վիտալի Գրիգորյանցի ընկերության միջև։ Փաստաբանն այս մասով ասաց․ «Ստեփան Մարտիրոսյանը ներկայացնում է, որ քրեական գործի հարուցումը, քրեական հետապնդումը, անազատության մեջ պահելը, կատարվում են այն նպատակով, որ իրեն հոգեբանորեն և ֆիզիկապես ճնշեն, որպեսզի ինքը հրաժարվի հողատարածքից՝ հօգուտ տուժողի»։ Բեսսի Մարտիրոսյանի խոսքով՝ եղբորը փակի տակ պահելու համար Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգավոյի անունից իրավապահներին ներկայացված փաստաթղթում ներկայացվել է, թե կինոպրոդյուսերը Դոնբաս զենք է մատակարարել։ Պատգամավորը հերքել է, թե ինքն է այդպիսի տեղեկություն ներկայացրել։

«Դրանից հետո սկսեցին ուրիշ կեղծիքներ, որ իբր թե մի հեռախոսից ես զանգել ու վախեցրել եմ Ռուսաստանի մեր փաստաբաններին, ինչը երբեք չի եղել։ Ես ստացա թուղթ «Սպրինտ» ընկերությունից, որտեղ գրված էր, որ տվյալ համարը ակտիվ չի 3 տարի և փաստաբաններ Դմիտրի Ռոշչինից և Պավել Տիմոշենկովից թղթեր ստացա, որ իրենց երբեք ոչ ոք չի վախեցրել։ Դմիտրի Ռոշչինը գնաց նոտարի մոտ, որի ստորագրությունն էր կեղծվել և նոտարի կնիքը, և նա էլ տվեց հերքում, որ երբեք նման փաստաթուղթ չի վավերացրել։ Էդ բոլորը ներկայացվեց Հայաստանի դատարան, ոչ ոք, չգիտես ինչի, ուշադրություն չդարձրեց։ Ինձ մոտ տպավորություն է՝ նրանք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, որ ոչ մի զգայարան չի աշխատում»,- ասաց Բեսսի Մարտիրոսյանը։

Բեսսի Մարտիրոսյանը եղբոր վիճակի մասին տեղեկացրել է թե՛ Հայաստանի վարչապետին, թե՛ իրավապահ այլ մարմինների։ Ու միայն զարմանում է՝ ինչու քրեական հետապնդումը չի դադարեցվում․ «Նիկոլ Փաշինյանը եկավ վարչապետ և ինձ թվաց, որ դրանից հետո մեծ փոփոխություններ կլինեն, սակայն այդ փոփոխությունները չեղան, այնպես ինչպես ես սպասում էի։ Նույն կեղծիքները շարունակվեցին, որովհետև դատական համակարգը Հայաստանում բոլորովին չէր փոխվել՝ նույն կաշառակեր դատավորներն էին և այլն»։

Քրեական գործի ամբողջական և օբյեկտիվ պատկերը ներկայացնելու նպատակով Factor TV-ն մեկնաբանություն խնդրեց նաև Վիտալի Գրիգորյանցի շահերի ներկայացուցչից։ Փաստաբան Վարդգես Գևորգյանը նախ համաձայնվեց ներկայացնել իրենց փաստարկները, հետո՝ մերժեց մասնակցել նկարահանմանը՝ պատճառաբանելով, թե մայիսի 6-ին կայանալիք դատական նիստին ընդառաջ նպատակահարմար չեն գտնում տեսակետ հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան