Որ չստացվի այնպես, որ մարդը գառ մորթի, գնանք քրգործ հարուցենք․ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու համար հստակ չափանիշներ են պետք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Կառավարության հավանությանն  են ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Ըստ  նախագծի՝ զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի հիմքում դրված մոտեցումն ընդունելի է, սակայն դրա վերաբերյալ առկա են հետևյալ դիտարկումները՝

նախագծում անհրաժեշտ է նախատեսել հանցակազմը ծանրացնող հանգամանքներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն առավել բարձր հանրային վտանգավորության բնույթ և աստիճան ունեցող նմանատիպ արարքի համար և այս առումով առաջարկում են ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 2-րդ մասում, ի թիվս այլոց, նախատեսել հետևյալ ծանրացնող հանգամանքները.

-հանցանքը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առանձին դաժանությամբ,

-մանկահասակի ներկայությամբ,

-երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագծի վերաբերյալ նկատեց, որ պետք է հստակ ամրագրվի, թե կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ասելով ինչ ենք հասկանում և շատ հստակ չափանիշներ մշակվի։

«Որ չստացվի այնպես, որ մարդը իր բակում, ծննդյան օրվա առիթով գառ է մորթում, գնանք գործ հարուցենք»,- ասաց  Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարությունը նախագծի հեղինակների հետ կաշխատի՝ առաջարկվող չափորոշիչները հստակ ամրագրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։