Արարատ Միրզոյանը կարող է դիմել ՍԴ, որ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցվեն. Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ

– Պարո՛ն Սահակյան, Դուք դիմել եք Գլխավոր դատախազություն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան պատգամավորական մանդատից զրկելու պահանջով: Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը խոշոր սեփականատեր է և իր ընկերությունների կառավարմամբ չի զբաղվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է, որ ԲՀԿ ղեկավարը խոշոր սեփականետեր է: Ինչո՞ւ չեք հավատում նրանց և գտնում եք, որ Գ.Ծառուկյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը և ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։

– ԱԺ-ում պարոն Ծառուկյանի ելույթի և լրագրողների հետ հարցուպատասխանի մի շարք արտահայտություններ մեզ մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ հենց ինքն էլ զբաղվում է բիզնեսի կառավարմամբ։

– Պարոն Ծառուկյանը հիմա ավելի հաճախ է ԱԺ գնում, ելույթ է ունենում, քվեարկում։ Այսինքն՝ օրենսդիր գործունեությամբ է զբաղվում…

– Միգուցե պատգամավորների հանդեպ իմ պահանջն ավելին է, քան օրենսդրությունն է սահմանել։ Բայց երբ պատգամավորը խոսում է, պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսում և պետք է ունակություն ունենա կանխատեսել դրա հետևանքները։ Խոսքը 10-20 արտահայտությունների մասին է, որոնք ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ հենց ինքն է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելն ընդամենը հարցի ձևական կողմն է:

– Այդպիսով՝ այսօր նույնպես ԱԺ-ում բիզնեսը քաղաքականությունից տարանջատված չէ:

– Մենք միայն դատախազություն չենք դիմել: Սահմանադրության ու ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի լիազորությունների դադարեցնելու համար ՍԴ դիմելու իրավունք ունի նաև ԱԺ-ն, ԱԺ նախագահը։ Եվ մենք այդ հարցով դիմել ենք նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Իսկ մենք ամրագրել ենք, որ մինչհեղափոխական Հայաստանում եղած դժբախտությունները, խնդիրները պայմանավորված են եղել պետական կառավարման համակարգի ու բիզնեսի սերտաճմամբ։ Այսինքն՝ ապօրինի զավթված կապիտալը պաշտպանության այլ ձև չի գտել, քան կեղծված ընտրությունների և այլ գործիքակազմի միջոցով կառավարման համակարգ սողոսկելը: Հեղափոխությունից հետո ակնկալում ենք, որ այդ վիճակը պետք է փոխված լինի, այլապես մենք չենք խուսափի նույն վիճակին վերադառնալուց: Հետևաբար՝ մենք հետևելու ենք, որ բիզնեսն ամբողջությամբ տարանջատվի քաղաքականությունից:

– Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի բիզնեսը թափանցիկ, օրինական և պարտաճանաչ հարկատու լինելու հարցում մի՞շտ է խնդիրներ ունեցել:

– Կարծում եմ՝ մինչև հեղափոխությունը կուտակված խոշոր սեփականությունը չէր կարող կուտակվել առանց համակարգի ներկայացուցիչների հետ որոշակի պայմանավորվածությունների։ Բոլորիս մոտ այդ կասկածները չեն վերացել, և մենք առաջարկում ենք անցումային արդարադատության համատեքստում մեխանիզմներ ստեղծել, որպեսզի գողացվածը հետ վերադարձվի, հանրության կողմից պաշտպանության վերցվի այդ սեփականությունը, որ նրանք չկարողանան մուտք գործել քաղաքական համակարգ, որպեսզի պաշտպանեն այդ ունեցվածքը:

– Դուք ընդհանուր պատասխանեցիք, իսկ պարոն Ծառուկյանի դեպքում ի՞նչ կասեք:

– Ես շատ կոնկրետ ասացի, որ այն կասկածները, որոնք նշված էին Ձեր մեջբերած խոսքում, մինչ այժմ չեն վերացել։ Դրա համար էլ ես դատախազություն դիմում եմ ներկայացրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան