Ասեք՝ վարչապետ Փաշինյա՛նն է պատասխանատուն, օգտագործե՛ք մեր փաստարկը. Արփինե Հովհաննիսյանը՝ «Իմ քայլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Իշխանությունը, փաստորեն, չհրաժարվեց իր կողմից սուպերվարչապետական անվանումը ստացած համակարգից: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:

– Երևի այս հարցին պատասխանելու համար մի շարք «ինչու»-ների էլ պետք է պատասխանենք: Ճիշտ նույն տրամաբանությամբ կարող եմ ասել՝ ինչու տեսախցիկների հետ կապված ոչ մի լուծում չառաջարկվեց, ինչու 800 մլն-ով բյուջեն չավելացվեց, ինչու դատական իշխանությունը զանգեր շարունակում է ստանալ, ինչու իրավապահ մարմինների միջամտություն կա, ինչու արտագաղթի փոխարեն ներգաղթ չկա ու այսպես շարունակ: Այսինքն՝ պետք է իրականում դիտարկել նույն տրամաբանության մեջ, որ տրամաբանության մեջ այս բոլոր խոստումները հնչեցվել ու չեն կատարվել: Հույն փիլիսոփաներից Սենեկան ասում էր՝ «Մինչև խոստանալը լավ մտածիր, իսկ եթե խոստումն արդեն տվել ես, անպայման պետք է կատարես»: Երբ խոստում տալու վրա շատ ուժ, ջանք ես ծախսում, չափազանց քիչ ուժ ու եռանդ է մնում դրանք իրականացնելու համար: Հիմա, կարծում եմ, այս իշխանության, վարչապետ Փաշինյանի և նրա թիմի ամբողջ, ինչպես ասում են՝ «պերճանքն ու թշվառությունը» կայանում է նրանում, որ իշխանության են հասել հենց այն բանի շնորհիվ, որ իրականում չափազանց շատ են խոստումներ տվել: Իրենք քննադատում էին սուպերվարչապետական համակարգը, ի դեպ՝ այդ անունը «Ելք» խմբակցության պատգամավորները կնքեցին: Ինչո՞ւ ես որևէ հոդաբաշխ մեկնաբանություն չեմ լսել…

– Պատգամավորներն ասում են՝ ժողովրդավարությանը կվնասի, չպետք է այս կառույցները քաղաքականացվեն: Եթե դուրս գան վարչապետի հսկողությունից և դառնան նախարարություն, կքաղաքականացվեն: Ամեն դեպքում՝ հիմնավորումներ ունեն:

– Գիտեք՝ լավ է, որ անուն չնշեցիք, որովհետև ընդհանուր միտք ունեմ՝ երիցս ճշմարիտ այն միտքը, որ ավելի լավ է լռես ու բոլորը կասկածեն, որ դու հիմար ես, քան ասես ու բոլորը համոզվեն դրանում: Որովհետև այդ փաստարկներն իրականում և՛ քաղաքական հիմարություն են, և՛ կառավարման ոլորտում են հիմարություն. ներողություն եմ խնդրում այս ձևակերպումների համար: Քաղաքական առումով դրանք քաղաքական անհեռատեսության, կարճամտության հետևանք են, որովհետև երբ դու հայտարարում ես մի նպատակ, բոլորին անխնա քննադատության են ենթարկում դրա համար ու ասում ես, որ ինչ-որ մեկի հագով կարված, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է, սա սուպերվարչապետական ինստիտուտ է, պետք է ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը հաշվետու լինեն, ապա արյուն-քրտինք էլ որ լինի դրա գինը, պետք է իրականացնես, որովհետև դու իշխանություն ես: Այլ հարց է, որ դու չէիր էլ պատկերացնում, որ պետք է գաս իշխանության, և տվյալ պարագայում, ըստ էության, ուղղակի ընդունում ես, որ՝ դե միտք է, քննադատություն է, հնչեցրել ենք:

– Բայց չեն էլ հերքում, որ առաջիկայում, գուցե, նման նախաձեռնությամբ հանդես կգան: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռևս մեկ տարի է անցել, հասկանանք արդյունավետությունը, հետագայում, գուցե, քննարկվի նաև նախարարության կարգավիճակ տալու հարցը՝ գոնե Ոստիկանության մասով:

– Ես կարծում եմ՝ թե՛ Փաշինյանի կողմից, թե՛ այն լուծումը, որ առաջարկում են իրենք, ծանոթ եմ լուծումներից մեկին, որ ասում են՝ ինչ-որ մեխանիզմ կգտնենք, որ կանչենք՝ հարցեր տանք, դա չիմացության հետևանք է: Որովհետև այն լուծումը, որ իրենք են ասում, հակասահմանադրական է: Սահմանադրությունը հստակ սահմանել է՝ պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին Կառավարության անդամները և, առհասարակ, ովքեր պետք է պատասխանեն և ինչ ռեժիմով: Թե ինչպիսի արդյունավետությամբ կաշխատի կառավարման այս համակարգը, շատ դժվար է միանգամից ասել: Ես ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերեմ, եթե միանգամից սկսեմ քննադատել այն մոտեցումը, որ իրենք են առաջարկում: Բայց ես կասեմ հետևյալը. յուրաքանչյուր մոտեցման մեջ պետք է լինի տրամաբանություն: Ի՞նչ տրամաբանություն կար՝ միացնելու մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունները, որտեղ յուրաքանչյուրում կուտակված ահռելի խնդիրներ կան: Եվ այդ բոլոր ոլորտները կուտակել, ինչ-որ մեկին տալ և հուսալ, որ նախարարն արդյունավետ է կառավարելու, եթե նույնիսկ այդ նախարարը ֆանտաստիկ կարողություններ ունի, հավատացեք՝ այդպես չէ: Եվ սա ես ասում եմ ցավով հենց այդ նույն ոլորտի պատասխանատուների համար: Ինչ վերաբերում է Ներքին գործերի նախարարությանը կամ Ազգային անվտանգության ծառայությանը, ես Փաշինյանին կհասկանայի, եթե ինքը գոնե իր խոստումը կիսով չափ կատարեր. իրականում ստեղծեր Ներքին գործերի նախարարություն, այսպիսի մոդել ընդունված է աշխարհի շատ երկրներում, ոստիկանությունը միավորեր, ԱԱԾ-ի մասով իր մտավախությունը կհասկանայի: Կասեի՝ այդուհանդերձ, ընդունում է, որ այն ժամանակ սխալ է եղել, ԱԱԾ-ի մասով մի փոքր ավելի ուրիշ վերաբերմունք է պետք: Բայց երբ, առհասարակ, տոտալ ոչ մի հարցով չես անում՝ ո՛չ Ոստիկանության, ո՛չ մյուսի, ակնհայտ է դառնում, որ դրանք քո ձեռքում պարզապես գործիքներ են, որոնք պետք է օգտագործվեն ընդդիմախոսների դեմ, և ոչ թե դրանց բերել, դարձնել ԱԺ-ին հաշվետու:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, եթե չեմ սխալվում՝ այն ժամանակ, երբ Հանրապետականի օրոք մշակվում էին Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունները, որպես հիմնավորում նշվում էր, որ քաղաքական պատասխանատուն պետք է լինի վարչապետը, այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանը…

– Հանրապետական կուսակցությունն այն ժամանակ ունեցել է իր հիմնավորումները: Դուք կարող եք հավերժ ինձ հարց տալ այդ հիմնավորումների մասին, ես էլ Ձեզ կարող եմ այն տրամաբանությունը, որ այդ ժամանակ դրված էր, հիմնավորել: Լավ, վատ, քննադատելի, թե՝ ոչ այնքան, տրամաբանական, թե՝ ոչ այնքան, շարունակում է մնալ այն ժամանակվա իշխանության քաղաքական բեռը, որին դրա համար քննադատել է այսօրվա իշխանության ղեկավարը: Այո՛, այդ տրամաբանությունն էլ կար, որ դրա քաղաքական պատասխանատուն վարչապետն է: Եվ ինձ զարմացնում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից, խմբակցության ղեկավարն էր կարծես թե, լավ չեմ հետևել, «ֆանտաստիկ» միտքը, որ չեն ուզում այս փուլում քաղաքականացնել: Բա ե՞րբ եք ուզում քաղաքականացնել: Գոնե այնքան տրամաբանություն դրեք խոսքի մեջ, որ ասեք՝ վարչապետ Փաշինյանն է քաղաքական պատասխանատուն, օգտագործեք մեր փաստարկը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան