Պակաս ագրեսիվ հարցաբաժին Փաշինյանի համար․ Բաքուն փոխու՞մ է իր մարտավարությունը

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության երրորդ ղեկավարն է, որ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։ Ընդհանուր հաշվարկում Փաշինյանի ելույթը հինգերորդն էր։

Ավելի վաղ ԵԽԽՎ-ում ելույթ էին ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝2004թ-ին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2011թ-ի հունիսին, 2013թ-ի հոկտեմբերին և 2018թ-ի հունվարին։  Ղեկավարների ելույթին սովորաբար հաջորդում է հարցուպատասխանի փուլը, որն, իհարկե, ամենահետաքրքիրն է։ Ադրբեջանական պատվիրակության անդամներն էլ  ամեն անգամ օգտագործում են այս հնարավորությունը Հայաստանին ու հայերին տարբեր հանցանքների մեջ մեղադրելու համար։

Այս անգամ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար գրանցվել էր ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը, որոնցից մեկը կարողացավ իր հարցն ուղղել։ Ուլվիյե Աղաևան Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե երբ է Հայաստանն իր՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԽԽՎ-ի առջև ստանձնած պարտավորությունը կյանքի կոչելու: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Մեր այդ պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր Ադրբեջանի գործընկերներին մեր ամենակարևոր անելիքներից մեկն է: Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Իլհամ Ալիևի հետ կառուցողական խոսակցություն ծավալել: Դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք ԼՂ հարցի կարգավորման, նրբությունների, մեխանիզմների մասին, բայց արդեն իսկ բավականին լավ է այն, որ կարողացել ենք կառուցողական մթնոլորտ ստեղծել: Շատ դժվար է հասկանալ, թե մենք ինչպես ենք փորձելու կարգավորել հակամարտությունը առանց կոնֆլիկտի հիմնական և առաջնային կողմին լսելու»։ Ադրբեջանի պատվիրակների  կողմից սա միակ հարցն էր, որ հնչեց։

Հետաքրքիր է, որ այս անգամ չեղան  արդեն սովորական դարձած ավելի մեղադրական, հրահրող ու բոցաշունչ հարցեր՝ նախորդների հետ համեմատած։ Հատկապես հիշելի է 2018թ-ի հունվարին ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի  էմոցիոնալ  ու ագրեսիվ հարցն ուղղված Սերժ Սարգսյանին։ Սեիդովը հայերին մեղադրում էր Խոջալուի դեպքերի, իրենց տարածքների օկուպացիայի մեջ ու խոսում ՄԱԿ-ի բանաձևերի մասին։ Սերժ Սարգսյանը կոչ էր արել անդրբեջանցի պատվիրակին նախ հանգստանալ և փաստերը չխեղաթյուրել՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ժամանակին հանգամանալից խոսել և փաստեր է ներկայացրել Խոջալուի դեպքերի կազմակերպիչների  մասին, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ 4 բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին։

«Հայկական օկուպացիայի» մասին ավանդական դարձած հարցը նույն Սեիդովը  2013թ-ին կրկին հնչեցրել էր՝ Հայաստանին նույնիսկ  մեղադրելով Թուրքիայի ու Վրաստանի նկատմամբ տարածքային պահանջների մեջ։

«Ադրբեջանի տարածքի 20%-ը գրավված է Հայաստանի կողմից, ներառյալ՝ յոթ շրջանները, որոնք երբեք չեն պատկանել Լեռնային Ղարաբաղին: Միևնույն ժամանակ, դուք տարածքային պահանջներ ունեք Թուրքիայի և Վրաստանի նկատմամբ և դուք Եվրոպական ինտեգրացման և մաքսային միության խաղերն եք խաղում: Կարծո՞ւմ եք, որ նման քաղաքականություններն ապագա ունեն»,- Սերժ Սարգսյանին հարցրել էր Սեիդովը։

2004թ-ին էլ Ռոբերտ Քոչարյանից էր Սեիդովը  հետաքրքրվել «օկուպացված տարածքներից»  նշելով, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե Հայաստանը վերադարձներ գրավյալ 7 շրջանները։ Ի պատասխան Քոչարյանն ասել էր որ այդ տարածքների մի մասի խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե Ադրբեջանը հարգեր 2001 թվականի քիվեսթյան պայմանավորվածությունները կամ 1998-ին չմերժեր «ընդհանուր պետության» գաղափարը:

ԵԽԽՎ-ում  Հայաստանի ղեկավարներին ուղղված ադրբեջանական պատվիրակների հարցերի ուսումնասիրումից ստացվում է, որ ագրեսիայի ավելի փոքր չափաբաժինը հասավ Նիկոլ Փաշինյանին։ Կարելի է ենթադրել, որ կամ Բաքուն փորձում է մեղմացնել ագրեսիվ հռետորաբանությունը՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելով այլ մարտավարություն, կամ էլ արդեն հայտնի բովանդակության ու տոնայնության հարցերը պարզապես չհասցրեցին հնչեցնել։

Էմմա Չոբանյան