Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարից տուժածների շրջանում հայերի առկայությունը
Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: Այս մասին հայտնում է Twitter-ում Հայաստանի ԱԳՆ էջը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Factor.am-ը, օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել: