ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը ՄԻՊ-ի հարցման առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել

Լուրեր

12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
Բոլորը

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ բարձրացված հարցի վերաբերյալ՝ կապված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի հետ: 

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոգրյալ հարցի պարզաբանման վերաբերյալ ներկայացված դիմումը, ներպետական համապատասխան իրավակարգավորումների, դատական պրակտիկայի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում արձանագրել է.

«ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3141-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակը (ժամը) սահմանափակված է դատական նիստի ժամանակահատվածով («դատական աշխատանքային ժամ»)»: