Ալիևը գիտի, որ հանդիպում է այլ որակի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, որն անկանխատեսելի է. Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հետ

– Երեք տարի առաջ այս օրը  դեռ կնքված չէր հրադադարի համաձայնագիրը, որը, ինչպես Աստանայում պաշտոնապես հայտարարեց Սերժ Սարգսյանը, կնքվել էր Մոսկվայում ադրբեջանական կողմի խնդրանքով։ Այսօր ի՞նչ եզրահանգման եք եկել, ինչո՞ւ սանձազերծվեց այդ պատերազմը:

– Հենց նույն պահին ես ունեի իմ եզրակացությունը՝ չհաշված, որ նախորդող օրերին սեղմ շրջանակում խոսում էինք և ասում, որ պատերազմը լինելու է: Պատերազմը մի օրում հենց այնպես չծնվեց։ 2014-2015 թթ. ադրբեջանական կողմը մի շարք մարտական գործողություններ, դիվերսիոն հարձակումներ արեց։ Մենք զգալի կորուստներ ունեինք: Հասկանալի էր, որ Ադրբեջանը զգում էր իր առավելությունը և պետք է հարձակվեր: Մենք Արցախի ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ խոսում էինք, թե պետք է ջերմատեսիլներ, տեսախցիկներ բերել, կահավորել դիրքերը, որ ներթափանցումներ չլինեն: Ես մտնում էի դիրքեր ու զարմանում, թե ինչպես է, որ դրանք չեն վերցնում, և ցավով տեսնում, որ մեր 18 տարեկաններն այնտեղ պարզապես մատաղացու էին:

– Ի՞նչ էին մտածում Արցախի ղեկավարներն ու բանակի հրամանատարները։

– Ուղղակի չէին մտածում՝ հակառակ մեր պնդումներին։ Ես բազմաթիվ նամակներ ունեմ՝ ուղղված Բակո Սահակյանին, թե ինչ է կատարվում և ինչ պետք է արվի, բազմաթիվ հարցապնդումներ եմ արել Արցախի խորհրդարանում: Սակայն ոչինչ չարվեց, և 2016 թ. ապրիլյան պատերազմի մեղքը ՀՀ և ԱՀ իշխող վերնախավի պատասխանատվության վրա է:

– Մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ավելի շատ մոտեցրե՞ց, թե՞ հեռացրեց պատերազմի հնարավորությունը:

– Կարծում եմ՝ Վիեննայի հանդիպումը կարևոր է նրանով, որ Իլհամ Ալիևն արդեն գիտի, որ հանդիպում է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, այլ մեկ ուրիշ որակի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կարող է լինել անկանխատեսելի ցանկացած հարցում, բայց ոչ իրենց օգտին։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի թույլ դիրքն այն է, որ նա պետք է գնահատական նախկին երեք նախագահներին տնտեսական, արտաքին, ռազմական հարցերում, որպեսզի կարողանա հրաժարվել այն մոտեցումներից ու բանաձևերից, որոնք ընդունվել են նրանց օրոք:

– Վիեննայում իրականություն չդարձան Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու և Մադրիդյան սկզբունքները պարզաբանելու պնդումները։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ մեծ հաջողություն չունեցանք այդ հանդիպմանը:

– Ի վերջո՝ հայկական կողմը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից։ Ադրբեջանը պետք է իմանա, որ մենք չենք ընդունելու։ Այն օրը, երբ Ադրբեջանն իմանա, որ պատերազմով կկարողանա Արցախը հետ վերադարձնել՝ մի կողմ դնելով վիեննաններն ու բուդապեշտները, հարձակվելու է։

– ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Փաշինյան-Ալիև հանդիպման օրը հայտարարել էր, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևակերպման փոխարեն լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Սա համարժե՞ք, թե՞ վտանգավոր հայտարարություն է։

– Հրաշալի, որովհետև եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատերազմի պատրաստվես: Եթե աշխարհում որևէ պետություն մտածում է, որ կարող է ինչ-որ մի բան զիջելով՝ խաղաղության հասնել, ապա անհաջողության կմատնվի։ Եթե պատերազմով փորձում են վերցնել քո տարածքները, ապա պետք է պատերազմով պատասխանես ու ավելի մեծ տարածքներ վերցնես:

– Ինչպե՞ս եք գնահատում ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե ով Արցախը մարզ է համարում, պետք է ոտք չդնի այնտեղ:

– Քաղաքական անգիտակցություն։ Հենց 1988 թ. մեր բոլորիս սուրբ ցանկությունն էր, որ Արցախը միանա մայր հայրենիքին։ Եղան իրավիճակներ, որ դեմ էին դրան, և 1991 թ., երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Արցախը գնաց հանրապետության ուղիով։ Բայց հիմա մենք դե-ֆակտո մի պետություն ենք։ Մեր բոլոր ծառայությունները միասին են, մենք ունենք մեկ բանակ, մեկ անվտանգության համակարգ, մեկ կրթական համակարգ։ Մենք նույն ազգն ենք, միասին ենք ապրում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան