«Ռուսաստանաբնակ ավելի քան 500 չինարեցի ընտանիքներին առաջինն ենք անդրադառնալու». Տավուշի  մարզպետը՝ վերադարձի մեծ ծրագրի մասին

Լուրեր

09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
Բոլորը

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Հայկ Չոբանյանը Տավուշ հայրենակցական միության 9-րդ համագումարի ընթացքում խոսել է վերադարձի մեծ ծրագրի մասին ու նշել, որ ռուսաստանաբնակ ավելի քան 500 չինարեցի ընտանիքներին առաջինն են անդրադառնալու:

«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա  ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը:

Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի չինարեցի ընտանիքներ: Նրանց հայացքն ուղղված է դեպի հայրենիք, որովհետեւ նրանք այնտեղ այնպես չեն ապրում, որպեսզի բավարարված լինեն իրենց ներկայով եւ ապագայով»,- Տավուշ հայրենակցական միության 9-րդ համագումարում այս մասին հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

 

Նա նշել է, որ Տավուշի զարգացումն առանց բազմահազարանոց տավուշցիների, որ ճակատագրի բերումով գտնվում են Հայաստանից դուրս, հնարավոր չէ։ «Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ուղիղ կապված է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ։ Նրանց ստեղծարար ձիրքը պետք է օգտագործենք մեր երկրում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է մարզպետը։

 

Հայկ Չոբանյանը նշել է նաև «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկման անհրաժեշտության մասին։

 

«Մենք մեր շարքերում պետք է ունենանք երիտասարդ մարդիկ, որոնք իրենց ուսերին կտանեն «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկումը, ինչ որ տեղ՝ նաեւ հաճույքը, եւ ինչ որ տեղ՝ նաեւ հպարտությունը։ Հերիք է՝ նման կառույցները ծառայեցնենք քաղաքական նպատակների, ինչպես նախկին ժամանակներում։ Հենց այդ պատճառով շատերը չեն մասնակցել միության աշխատանքներին, այն համարելով քաղաքական կառույց։ Ոչ, այն քաղաքական կառույց չէ։

 

Եթե մենք ուզում ենք վաղը բաց ճակատով մտնել մեր հայրենիք, պետք է գնանք գործերի համար, լավ գործեր հայտարարելու համար, խնդիրները հաղթահարելու համար, ոչ թե խորոված ուտելու համար։ Հայրենիքն այլեւս խորոված ուտելու տեղ չէ»։