Կառավարությունը որևէ քայլ չի անում իր խոստումները կատարելու ուղղությամբ. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը

 -Պարո՛ն Գորգիսյան, հեղափոխությունից անցել է մեկ տարի, ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին այս մեկ տարվա ընթացքում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ վերջին շրջանում գրեթե ամեն օր դրական փոփոխությունների մասին են իրեն զեկուցում, ընդդիմության համար այդ փոփոխությունները տեսանելի՞ են։

-Մեկ տարին պետք է բաժանենք երկու փուլի․ առաջին փուլը դա ճգնաժամային կառավարման շրջան էր, երբ հեղափոխությունից հետո երկիրը պատրաստվում էր նոր խորհրդարանական ընտրությունների։ Կառավարության անցած տարվա ծրագիրն էլ հենց այդ մասին էր՝ կառավարել երկիրը մինչ խորհրդարանական ընտրությունները, երբ քաղաքական ճգնաժամ չի լինի և կսկսվեն տնտեսական բարեփոխումները։ Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, այս տարի հունվարից արդեն Ազգային ժողովը գործում է, սակայն համակարգային փոփոխությունները շատ քիչ են, ինչը մտահոգիչ է։ Մենք գիտենք՝ նախկինում բոլոր օրենքներն այնպես են ստեղծվել, որ քաղաքացուն ձեռնտու լինի կաշառք տալը։ Օրինակ, ինչ-որ բան մաքսազերծելու համար կար երկու տարբերակ․ գումար էիր տալիս մաքսատան աշխատողներին, նա արագ ամեն ինչ կազմակերպում էր, դու էլ մուծում էիր մաքսային գումարներն ու ապրանքները ներս բերում։ Հիմա ամեն ինչ արվում է օրենքով, և մարդիկ մեկ օրից ավել ծախսում են սահմանում այդ ողջ գործընթացը կազմակերպելու համար։ Մարդիկ հիմա կարոտում են կաշառք տալու  պրոցեսներին։

Շատացել են տույժ-տուգանքները, բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ մեզ են դիմում, հայտնում այդ մասին։

-Ի՞նչ տուգանքների մասին է խոսքը։

-Օրինակ՝ ՀԴՄ-ն  չտպելու դեպքերը, մի դեպք պատմեմ, որը վերջերս է տեղի ունեցել։ Երեկոյան ժամին, երբ խանութը փակվել է, հաշվիչ դրամարկղային մեքենան անջատվել, եկել է մի տիկին, խնդրել խանութի աշխատողին, ասել, որ հյուր է գնում, սուրճ պետք է առնի, որպեսզի դատարկ ձեռքով չգնա։ Խանութի աշխատողն այդ ամենը հաշվի առնելով՝ սուրճը վաճառել է, նույն պահին մտել է հարկայինն ու տուգանել։ Էս տիպի շոուներ սարքելն անթույլատրելի է, դա տնտեսվարողին ուղղակի վնասելու միտում ունի։ Պետք է նաև խնդրի էությանն անդրադառնալ, տնտեսվարողները պնդում են, որ եթե ՀԴՄ տպեն այն ծավալով, ինչ ծավալով որ առևտրի շրջանառութունն է, ապա իրենց ամսական շահույթը կկազմի 50-100 հազար դրամ, ինչը բավարար եկամուտ չէ, օրինակ, կրպակ պահելու համար։

-Այսինքն՝ թաքցնե՞ն եկամուտները, Ձեր ասածից այդպես է ստացվում։ 

-Քանի դեռ Հարկային այս օրենսգիրքն է գործում,  նրանք ձգտելու են թաքցնել եկամուտները, դրա համար պետք է օրենսգիրքը փոխվի։ Հարկային օրենսգրքում էլ մենք սպասում էինք գլոբալ փոփոխություններ, սակայն կոսմետիկին մոտ փոփոխություններ են արվում, ուղղակի հարկերը նվազեցվում են, փոխարենը բարձրանում են անուղղակի հարկերը։ Այդ ամենից տուժելու է սոցիալապես խոցելի խավը։

-Այդ դեպքում ի՞նչ դրական փոփոխությունների մասին է խոսում վարչապետը, որն ընդդիմությունը չի նկատում։

-Գուցե խոսքը համակարգային կոռուպցիայի բացակայության մասին է, բայց քանի դեռ պատճառները չենք վերացրել, մենք ապահովագրված չենք, որ ինչ-որ փուլում այն  կլինի։

-Դուք վերջերս հաճախ եք նշում, որ դժգոհության ալիք կա, ինչի՞ մասին է խոսքը, Ձեր նշած այս տուգանքների՞, թե՞ այլ խնդիրներ էլ կան։

-Պետական աշխատողներն են դժգոհ, որովհետև նախկինում, երբ պետությունը պետական աշխատողին չէր կարողանում ցածր աշխատավարձով աշխատանքի ընդունել, նրան ցույց էր տալիս կողմնակի եկամուտների տեղը, և մարդիկ այդ պայմանով աշխատում էին։ Հիմա բոլորը համաձայն են աշխատել միայն օրենքի դաշտում, բայց նրանց կյանքի որակը վատանում է, առաջանում են դժգոհություններ։

-Այսինքն՝ օրենքի դաշտում գործե՞լն է բարդացնում մարդկանց կյանքը, այստեղ ո՞րն է իշխանության մեղքը, որ նրանց օրենքի դա՞շտ է բերում։

-Ճիշտ է, բայց մինչև այդ պետք է հասկանալ, թե որտեղ են այն խութերը, որոնք ստեղծվել էին քաղաքացուն թակարդի մեջ գցելու համար։ Պետք է աշխատել դրանք փոխելու ուղղությամբ, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Կառավարությունը որևէ քայլ չի անում իր խոստումները կատարելու ուղղությամբ։

-Քաղաքացու օրը նշելո՞ւ եք, եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։

-Չենք քննարկել որևէ կերպ դա նշելու կամ չնշելու տարբերակ, բայց ժողովրդավար երկրում ամեն օր էլ պետք է լինի քաղաքացու օր, առանձնացնել օր, որը կլինի քաղաքացու, ես դրան վերապահումով եմ մոտենում։ Կոմունիստական հոտ է գալիս այդ ամենից, երբ հեղափոխության օրը փուչիկներով շքերթներ էին անում։ Բարձր գնահատելով այն ձեռքբերումները, որոնք եղել են Հայաստանում, միևնույն  է կարծում եմ՝ արագ տեմպերով դեպի ժողովրդավարություն գնալն է քաղաքացու լավագույն նվերը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան