Հայաստանի գյուղերում կրթական խնդիրների թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրթության հասանելիությունը ՀՀ քաղաքացիների անքակտելի իրավունքն է, որը սահմանված և երաշխավորված է Սահմանադրությամբ։ Հեռավոր գյուղական համայնքներում խիստ խնդրահարույց է ոչ միայն կրթության որակը, այլև հանրակրթության իրականացման տարրական պայմանները։ Դրանք շատ հաճախ ուղղակի չկան։

Ամիսներ առաջ Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում ներկայացվել է Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում առկա տխուր պատկերը։ Հեռավոր գյուղերում կրթության խնդիրները բազմազան են՝ դպրոցներում շենքային տարրական պայմանների բացակայութունից մինչև հանրային տրանսպորտի բացակայություն։ Երեխաներն ամեն օր արթնանում են վաղ առավոտյան, որպեսզի հասցնեն կտրել-անցնել մի քանի կիլոմետր՝ մինչև հարևան գյուղի միջնակարգ դպրոց։ Նրանք հաճախ ոտքով են հասնում դասի, քանի որ միջհամայնքային միկրոավտոբուսը գերծանրաբեռնված է լինում։

Կան համայնքներ, որտեղ երեխաները դասերն անցկացնում են դպրոցի 3-րդ, 4-րդ կարգի վթարային շենքերում։ Նրանք ամեն օր զրկանքներ են կրում, քանի որ դասապրոցեսը կազմակերպվում է վտանգավոր պայմաններում։ Բացի այդ, դպրոցի պատուհանները կոտրված են, սառը քամի է փչում, երեխաները հիվանդանում են և օրերով չեն կարողանում հաճախել դպրոց։ Դասապրոցեսը 15-20 րոպե է տևում։ Ծրագիրը ստիպված խտացնում են, սակայն պարզ է, որ երեխաները չեն կարող հասցնել 20 րոպեի ընթացքում ստանալ դպրոցական ծրագրով նախատեսված գիտելիքը։

Որքանով է կրթությունը հասանելի մարզերի գյուղական համայնքների բնակիչների համար։ Տարածքային համաչափ զարգացման՝ տասնամյակից ավելի առաջնահերթություն հռչակված քաղաքականությունը որքանով է հաջողել գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքի որակի, նրանց կրթական, առողջապահական ու մշակութային իրավունքների միջև առկա անդունդը մեղմացնելու հարցում։

Այս առիթով «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկում է կազմակերպվել, որի բանախոսներն են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևհատ Սահակյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Աճարկուտ գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը, Պտղունքի դպրոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Պտղունքի դպրոցի ուսուցչուհի Վարդիթեր Մաթևոսյանը: