Հոկտեմբերի 27-ի գործը Մարտի 1-ի գործից ավելի հեշտ է բացահայտել. Պարգև Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը նախկին դատավոր, «Անկախ դատավոր» փաստաբանական գրասենյակի ղեկավար Պարգև Օհանյանի հետ

– Պարո՛ն Օհանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը։

– Գուցե ինչ-որ տեղ ուշացած, բայց ոչ այս իշխանությունների կողմից։ 2007 թ. վավերացնելով համապատասխան Կոնվենցիան՝ մեր երկիրն այդ ուղղությամբ ոչինչ չէր արել: Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում միայն կարող է գույքի բռնագանձում կայացվել, և այդ ուղղությամբ պետք է փոփոխություն արվի: Կարելի է ասել, որ սա այն հարցն է, որ պետք է սկսել զրոյից, որ հնարավոր լինի պայքարել ապօրինի հարստացման դեմ, որը գործնականում չի աշխատում:

– «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում անցումային արդարադատության ներդրման մասին խոստում կար, բայց մինչև հիմա այդ ուղղությամբ քայլեր չեն արվել։ Ձեր կարծիքով՝ նման ինստիտուտի ներդրումն անհրաժե՞շտ է մեր երկրին:

– Ինձ համար էականը գործն է, որ պիտի արվի, իսկ անելիք շատ կա: Այդ ինստիտուտը ներդրվում է այն դեպքում, երբ գործող արդարադատությունը չի կարողանում իր վրա դրված պարտականությունները կատարել։ Այդ իմաստով հիմա ունենք բավական ոչ բավարար վիճակ: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն արդարադատությանը պետք է վերաբերվի, այլ ընդհանրապես իրավապահ ոլորտին: Եվ, ըստ իս, անցումային արդարադատություն ասելով՝ մենք պետք է համալիր մոտեցում ցուցաբերենք և համալիր լուծենք մեր դատաիրավական բարեփոխումների հարցը, որի մասին տարիներով ասել ենք, բայց գործնականում չենք արել:

– Իրավապահ համակարգն այն վիճակում է, որ նաև անցումային արդարադատության ներդրո՞ւմ է անհրաժեշտ:

– Կարծում եմ՝ այո՛, թեև ես դեմ չեմ, այսպես ասած, թավշյա ընթացքին: Կարելի է նաև անցումային արդարադատությունը թավշյա անցկացնել, ոչ կտրուկ: Այստեղ մոտեցումների հարց է, որը պետք է քաղաքական որոշմամբ լուծվի:

– Պարո՛ն Օհանյան, ավարտվել է Մարտի 1-ի գործով մի մասի նախաքննությունը, և այն հանձնվել է կողմերին՝ ծանոթացման: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:

– Դժվարանում եմ ասել, ժամանակը ցույց կտա: Այն, որ պիտի դա քննվեր և քննվեց, մեծ ջանքեր գործադրվեցին, ինչու չէ՝ ինչ-որ առումով կամքի, մասնագիտական ունակությունների իմաստով, դա փաստ է: Ես կասկած չունեմ նաև քննիչների պրոֆեսիոնալիզմի առումով: Իհարկե՝ բարդ գործ է, ժամանակ է անցել, ապացուցողական դաշտը մի քիչ, եթե չասեմ խոցելի է, գուցե բավարար չէ: Տեսնենք…

– Դատավոր աշխատած տարիներին Դուք առնչություն եք ունեցել տարբեր տնտեսական հանցագործությունների, խնդիրների հետ: Հիմա այդ ամբողջ ժամանակաշրջանը, իրավիճակը հիշելով՝ կարող եք ասել՝ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին և նախկին այլ պաշտոնյաների, Մարտի 1-ի գործից բացի, այլ մեղադրանք կարո՞ղ է առաջադրվել: Հիշենք, որ նրանք մեղադրվում են նաև առանձնապես խոշոր չափի կաշառքի համար:

– Բնականաբար՝ կարող են: Գիտեք՝ հայերը, գուցե նաև դա համամարդկային է, չեն ուզում հաճախ վատամարդ լինել՝ դիմել, հայտնել, այդ պատճառով շատ բաներ հայտնի չեն դառնում, ընթացք չի տրվում: Բայց քանի որ այդ հարցն ինձ եք տալիս, ես կես կատակ-կես լուրջ ասեմ՝ միայն «Ռոյալ Արմենիա»-ի գործը, որով ես, վերջին հաշվով, քավության նոխազ դարձա, ինչ-ինչ հանգամանքներում կարող է մեղադրանք առաջադրելու հիմք հանդիսանալ:

– Ո՞ւմ առաջադրվի մեղադրանք:

– Ռոբերտ Քոչարյանին:

– Դուք նման նախաձեռնությամբ հանդես կգա՞ք: Դուք էլ տուժել եք այդ գործով:

– Այն դեպքում, եթե ես ճանաչվեմ տուժող:

– Ձեր պաշտոնանկության հարցով անցյալ տարի դիմել էիք նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի չեղյալ համարվի Ռոբերտ Քոչարյանի որոշումը, և վերականգնվեն Ձեր իրավունքները: Դուք կփորձե՞ք նման հայցով ներկայանալ դատարան, արդեն Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքով:

– Ինքս չեմ նախաձեռնի, ես իմ բնավորությամբ բողոքավոր, պահանջատեր չեմ, բայց ես ՀՔԾ-ին ցուցմունք եմ տվել: Մարտի 1-ի գործով ցուցմունք տվել եմ, նաև պահանջել եմ ինձ տուժող ճանաչել, քանի որ, ինչպես ասում են, բանը հասավ դրան: Երբ ինձ հրավիրեցին, և դա դարձավ պարտականություն, ես ցուցմունք տվեցի և պահանջեցի ինձ տուժող ճանաչել, ինչը չի արվել:

– Իսկ նախագահ ԱրմենՍարգսյանից ի՞նչ պատասխան եք ստացել։

– Կարելի ասել՝ ոչ մի։ Չեմ սպասում, չեմ էլ ուզում պատասխան: Ես ավելի շատ խղճացի բոլորին, քան ուզեցի ինչ-որ արդյունքի հասնել։ Ես դիմել էի նախագահին, իսկ պատճենն ուղարկել էի ԲԴԽ-ին։ Նախագահականից վերահասցեագրվել է Դատական դեպարտամենտին, որն ինքն է եղել իմ նկատմամբ ամենամեծ կեղծիքների առաջին մեղավորը:

– Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակից հետո բավական ակտիվացել է նաև Հոկտեմբերի 27-ի դեպքերի շուրջ քննարկումները: 20 տարի անց այդ գործն ամբողջությամբ հնարավո՞ր է բացահայտել:

– Կարծում եմ՝ ինչ-որ իմաստով ավելի հեշտ է, քան թե Մարտի 1-ի գործը: Եթե Մարտի 1-ի գործը դժվարություններ ունի՝ ապացուցողական բազայի պատճառով, ապա Հոկտեմբերի 27-ը չունի։

– Նաիրի Հունանյանը բացահայտման համար կարո՞ղ է արժեքավոր տեղեկություններ տալ:

– Միանշանակ կարող է, չի բացառվում, որ նախկինում էլ տվել է։ Կա գիտություն՝ «ո՞ւմ էր դա ձեռնտու»: Այդ սկզբունքով կարելի է աշխատանք կատարել, և գուցե շատ բան պարզվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան