Օպերլիազորը ծեծել է ու կրակոցներ արձակել. հարուցվել է քրգործ

Լուրեր

15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Հիշյալ գործի նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` խարդախությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ա.-ն 04.06.2017թ.-ին բռնություն է գործադրել Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորի նկատմամբ և դիմել փախուստի:

Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Ա.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության հիշյալ աշխատակիցը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում հետապնդել է իրեն, ապա հասնելով` ոտքերով և ձեռքում եղած ատրճանակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ինքը դիմել է փախուստի, կրակոցներ է արձակել իր ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ Ս. Ա.-ի հաղորդումն առերևույթ պարունակում է պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցագործության հատկանիշներ, վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: