Հյուսիսային Կորեան վարժանքների համար ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային «անգութ հատուցմամբ» է սպառնացել
Քաղաքականություն
22.08.2017 | 12:22Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարությունը սպառնացել է ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային «անգութ հատուցամբ»՝ երկուշաբթի երկու երկրների մասնակցությամբ սկսված Ulchi Freedom Guardian զորավարժությունների համար. հայտնում է ria.ru-ն։
Այդ զորավարժությունները Փհենյանում ընկալում են որպես զինված հակամարտության փորձ։
«Այն բանից հետո, երբ անտեսվեցին մեր նախազգուշացումներն ու վտանգավոր ռազմական սադրանք լարեցին, նրանք չեն խուսափի անգութ հատուցումից ու պատժից»,-ասվում է Հյուսիսային Կորեայի զինվորական հրամանատարության հայտարարությունում։