Ավշարի դպրոցում կրքերը չեն հանդարտվում․ տնօրենի և ուսուցիչների առճակատումից տուժում են աշակերտները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Արդեն 2 շաբաթ Արարատի մարզի Ավշար գյուղն անհանգիստ է, պատճառը՝ դպրոցում ի հայտ եկած խմորումներն են։ 35 հոգանոց ուսուցչական կոլեկտիվն ու գյուղացիների մի մասը պահանջում են դպրոցի նորընտիր տնօրենի հրաժարականը։ Շաբաթվա վերջում Ավշար այցելած Factor.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։

«Շատ վիրավորված ենք այս ընդհանուր վերաբերմունքից։ Եթե 35 ուսուցչի կարծիք որևէ մեկը չի ուզում լսել, և այս 1 անձն է այդքան կարևոր, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է ուսուցիչներից մեկը։

Նրանց համբերության բաժակը լցվել է, երբ նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանը հորդորել է փոխտնօրենին՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Կոլեկտիվն ընդդիմացել է ու այդ օրվանից դպրոցի նոր ղեկավարի հետ կոնֆլիկտ է ծագել։

«Հրավիրել է շատ մտերմիկ զրույցի ու շատ ժպտերես ասել է՝ կգրեք ձեր դիմումը տեղափոխման, ուղղակի կմնաք ուսուցիչ, ինձ վստահելի մարդ է պետք։ Ուսումնական գծով փոխտնօրենին վստահել-չվստահելը ո՞րն է, երբ էդ մարդը 30 տարի ղեկավարում է էս դպրոցի ուսումնական պրոցեսը»,- ասում է ուսուցչուհի Ռեգինա Սիմոնյանը։

Մարտի 12-ից աշակերտների սկսած դասադուլը մինչ օրս շարունակվում է։ Դպրոցահասակների կարելի է տեսնել միայն դպրոցի լուսամուտներից դուրս։

«Աշակերտները եկել են ու առաջին օրը բողոքի ակցիա է բարձրացվել, դրանից հետո ծնողներն աշակերտներին չեն ուղարկել դպրոց»,- նշում է Ռեգինա Սիմոնյանը՝ ցուցադրելով նաև դատարկ դասարանը․ «Աշակերտներ չկան, փակ ենք պահում ամեն դեպքում։ Երբեք այս դասարանի դուռը չի փակվել»։

Մի քանի օր է՝ դպրոց չի հաճախում նաև հեռացման վտանգի տակ հայտնված փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Ըստ ֆիզկուլտուրայի ուսուցչուհու՝ նա հիվանդանոցում է․ «Վատառողջ է։ Նեղվել է, բուլետին է վերցրել, բուժվում է»։

Աղմուկի հետքերով կողմերին լսելու համար Ավշար է շտապել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իրավապաշտպանի և ուսուցիչների զրույցը տևեց մի քանի վայրկյան։ Լուր հասավ, որ դպրոց է ժամանել Կրթության և գիտության նախարարության տեսչական խումբը։ Ըմբոստ ուսուցիչները հրավիրվեցին զրույցի․ «Ամեն ինչ անում են, որ հաշտեցնեն, բայց․․․»։

Տեսչական խմբի և ուսուցիչների զրույցն սկսվում է փակ դռների հետևում՝ առանց տեսախցիկի ու օտար աչքի։ Այս օրերին Ավշարի դպրոցի միջանցքներում շրջում են օտարականների մի քանի խմբեր։ Թղթերի խուրձը ձեռքերին սենյակից սենյակ մտնող այս մարդիկ Արարատի մարզպետարանի աշխատակիցներն են։ Եկել են ներքին աուդիտ անցկացնելու։ Factor.am-ի հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի իմանալ արդյունքների մասին, պաշտոնյան պատասխանեց, թե չի կարող ասել։ Փոխարենը խոստացան սահմանված ժամկետում տեղեկացնել։

Աուդիտորների ներկայությունը դպրոցում ընկալվում է իբրև գործողություն հօգուտ տնօրենի: «Ստուգում են մեր մատյանները, թերություններ են գուցե փնտրում, որ այդ թերությունների ճնշման տակ իրենց ուզածին հասնեն»,- մեկնաբանեց ուսուցիչներից մեկը։

Ոստիկանները ևս դպրոցում անցանկալի են։ Նախորդ օրերին իրավապահները ոստիկանական բաժանմունք են տեղափոխել մի քանի ծնողի։ Տնօրենն է ոստիկաններին հրավիրել դպրոց՝ հայտնելով, որ իր հասցեին սեռական բույթի հայհոյանքներ են հնչեցրել։

«Երբեք սեռական բնույթի հայհոյանք մեր դպրոցում չի եղել։ Խելացի մարդիկ են բոլորը, ո՞նց կարելի է էդքան մարդկանց ներկայությամբ հայհոյանք տալ»,- հերքեց գյուղացիներից մեկը։

Ավետիք Իշխանյանը հետաքրքրվեց, թե քանի հոգու են բերման ենթարկել, Ռեգինա Սիոմյանը նշեց, որ չգիտեն, բայց հետապնդումները շարունակվում են․ «Ու մեզ ասում են գնացեք փոխզիջման։ Մեր ծնողները պատրաստ չեն աշխատել։ Աշակերտները վիրավորված են՝ պապաներին տանում են բաժին, գիշերը 3-ին են բաց թողնում։ Էդ աշակերտներն էլ դասի կգա՞ն»։

Factor.am-ը հարց ուղղեց ոստիկանին, թե ինչու են գտնվում դպրոցում: «Ծառայություն ենք իրականացնում՝ հասարակական կարգի հետ կապված։ Տնօրենը դիմել է ոստիկանությանը դասադուլի հետ կապված, ոստիկանությունն էլ հասարակական կարգի պահպանություն է իրականացնում»,- ասաց ոստիկանը։

Նոր տնօրենի ու ավշարցի ուսուցիչների ծայրահեղ լարված փոխհարաբերություններին չի կարողացել վերջ դնել նույնիսկ Արարատի մարզպետը։ «Հեռացնե՛լ տնօրեն Հերմինե Անդրեասյանին», մանկավարժների այս պահանջին ի պատասխան Գարիկ Սարգսյանն իրավական հիմքեր է պահանջել։

«Մեկ ժամվա ընթացքում մարդը չէր հասցնի օրենքի խախտում անել, բայց բարոյական և մարդկային իրավունքների ոտնահարում հասցրել է անել»,- ասաց տիկին Սիմոնյանը։

Ավշարցիների ներկայացմամբ՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը հովանավորում է նորընտիր տնօրենին։ Հեռացվող փոխտնօրենի փոխարեն այդ պաշտոնում պետք է նշանակվեր մարզպետի մորաքրոջ հարսը։

«Սաղ իր ձեռքում ա, ոնց ուզում ա, տենց էլ անում ա։ Էլ դպրոցի հարց չի քննարկվում, քաղաքական են սարքել, ինչ են արել, մեր երեխեքը դրանից տուժում են»,- Factor.am-ին ասաց միջանցքում գտնվող ծնողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Մարզպետարանի կրթության բաժնի պետը շտապում է տնօրենի աշխատասենյակ։ Քչախոս է նաև տնօրեն Անդրեասյանը, որին ուղեկցում են ուսուցիչների ու տեսչական մարմնի աշխատակիցների հետ հանդիպման։

Ուսուցչանոցից եկող ձայներն ամենևին էլ չեն հուշում կառուցողական քննարկման մասին։ Խոսակցությունը թեժանում է ջերմաչափի սանդղակին համընթաց։ Միջանցքում հերթապահող ծնողների նյարդերը տեղի են տալիս։ Նրանցից մեկը բացում է ուսուցչանոցի դուռն ու ասում․ «Ի՞նչ կա համոզելու, ես էդ եմ ուզում իմանալ։ Զզվեցրիք, ես բանուգործ չունե՞մ ամեն օր գամ»։

Factor.am-ի հարցին՝ ինչի՞ց է վրդովվել, նշում է․ «Ախպեր, ամեն ինչից։ Մեր վարչապետից էլ դժգոհ եմ, որովհետև մեր հարցը մինչև վարչապետ էլ հասել ա։ Իմ ու իմ երեխու իրավունքները ոտնահարած են»։

Կան ուսուցիչներ, որոնց նյարդերը տեղի են տալիս և նրանք ստիպված են լքել ուսուցչանոցը։ Հարց ուղղեցինք՝ ինչն ստիպեց դուրս գալ ուսուցչանոցից, ուսուցիչներից մեկը նշեց․ «Այսքանից հետո նման հարցադրումներ անել ու փորձել հաշտեցման եզրե՞ր գտնել, երբ բոլորիս ինքնասիրությունը վիրավորված է։ Հիմա մեր հարաբերությունները որպես մարդկային հարաբերություններ նորմալ են, բայց աշխատանքային մթնոլորտ չի կարող լինել»։

Ժամեր տևած քննարկումն ի վերջո ավարտվում է։ ԿԳՆ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը հայտարարում է՝ որոշողը ուսուցիչներն են․ «Մենք չենք կարող որևէ ճնշում․․․ որևէ ուղղություն ցույց տալ իրենց։ Մանկավարժական համակազմն այնքան իմաստնություն ունի, որ կկայացնի ճիշտ որոշում»։

Factor.am-ի հարցերին պատասխանեց նաև Հերմինե Անդրեասյանը: «Տիկին Անդրեասյան, Դուք ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում»,- տնօրենը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ փոխադարձ ներողամտություն միայն, էլ ոչ մի հարց չքննարկել ու անցնել խաղաղ աշխատանքի, որովհետև երեխաներն են տուժում էդ ամեն ինչից։ Ես վստահ եմ՝ ոչ իմ կողմից, ոչ նրանց կողմից ոչ մի հիշաչարություն չի լինելու»։

Արդյոք տնօրենն ընդունո՞ւմ է, որ իր գործողություններում որոշակի թերացումներ են եղել, որից ուսուցչական կազմը կարող էր օբյեկտիվորեն դրանից դժգոհել, տիկին Անդրեասյանն ասաց, թե մարդը անսխալական չէ․ «Կոնկրետ ընկեր Մարտիրոսյանի դեպքում ես, իհարկե, սխալվել եմ։ Ես նրան այդպիսի առաջարկ անելու իրավունք էլ չունեի, որովհետև չէի ճանաչում, միգուցե, իսկապես, ես կարող էի աշխատել, միգուցե պետք էր աշխատել հետո որոշել։ Բայց ես հիմա վստահ եմ, որ շատ լավ կլինի ընկեր Մարտիրոսյանի հետ, ինչպես նաև՝ բոլոր անդամների հետ»։ Հերմինե Անդրեասյանն անպատասխան թողեց մեր հարցը՝ ի՞նչ որոշում կկայացնի, եթե կոլեկտիվը շարունակի պնդել, որ իր հետ չի կարող աշխատել։

Նախարարության ներկայացուցիչները հեռացան ուսուցչանոցից՝ միայնակ թողնելով նորանշանակ տնօրենին ու ուսուցիչներին։ Կրկին դուռը փակվեց ու սկսվեց քննարկումների վճռական փուլը։ Մի քանի ժամ տևած զրույցը ևս ընթացավ նյարդային մթնոլորտում։

Ժամեր տևած բանակցություններն ավարտվում են անարդյունք։ Ուսուցիչները մնում են իրենց դիրքերում, անզիջում է նաև տնօրեն Անդրեասյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խոստովանում է՝ Ավշար գալիս հույս ուներ կոնֆլիկտի կողմերին լսելով՝ օգնել գտնել լուծում։ Բայց մոտեցումների ծայրահեղ հակադիր լինելը հեռվացնում է իրավիճակի հանգուցալուծումը։

«Շատ է բորբոքված վիճակը։ Ես տնօրենի հետ զրուցեցի, նա զղջում է իր արածի համար և պատրաստ է աշխատել կոլեկտիվի հետ, բայց մյուս կողմից կրքերն այնքան լարված են, որ ամբողջ գյուղը և ուսուցչակազմը որևէ կոմպրոմիսի, կարծես թե, չեն ուզում գնալ։ Տպավորությունս այնպիսին է, որ մարզպետարանը կողի է ընկել ու ուզում է հաղթած լինել, մյուս կողմից՝ գյուղն է ուզում հաղթած լինել։ Չեմ պատկերացնում՝ ինչպիսի լուծում պետք է լինի, մանավանդ, որ մի շարք ծնողների տարել են ոստիկանություն՝ վիրավորանքի մեղադրանքով։ Կրթության և գիտության նախարարությունը, մարզպետարանը պետք է ոչ թե կողի ընկնեն, այլ փորձեն թեկուզ երկարատև բանակցությունների արդյունքում հաշտության եզրեր կամ այլ լուծում գտնեն»։

Մինչ մեծահասակները կփորձեն ընդհանուր հայտարարի գալ, ոտնահարվում է աշակերտների՝ կրթություն ստանալու իրավունքը։

 

Ռոբերտ Անանյան