Կառավարությունն առանց մրցույթի 352 մլն դրամ հատկացրեց «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության մարտի 25-ի արտահերթ նիստում գործադիրը հավանության արժանացրեց որոշման նախագիծ, որով առանց մրցույթի ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի համար հատկացվեց 352,226.5 հազար դրամը՝  «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Ըստ նախագծի՝ ներկայում հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային համակարգողներ:

Լաբորատորիաների հիմնադրումը իրականացվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ջանքերով և մասնավոր ներդրողների, միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ԱՏՁՄ անդամ հանդիսացող կազմակերպությունների միջոցներով:

ԱՏՁՄ ջանքերի արդյունքում 2012-2018թթ.-ին ընդհանուր ներդրումների գումարը ոչ պետական հատվածի կողմից կազմել է շուրջ 880000.0 դրամ, որից 580000.0 դրամը՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, նրանց սպասարկման, խմբակավարների վերապատրաստման և մոնիտորինգի համար, շուրջ 175000.0 դրամի  ներդրումներ՝ համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության,  մրցույթների ու ցուցահանդեսների, ամառային տեխնոլոգիական ու ինովացիոն ճամբարների կազմակերպման համար, շուրջ 125000.0 դրամի ներդրումներ՝ մեթոդաբանության մշակման և կատարելագործման, համապատասխան ուսուցողական նյութերի պատրաստման և էլեկտրոնային կայքի ստեղծման և սպասարկման համար:

Ընտրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը անցել է միջազգային փորձագետների քննությանը և 2016 թ.-ի Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային կոնգրեսի նիստում արժանացել է մրցանակի՝ որպես «Կայուն զարգացման կրթական լավագույն գործիք»:

Սկսած 2014թ-ից լաբորատորիաների խմբակավարների վարձատրության միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

2016թ.-ի մարտի 25-ին «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հուշագիր, որով կողմերը ծրագրել են համագործակցել «Կրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ինժեներական լաբորատորիաների ներդրման նպատակով:

Հուշագրով ամրագրվել է, որ իրականացվող ծրագիրը լուրջ մրցակցային առավելություն է տալիս Հայաստանին միջազգային շուկայում, և կարող է հանդիսանալ 2019 թվականին Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) Հայաստանի Հանրապետությունը՝ որպես տեխնոլոգիական երկիր ներկայացնելու առանցքային թեմաներից մեկը:

2019 թվականի ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162-ով:

ՀՀ ԿԳ նախարարությունը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատություններում տեխնիկական կրթության դասավանդման շրջանակում ինժեներական խմբակներում և ռոբոտաշինական լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներն ու աշխատանքներում ընդգրկված սովորողների կողմից ստեղծարար արժեքներին հաղորդակից լինելն ու նորարարությանը գործուն մասնակցություն ցուցաբերելը:

Մանրամասները՝ տեսանյութում։