2013-2016 թթ., երբ Ռուսաստանի մանդատն էր գերակայում, հասունացավ ապրիլյան պատերազմը. Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

– Պարո՛ն Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում նորից անդրադարձավ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին և փաստաթղթեր ներկայացնելով՝ շեշտեց, որ դա ոչ թե նոր ձևաչափի ստեղծում է, այլև ձևաչափի վերականգնում։ Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, ինչո՞վ կավարտվեն Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու նրա փորձերը:

– Դժվար է ասել, թե ինչով կավարտվեն, բայց այս փուլում այնքան էլ էական չէ: Էականն այն է, որ այդ խնդիրը դրվում է պետական քաղաքականության մակարդակով, և սահմանվում է հայկական կողմի օրակարգը։ Սա ակնհայտորեն պետական քաղաքականություն է՝ դեռևս նախորդ ամիսներից վարվող։ Եվ ՀՀ-ն գնում է դեպի բանակցային գործընթացի տրամաբանության փոփոխության այն իմաստով, որ պաշտպանողական մարտավարությունից փորձում է անցնել նախաձեռնողականի, այսինքն՝ օրակարգ ստեղծելու, օրակարգ թելադրելու ճանապարհով։ Սա տևական գործընթաց է լինելու։ Բայց դա արդեն որոշակի արդյունքի բերում է թե՛ համանախագահների, թե՛ Ադրբեջանի պահվածքում։

– Ի՞նչ արդյունքի մասին է խոսքը, երբ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարությամբ հորդորում էին «ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն»:

– Եթե քառորդ դար տեղի է ունեցել մի գործընթաց, և հիմա Երևանն ամբողջությամբ նոր ռազմավարությամբ է փորձում ներկայանալ, շատ բնական է, որ դա ադապտացիոն փուլ է պահանջելու, առաջին հերթին՝ միջնորդներից։ Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ միջնորդները միարժեքորեն չեն մերժում այդ օրակարգը։ Ընդամենն ասում են, որ չեն կարող այն ընդունել, եթե ընդունելի չէ մյուս կողմի համար։ Եվ խնդիրն այն է, որ հայկական կողմը տարիներ շարունակ ընդունել է մի օրակարգ, որը սկզբունքորեն չի համապատասխանել մեր շահերին։

–  Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն գրառումը, թե Արցախի «հարցը կարելի էր լուծել մանդատային տարածքի շրջանակում՝ միջազգային հովանու ներքո»: «Օրինակ՝ Ռուսաստանն իր վերահսկողության տակ է վերցնում ամեն ինչ, և հարցը լուծվում է նրա մանդատի շրջանակում, այլ ոչ այնպես, որ Երևանն ու Բաքուն բանակցություններ վարեն և վերջապես գան համաձայնության: Դա ճանապարհ է դեպի պատերազմ»,- ասել է նա:

– Փաստացի խոսք է գնում Մինսկի խմբից մանդատը մեկ կենտրոնին տալու մասին: Մինսկի խմբի մանդատն առավելագույն հարմարավետ ձևաչափն է եղել այն իմաստով, որ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններ՝ Վաշինգտոն, Փարիզ, Մոսկվա, միմյանց հակակշռելով՝ կարողանան կառավարել ստատուս-քվոն և այդ միջոցով զսպել նաև լայնամասշտաբ պատերազմի ռիսկերը։ Բայց 2013-2016թթ., երբ դե-ֆակտո Ռուսաստանի մանդատի գերակայություն էր առաջացել, մենք տեսանք, թե դա ինչ հետևանք ունեցավ. ռուսական կողմը փորձեց միակողմանիորեն իր պլաններն առաջ բերել, և հասունացավ ռազմական տարբերակը՝ ապրիլյան պատերազմի տեսքով:

2013-2014թթ. սկսած Բաքուն ավելի ու ավելի ագրեսիվ էր դառնում՝ ակնհայտորեն ռուսական աջակցության շնորհիվ։ Այսինքն՝ մենք մի անգամ անցել ենք մեկ մանդատի բացասական հետևանքը: Եվ ես ոչ միայն չեմ տեսնում դրան երկրորդ անգամ գնալու իմաստը, այլև տեսնում եմ վտանգ: Հատկապես՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Ռուսաստանն ակնհայտորեն թուլացած է և գործնականում ի վիճակի չէ միայնակ՝ առանց Արևմուտքի օգնության ապահովել Կովկասի անվտանգությունն ու կայունությունը։ Դա նաև շատ վտանգավոր կարող է լինել՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որ քաղաքական իմաստով ներկայում Ռուսաստանն իր վրա կրում է Թուրքիայից և Ադրբեջանից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան