Քաղաքացիները՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի աջակիցներ. ազդարարման համակարգ

Լուրեր

03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ոչ միայն պետության կողմից իրականացվող հստակ քաղաքականություն, այլև քաղաքացիների ակտիվ մասնակցություն և աջակցություն, որը պետք է դրսևորվի ապօրինությունների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքով։

Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների մասնակցությունն իրականացվում է ազդարարման համակարգի միջոցով, որի վերաբերյալ ՀՀ օրենքն ընդունվել է 2017 թվականի հունիսի 9-ին։ ՀՀ նախորդ իշխանությունների ժամանակ, սակայն, հավանականությունը, որ «Ազդարարման համակարգի մասին» օրենքը կարող էր արդյունավետ գործել, չնչին էր։ Նախ, քիչ հավանական էր, որ համապատասխան մարմինները կարող էին արձագանքել կոռուպցիայի վերաբերյալ ազդարարմանը, և բացի դա, կար վտանգ, որ ազդարարումը կարող էր բացասական հետևանքներ ունենալ հենց ազդարարողի համար։ Ուշագրավ է, որ ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հեղինակած «Ազդարարի ուղեցույցի», 2016 թվականի տվյալներով ՀՀ քաղաքացիների 53 տոկոսը չէր ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, 63 կարծում էր, որ շարքային քաղաքացու ներգրավումը ոչինչ չի փոխի, իսկ 67 տոկոսն էլ ցանկություն չուներ բարձրաձայնելու կոռուպցիոն դեպքերի մասին։ Ընդ որում, ըստ այս տվյալների, հարցվածների 41 տոկոսը խոստովանել էր, որ կոռուպցիայի դեպքերի մասին չի բարձրաձայնի հնարավոր հետևանքներից վախենալու պատճառով։

Իրավիճակը, սակայն, բոլորովին այլ է հիմա, քանի որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ կարող են լինել արդարության պաշտպաններ, իսկ նոր իշխանությունները, կարծես, վճռական քայլերի են դիմում կոռուպցիայի դեմ պայքարի գործում։

Ի՞նչ է ազդարարումը

Ազդարարումը քաղաքացու կողմից ապօրինությունների վերաբերյալ ահազանգումն է համապատասխան մարմիններին։ Ազդարարման կոնցեպտի համար անգլերենում օգտագործվում է whistleblowing տերմինը, որը նշանակում է «սուլիչով սուլել» ապօրինություններ տեսնելիս։

Միջազգային փորձում կան ազդարարման մի քանի հայտնի պատմություններ, որոնցից է «Ուոթերգեյթի» սկանդալն ԱՄՆ-ում 1970-ականներին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Նիքսոնն օգտագործում է պետական համակարգն ընդդիմադիրների դեմ։ Ազդարարման մեկ այլ օրինակ է «Վիքիլիքս» կայքը, որի շնորհիվ հանրությանը հայտնի են դառնում տարբեր երկրներում տեղ գտած կոռուպցիոն սխեմաներ ու ապօրինություններ։

Ազդարարման համակարգը, սակայն, պետք է ուղեկցվի նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմներով, քանի որ ապօրինությունների մասին ազդարարող քաղաքացիները կարող են հենց իրենք հայտնվել վտանգի առջև։

Ազդարարումը և ազդարարների պաշտպանությունը քաղաքակիրթ հասարակություններում հանդիսանում են հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն բաղադրիչներ։

Ազդարարումը Հայաստանում

Ազդարարումը Հայաստանում սահմանված է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսված են նաև ազդարարների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։ Ըստ այս օրենքի, ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրա սպառնալիքի մասին։ Ընդ որում, ինչ-որ անձի կամ մարմնի վերաբերյալ հաղորդում տալով՝ ազդարարը պետք է վերջինիս հետ գտնվի աշխատանքային, քաղաքացիական, վարչաիրավական հարաբերությունների մեջ։

Ազդարարումը Հայաստանում լինում է երեք տեսակի՝ ներքին, արտաքին և անանուն։ Ներքին ազդարարումն այն դեպքերն են, երբ ազդարարը կոռուպցիայի մասին հաղորդում է ներկայացնում իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին։ Արտաքին ազդարարում է համարվում որևէ անձի կամ մարմնի կողմից կատարված կոռուպցիոն բնույթի արարքի վերաբերյալ հաղորդումը այլ՝ իրավասու մարմնի։ Այսինքն՝ եթե ներքին ազդարարման դեպքում ենթադրվում է, որ ազդարարը որևէ կազմակերպության աշխատակից է և փորձում է լուծել խնդիրն այդ կազմակերպության ներսում, ապա արտաքին ազդարարման դեպքում անհրաժեշտ է դիմել այլ մարմնի, քանի որ կազմակերպության ներսում վերադաս անձը վստահություն չի ներշնչում և չի կարող արդյունավետ վարույթ իրականացնել։

Եվ վերջապես, անանուն ազդարարումն իրականացվում է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի դեպքում երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը։

ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում են ազդարարների պաշտպանության մի քանի միջոցներ։ Հաղորդում տալով որևէ անձի դեմ, ազդարարն իրեն վտանգում է նրա կողմից բռնության ենթարկվելու, և այս դեպքում ազդարարի պաշտպանության նպատակով նշյալ անձին կատարվում է պաշտոնական նախազգուշացում։

Պետությունը նաև հանձն է առնում պաշտպանել ազդարարի անձի ինքնության տվյալները, ազդարարի անձնական անվտանգությունը, ապահովել բնակարանի և գույքի պահպանումը, ազդարարին անձնական պաշտպանության միջոցներ տրամադրել, ըստ անհրաժեշտության, փոխել վերջինիս բնակության վայրը, փոխարինել նրա փաստաթղթերը, փոփոխել ազդարարի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, իրականացնել տեխնիկական միջոցներով հսկողություն և գաղտնալսում և այլն։

Ըստ այդմ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են մեխանիզմներ, որոնցով քաղաքացիները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարին։