«Վեոլիա  Ջուր» ՓԲԸ-ից տուժած 500 քաղաքացիների դիմումները հասցեագրվել են ՀԾԿՀ-ին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Գասպարյանը, ներկայացնելով խմբի կողմից իրականացված աշխատանքները, նշեց, որ իրենք վերցրել են ընկերության կողմից 3 տարբեր հաշվետվություններ՝ 2017 թ. տարեկան գործունեության ֆինանսական հաշվետվությունը, Ջրային պետական կոմիտեին և Կառավարությանը ներկայացված հաշվետվությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվությունները, որոնց համադրմամբ նկատել են զգալի տարբերություններ։
«Երեք տեղեկատվական աղբյուրների հրապարակած տեղեկատվության համադրման արդյունքում նկատել ենք ակնհայտ շեղումներ։ Օրինակ ՝ նույն տարեկան հաշվետվության և Հանրային ծառայությունների կայքում հրապարակված հաշվետվության մեջ ԱԱՀ պարունակող հասույթի մասով առկա է ավելի քան 600 մլն դրամի շեղում։ Հսկայական շեղում կա բաժանորդների կողմից կատարված վճարումների մասով՝ 1,2 մլրդ դրամի չափով»,- նկատած անհամապատասխանությունները ներկայացրեց Գասպարյանը՝ նշելով որ արձանագրված ինչպես այս, այնպես էլ այլ խնդիրների վերաբերյալ իրենց դիտողություններն ուղարկել են և՛ Կառավարություն, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Գասպարյանը նշեց, որ ինքը՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի անդամ, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ուղարկել քաղաքացիներից ստացած ավելի քան 500 դիմում-բողոք, հանձնաժողովից, սակայն, պատասխանել են, որ ինքը չի հանդիսանում հասարակական կազմակերպության անդամ, ուստի ֆեյսբուքյան խմբի անդամ Դավիթ Գասպարյանին չեն կարող պատասխանել։
Գասպարյանը նշեց, որ Կառավարություն ևս դիմում են ուղարկել, որտեղից արձագանք դեռ չի ստացել։
Ասուլիսին ներկա  «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ  Խաչատուր Մարոզյանն էլ նշեց, որ ընկերության գործունեության կողմից ապօրինաբար տուգանված քաղաքացիների բողոքների հետ կապված դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով ընկերությանը տուգանել, որից հետո ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամ, իսկ քաղաքացիների  վճարած  տուգանքի գումարները, որոնք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավորվել էր վերադարձնել, չի վճարել։
««Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կատարված այս իրավական ապօրինությունների գործերն այժմ գտնվում են դատարանում»,- ասաց Մարոզյանը։
Ասուլիսին մասնակցում էին նաև «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով Խ. Դաշտենցի փողոցի բնակիչները, որոնք խոստանում էին, որ  կդիմեն բողոքի ակցիաների՝ պահանջելով կրած վնասների հատուցում։
Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ 12  քաղաքացիների գույքին հասցված առանձնապես խոշոր չափերի շուրջ, որը, սակայն, ըստ Խաչատուր Մարոզյանի, դեռ տեղից չի շարժվում։
Աղավնի Սուքիասյան