Առաջնորդվել են ծանոթ, ընկեր, բարեկամ ընտրակեղծարարներով․ բոլորին լցրել են պետական համակարգ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Կառավարության անդամներից հետաքրքրվեց պետական ապարատում իրականացվող օպտիմալացման մասին՝ հարցնելով՝ արդյոք Կառավարությունը պետական ապարատից կրճատված քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար հոգ տանելո՞ւ է, կամ ինչպե՞ս են գնահատելու արժեք և հավելյալ արժեք ստեղծող  աշխատողներին։

Պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը 20 տարի շարունակ առաջնորդվել է ոչ թե արդյունք ստեղծողներով, այլ մարդկանցով, որոնք ունեն ծանոթներ, բարեկամներ։

«Ի՞նչ արդյունք ստեղծող․․․ առաջնորդվել են ծանոթ, ընկեր, բարեկամ ընտրակեղծարարներով: Բոլորը լցրել են պետական համակարգ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Այս գործընթացի արդյունքում կրճատումները կլինեն մինիմալ և կկրճատվեն կրկնվող հաստիքները։ Չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, և յուրաքանչուրը կստանա շանս ապացուցելու որ նոր պայմաններում պատրաստ է աշխատել նոր չափանիշներով»։

Նրա խոսքով՝ Կառավարությունը խնդիր չի դրել ռեպրեսիոն ճանապարհով գնալ, սակայն այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, որոնք որևէ բան չեն անում՝ բացառությամբ մեկ բանի․ «Սպասում են  «Մայլբրի» համակարգով մի բան դրվի շրջանառության մեջ, արագ ուղարկեն իրենց հանրապետական ղեկավարներին․ դա ցույց է տալիս այս բարձրացրած աղմուկը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան