Գազավորված ըմպելիքները ակցիզային հարկով հարկելը կբերի բացասական տնտեսական էֆեկտի․ տնտեսվարողները պահանջում են հրաժարվել այս քայլից

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում գազավորված ըմպելիքների համար սահմանվել է ավելի բարձր ակցիզային հարկ, ինչը հանգեցնելու է գազավորված ըմպելիքների թանկացման։

Նշենք, որ  համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։

Տնտեսվարողները խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ են իրականացրել․ հանդիպումներ ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և այլլ պաշտոնատար անձանց հետ՝ փորձելով հասկանալ այս փոփոխությունը Հարկային օրենսգրքում ինչ խնդիր է լուծելու, սակայն պարզվել է, որ այդ քննարկումները որևէ արդյունք չեն տվել։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը։

«Թամարա և Անի» ՍՊԸ, «Ջուսինա» ապրանքանիշի փոխտնօրեն Տիգրան Շալջյանն էլ խնդրի վերաբերյալ նկատեց, որ ՀՀ-ում գազավորված ըմպելիքր սպառողները մեկ օրվա կտրվածքով  օգտագործում են 1 տոկոսից պակաս, իսկ եթե խոսում ենք այն մասին, որ դրա նպատակն է նվազեցնել շաքարի քանակը մարդու օրգանիզմում, ապա  Շալաջյանը չի հասկանում՝ ինչու է այդ դեպքում թիրախավորվել գազավորված ըմպելիքը և ոչ թե շաքար պարունակող այլ սնունդ։

Շալաջյանի խոսքով՝  Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները փաստորեն չեն համաձայնեցվել պետական գերատեսչությունների հետ և դրա ապացույցն առողջապահության նախարար Արսեն Թորթոսյանի ֆեյսբուքյան արձագանքն էր խնդրին։

«Բջնի և Նոյ» ընկերություն, «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ ֆինանսական տնօրեն Հասմիկ Ստամբոլյանն էլ նշեց, որ, ըստ Հարկային օրենսգրքի փոփոխությունների, ակցիզային հարկով են հարկվելու նաև բջնիի և ջերմուկի այն տեսակները, որոնք պարունակում են կիտրոնի բուրավետիչ, ինչը, փաստորեն, թանկանալու է։

Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններն առաջարկում են կասեցնել օրենքի նախագծի այդ դրույթը, ստեղծել աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար գազավորված ըմպելիքների ազդեցությունը առողջության վրա, հակառակ պարագայում՝ գազավորված ըմպելիքների թանկացումը կունենա խիստ բացասական տնտեսական էֆեկտ։
Աղավնի Սուքիասյան