Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի. Վալենտինա Մատվիենկոն ընդունել է Արարատ Միրզոյանին

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ փետրվարի 27-ին Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին՝ Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել է դրանց բացառապես խաղաղ բնույթը եւ համապասխանությունը սահմանադրաիրավական կանոնակարգումներին:

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով տիկին Մատվիենկոյին հրավերի համար, բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ տարիներ շարունակ առկա փոխգործակցության մակարդակը եւ հավաստիացրել, որ նոր գումարման Ազգային ժողովը շահագրգռված է ռուսաստանյան գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ծավալել ու պատրաստ է առավել խորացմանը՝ օրակարգում ներառելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են 7-րդ գումարման Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերի ձեւավորման աշխատանքները եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում արդեն հնարավորություն կստեղծվի գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը շուրջ մեկ տարի շարունակ տարբեր պատճառներով հետաձգվել է:

Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահությունը վստահել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներին: Միեւնույն ժամանակ կարեւորվել է երկու օրենսդիր մարմինների գործընկեր հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների ամրապնդումը: