Շարմազանովը՝ արտաքին մարտահրավերների և արցախյան հիմնախնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հրավիրված ասուլիսում անդրադարձավ արտաքին մարտահրավերներին և Արցախյան հիմնախնդրին:

«Հայաստանը դարձել է իզգոյ, կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ. վարչապետն խոսում է, որ երբեք այսքան փայլուն չեն եղել այդ հարաբերությունները, ես էլ մտածում եմ, որ գազը ոչ թե պետք է թանկանա, այլ իջնի, ներդումներն էլ ՌԴ-ից ավելանան։ Ի՞նչ եղավ. հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ: ԵՏՄ-ի հետ կապված՝ ես իրեն հարց եմ տալիս. եթե ԵՏՄ մտնելը սխալ էր, ինչո՞ւ է այդ սխալը կրկնում, եթե սխալ է՝ ինչո՞ւ ես Դավոսում քո ելույթում պարծենում ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններով»,-հարցադրումներ հնչեցրեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտության կարգավորմանը, ՀՀԿ խոսնակը նկատեց, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում կոշտացել էին, որի արդյունքում հասել էինք Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններին, որոնց այժմ հղում չի արվում:

«Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ Սանկտ Պետերբուրգը և Վիեննան կան, դրանց ավելացել է Դուշանբեն: Էդ Դուշանբեում ի՞նչ է եղել: Դուշանբեից հետո Ադրբեջանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը հայտարարում են, որ Արցախը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում, դրանից հետո հայտարարում են, որ 2019 թվականը բեկումնային է լինելու, խոսում են խաղաղության մասին: Մերոնք ի՞նչ են ասում: Ոչի՛նչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ իրենք խաղաղությանը դեմ չեն, բայց դեմ են խաղաղություն մուրալուն:

«Երբ Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, ես կարող եմ բերել օրինակներ, որ խաղաղություն մուրալն է կատաստրոֆա»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Նա ասաց, որ մենք երկու պատերազմում հաղթել ենք, ուստի չի հասկանում՝ հիմա ինչո՞ւ պետք է Ադրբեջանից խաղաղություն մուրանք. «Մենք, իհարկե, փոխզիջումներին կողմ ենք եղել, բայց դա պետք է լինի հստակ. մենք դեմ ենք խաղաղություն՝ տարածքների դիմաց կոնցեպտին, ով ուզում է՝ դա առաջարկի՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ադրբեջանը, թե՞ Թուրքիան: Մեր նպատակը մեկը պետք է լինի՝ պաշտպանել 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները, իսկ այդ հանրաքվեով Արցախի ժողովուրդն «այո» է ասել անկախությանը: Հայաստանն այլ բան չունի անելու, քան պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան