Կառավարությունը դեռևս չի պատասխանել սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատների նամակին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը դեռևս չի պատասխանել Մհեր Ենոքյանի գործով տուժողներին՝ Աղաջանովների ընտանիքին: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:

«Հունվարի 14-ին ցույց էինք կազմակերպել կառավարության շենքի առջև: Մոտ 300 մարդ էր հավաքվել, այդ թվում՝ հայտնի բժիշկներ, պրոֆեսորներ: Այդ նույն օրը մենք կառավարության ներկայացուցչին վարչապետին ուղղված հանդիպման խնդրանքով նամակ փոխանցեցինք, որպեսզի մարդասպանին ներելու հարցի մասին նրա տեսակետը լսենք: Մինչ օրս կառավարությունը չի արձագանքել՝ ո՛չ համաներման, ո՛չ հանդիպման մասով: Մի քանի օր անց հայրս նորից է դիմել վարչապետին, և նորից անարդյունք»,- ասաց Ելենա Աղաջանովան:

Նրա խոսքով՝ դիմել են նաև Արդարադատության նախարարություն. այստեղ օրենքներ են վկայակոչել և հրաժարվել են Մհեր Ենոքյանին ներելու հնարավորության մասին տեղեկություններ տրամադրել:

«Թեև մենք տուժող կողմ ենք ներկայացնում»,- հավելեց Իոսիֆ Աղաջանովի քույրը: Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի պնդմամբ էլ՝ այն, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է տուժող կողմին պատասխանել, հակասում է ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի եվրոպական մոտեցմանը. այն ենթադրում է, որ տուժող կողմի կարծիքը պետք է հաշվի առնվի ծանր հանցագործությունների գործերի ժամանակ:

«Մեկ այլ ցմահ բանտարկված է Նաիրի Հունանյանը (1999թ. հոկտեմբերի 27-ի գործով – խմբ.): Եկեք պատկերացնենք, որ մի օր ահաբեկչության ժամանակ սպանվածների հարազատները փողոցում հանդիպում են Նաիրի Հունանյանին: Զարմանում են, իսկ նա պատասխանում է, որ պետությունն ինձ ներել է: Մոտավորապես նման բացատրություն է տրվում Մհեր Ենոքյանի գործով: Պաշտոնական պատասխաններից ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն պարտավոր չեն, այլև իրավունք չունեն ընտանիքին տեղեկացնելու»,- նշեց Մելիքյանը: