Փաշինյանի ու Ալիևի 3֊րդ ձեռքսեղմումը. սպասելով բանակցություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեք ձեռքսեղմում՝ վերջին 8 ամսվա ընթացքում․ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 22-ին՝ Դավոսում։ Պաշտոնական աղբյուրի մեկօրյա լռությունը խախտեց Նիկոլ Փաշինյանը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր վարչապետը Դավոսից պատմեց՝ հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ նախապես ծրագրված չի եղել․ «Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ էստեղ ենք, հարցրել են, թե արդյոք մենք դեմ չե՞նք հանդիպմանը, շփմանը, նույնն էլ Ադրբեջանի նախագահն է ասել, և մենք ոչ պաշտոնապես հանդիպել, զրուցել ենք»։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ Ալիևի հետ 3 հանդիպումն էլ կրել է ոչ պաշտոնական բնույթ։ Դրանք չեն կարող համարվել Արցախի հարցով բանակցությունների պաշտոնական մեկնարկ։ Վարչապետի խոսքով՝ իրենք ավելի շատ քննարկել են բանակցային գործընթացի պատմությունը․ «Այսինքն՝ ե՞րբ և ինչ տեղի ունեցավ, ո՞ր փուլում ի՞նչ իրավիճակ էր և այլն։ Իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ի՞նչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ի՞նչ հնարավորություններ ու անհնարինություններ կան։ Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում»։

Վարչապետի այս միտքը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն արժանահավատ է համարում․ «Առայժմ կարգավորման դետալների շուրջ որևէ քննարկում չկա։ Եթե էդպիսի պրոցես լիներ հրապարակային դաշտում նույնպես դիրքավորումներ կտեսնեինք, այսպես ասած, կարմիր գծեր, նպատակներ նախանշող անթույլատրելի դետալներին չհամաձայնելու հայտարարություններ և այլն։ Այդպիսի հայտարարություններ չկան»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Նիկոլ Փաշինյանը չի մոռանում դավադրությունների տեսության սիրահարներին։ Մեկ անգամ ևս շեշտում է՝ ինքը ժողովրդի թիկունքում գործարքների չի գնա․ «Դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը մտածում ա, թե կարող ա մեր կառավարությունը կամ ես անձամբ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ։ Իհարկե, հասկանալի է, որ երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերի դիրքերից»։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ բանակցությունների չգոյության պայմաններում Ալիևի հետ պարբերական հանդիպումները չեն նշանակում, թե Արցախին բանակցությունների կողմ դարձնելը Փաշինյանի համար այլևս առաջնային չէ․ «Առայժմ որևէ նշան չկա, որ ՀՀ ղեկավարությունը հետ քայլ է կատարել իր իսկ սկզբունքային դիրքորոշումից»։

Բանակցային ի՞նչ դիրքերից է Հայաստանի նոր կառավարությունը մտնում Արցախի հարցի կարգավորման պրոցեսի մեջ։ Թերևս բոլորից լավ բացատրել է ինքը՝ վարչապետ Փաշինյանը, սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից պատասխանելով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հարցին․ «Որպես ժառանգություն ստացել եմ մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները, և սա ձեզ ասում եմ պաշտոնապես»։

Փորձագետների համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ունի բանակցությունների ոչ հայանպաստ ընթացքը կանգնեցնելու բավարար ռեսուրսներ՝ հանրային բարձր վստահության տեսքով․ «Պետք է չմոռանանք, որ Փաշինյանը ակնհայտ ակնարկել է բարձրագույն ստատուսի մասին, հիշում ենք Հայաստանի հետ անգամ վերամիավորման ռազմավարական նպատակի մասին։ Սա նշանակում է, որ նոր իշխանությունների կողմից երբևէ առարկայական բանակցություններ վարելու դեպքում կարգավիճակի հարցն առաջնային է լինելու»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Հայաստանը պիտի հրաժարվի տարածքային զիջումներ ենթադրող Մադրիդյան սկզբունքներից, պնդում է «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Ըստ նրա՝ որպես առաջիկայի անելիք անհրաժեշտ է դիտարկել Արցախը Հայաստանին միավորելու գաղափարը․ «Փորձել են մեզ գավառեցու տեղ դնել և համոզել, որ մի ջղային քեռի է այդ միջազգային հանրությունը և մեր ականջները կոլորի, եթե մենք մեզ խելոք չպահենք։ Չկա այդպիսի բան։ Կան տարատեսակ շահեր՝ իրար հակադրվող և մրցակցող ուժային կենտրոններ, որոնց այսօրվա բաշխվածությունն ու կառուցվածքը մեր տարածաշրջանում գերնպաստավոր է մեր ազգային սուբյեկտությունն ապահովելու համար»։

Վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպմանը նախորդել էր արտգործնախարարների 4 ժամանոց զրույցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ «Սասնա Ծռեր» կուսակցությունում այս ծրագրի իրագործմանը կասկածով են մոտենում․ «Իրականությունը լրիվ այլ է՝ քաղաքացիական բնակչության գլուխներ կտրող, Երևանն իրենցը հայտարարող ամբողջ Հայաստանը ոչնչացնելու պետական ծրագիր ունեցող պետության հետ չի կարելի խոսել այդ տրամաբանությամբ։ Դա ինքնասպանության ճանապարհ է և ոչ մի ողջամիտ մարդ այդ ճանապարհով չի գնա»,- նշում է Վարուժան Ավետիսյանը։

Հողը ձեռք են բերում արյունով և զիջումն էլ հնարավոր չէ առանց պատերազմի, այս պնդման մեջ համակարծիք բանախոսները վստահ են, որ անկախ բանակցությունների ընթացիկ արդյունքներից, Հայաստանն ամեն օր և ամեն պահի պետք է պատրաստ լինի պատերազմի՝ վերացնելով կոռուպցիան, զարգացնելով տնտեսությունը, արդիականացնելով բանակը։

Ռոբերտ Անանյան