Աշխատողի անձնական տվյալները հրապարակելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար նախատեսված օրենսդրությունը. ՀՀ ԱՆ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելուն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայտարարությունը՝ ստորև.

«Վերջին օրերին ակտիվ քննարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ հարցը: Ընդ որում, ի թիվս այլնի՝ հարցը քննարկվում է նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից և հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ խորհդատվություն տալու և տվյալների մշակման լավագույն փորձի մասին իրազեկելու ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունից՝ հարկ ենք համարում ներկայացնել աշխատողների անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու (Օրենքի իմաստով անձնական տվյալների փոխանցում է համարվում ինչպես այլ անձանց տրամադրելը, այնպես էլ անձնական տվյալները հրապարակելը) վերաբերյալ գործող օրենսդրության կարգավորումները:

Այսպես, նախ հարկ է նշել, որ աշխատողին տրամադրվող պարգևատրումների հարցը գտնվում է աշխատող-գործատու հարաբերությունների շրջանակում, հետևաբար գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ: Իր հերթին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը  սահմանում է անձնական տվյալների մշակման ընդհանուր սկզբունքները և կանոնները: Ուստի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից բացի, անհրաժեշտ է խնդրո առարկա հարցը դիտարկել նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալներն օրինական մշակելու հիմքերից են ինչպես անձի համաձայնությունը, այնպես էլ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված լինելը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ «Աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները.

աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում. (…)»:

Վերոնշյալից բխում է, որ որպես ընդհանուր կանոն՝ աշխատողի անձնական տվյալները այլ անձանց փոխանցելիս, այդ թվում՝ հրապարակելիս, գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջին համապատասխան պետք է առաջնորդվի աշխատողի կամահայտնությամբ և առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց, բացառությամբ եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված: Արդյունքում, օրենսգիրքը չի սահմանում միմիայն աշխատողի գրավոր համաձայնությամբ նրա անձնական տվյալները հրապարակելու իմպերատիվ կանոն, այլ թույլ է տալիս բացառություն, այն է՝ առանց աշխատողի համաձայնության նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով և հակառակը՝ եթե որևէ օրենքով սահմանված չէ աշխատողի անձնական տվյալների հրապարակումը, ապա պետք է առաջնորդվել նրա համաձայնությամբ:

Հաշվի առնելով քննարկվող հարցի հասարակական հնչեղությունը՝ հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից աշխատավարձերի և պարգևավճարների վերաբերյալ տարբեր մարմիններին տրված խորհրդատվությունները վերաբերում են աշխատողի անձնական տվյալների մշակման ընդհանուր կանոններին և չեն կարող մեկնաբանվել որպես քննարկվող որևէ դեպքում տվյալների հրապարակման կամ չհրապարակման իրավաչափության վերաբերյալ եզրակացություն (Գործակալությունը անձնական տվյալների մշակման իրավաչափությունը քննում է վարույթի շրջանակներում, իսկ քննարկվող որևէ դեպքի կապակցությամբ հարուցված վարույթ չկա):

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված գործատուի կարգավիճակից, աշխատողի կարգավիճակից, աշխատողի տվյալները պահանջողի կարգավիճակից կամ փոխանցման դեպքից՝ պետք է վերհանել վերաբերելի օրենսդրությունը և պարզել՝ արդյոք տվյալ դեպքում օրենքով սահմանված է գործատուի իրավունքը կամ պարտականությունը հրապարակելու աշխատողի անձնական տվյալները, թե սահմանված չէ և պետք է առաջնորդվել աշխատողի համաձայնությամբ»: