Երբ բանակցային գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկություն չի մատուցվում, վերլուծաբանների հույսը մնում են կադրերը․ Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Լուրեր

20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Նախքան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում տեղի ունեցած հանդիպմանն անդրադառնալը, պետք է ի նկատի ունենալ մի կարևոր հանգամանք․ 2015 թվականի վերջից բանակցային գործընթաց գոյություն չունի։ Ես դա ասում եմ՝ հիշեցնելով, թե ինչպես 2015 թվականի վերջին հայկական և ռուսական կողմերը հերքեցին «Լավրովի պլանի» գոյությունը։ Դա բարձրագույն մակարդակներում հերքվում էր, մինչդեռ բոլորս գիտեինք, որ բանակցությունները դրա շուրջ են։ 2018 թվականի  թավշյա հեղափոխությունը կանգնեցրեց այդ գործընթացը, և բոլոր երկրներն ու Մինսկի խմբի համանախագահները, սպասում էին Հայաստանում իշխանության վերջնական ձևավորմանը, որն ավարտվեց ԱԺ ընտրություններով։ Նման պայմաններում չի կարող մեկ րոպեում սկսել բանակցային գործընթացը, որը փակուղի էր մտել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով  արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններին և Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Վերջինի խոսքով՝ պատահական չէ, որ այսօր որոշ ընդդիմադիր գործիչների կողմից հնչում են մտահոգություններ՝ արդյո՞ք օրակարգից դուրս են եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

«Իսկապես այդ խնդիրը կա, դա անհերքելի է։ Այնպես չէ, որ դա օրակարգից անհետացել է, բայց օրակարգ չի բերվել, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը կես քայլ հետ են գնացել իրենց կարծր դիրքորոշումներից․ եթե Ադրբեջանն ասում էր, որ առանց դեօկուպացիայի առարկայական բանակցությունների մասին չի խոսի, այժմ դա չի ասում, եթե Հայաստանն ասում էր, որ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բանակցություններ սկսել չի կարող, այժմ դա էլ չի ասում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ շեշտելով, որ այժմ տեղի է ունենում կոնտակտների հաստատում, ձևավորվում է բանակցային միջավայր, հաստատվում են բանակցային ուղիներ։

Հարցին՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հայկական ԶԼՄ-ները իմացան ռուսական մամուլից, արդյոք դա հիմք չի հանդիսանա դավադրությունների տեսության, Ստյոպա Սաֆարյանն ասաց․ «Ես չգիտեմ՝  որքանո՞վ է պլանավորված եղել Դավոսում այդ հանդիպումը, գուցե մեծ հավանականություն չի եղել, որ դա կկայանա, դրա համար չի հայտարարվել։ Այս չափազանց զգայուն խնդրով, երբ ներքաղաքական շահարկումների հավանականությունը մեծ է, կարծում եմ,  բավարար թափանցիկություն պետք է ապահովի»։

Ստեփան Սաֆարյանի համար մինչ այս պահը հստակ չէ, թե երբ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, դա ինչ է նշանակում:

«Դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը որևէ բանակցություն չի սկսի, եթե Արցախը ներկա չլինի, թե՞ Հայաստանը դրել է իր առաջ տակտիկական խնդիր, որի լուծումը ժամանակ կպահանջի։ Իրականում հարցը պարզերից չէ»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ առնվազն հստակ է մի բան, որ բանակցություններին պետք է ինչ-որ փուլից միանա Արցախը, ինչին Ադրբեջանը առարկել չի կարող։

Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ նաև Ալիև-Փաշինյան հանդիպման կադրերի վերաբերյալ քննարկումներին և նշեց, որ երբ բանակցային գործընթացի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, հող է նախապատրաստվում ֆեյք լուրեր տարածելու համար, ինչը չէր լինի, եթե հաղորդվեր, թե ինչի շուրջ են բանակցում կողմերը։

«Նկարները, ժեստերը, մարմնի լեզուն կարևոր են, և դրանք կարող են տասնյակ բացատրություններ ունենալ։ Ես երբ այդ մասին գրառում էի արել, նկատի էի ունեցել, որ երբ բանակցային գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկություն չի մատուցվում և վերլուծաբանների հույսը մնում են վիզուալ կադրերը, ապա ծնվում են ամենատարբեր տեսություններ»։