Ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի քրեական գործով արձակված մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, և որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Նման պահվածքը, սակայն, պատահական չէ, այն, թերևս, քաղաքական որոշման հետևանք է, այսպես իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, թե անողոք են ընտրակեղծարարների հանդեպ ու հետամուտ են լինում, որ նրանք ամենախիստ պատժի արժանանան: Իսկ նպատակն այն է, որ ԵՄ-ն լուրջ գումարներ է խոստացել Հայաստանին տարբեր ծրագրերի իրականացման համար, և հիմա իշխանություններն ընտրակեղծարարներին զո­հաբերում են՝ հանուն գումարի: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ արդարադատության նա­խարար Դավիթ Հարությունյանին, որը ասաց. «Ոչ պրոցեսից եմ տեղյակ, ոչ էլ դրանով պետք է զբաղվեմ, քանի որ դա իմ ոլորտը չէ»: Թեև հիշեցնենք, որ եվրոպացիների հետ և ԸՕ-ի, և, ընդհանրապես, ընտրական գործընթացների կազմակերպման հարցով իշխանությունների կողմից բանակցում էր հենց պարոն Հարությունյանը»:

 

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: