Բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել ՌԴ-ից՝ մասնավոր փոխանցումների միջոցով. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսից Ռուսաստան-Արևմուտք տնտեսական պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի առաջ, կտրուկ նվազեցին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները: Նվազումը շարունակվել է մինչ նախորդ տարվա դեկտեմբեր, և զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներն աճել են ԱԺ-ի և Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, հիմնական գումարները եկել են հենց Ռուսաստանից:

Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների չափը կազմել է 312,9 մլն դոլար, որի գրեթե կեսը՝ 127.4 մլն դոլարը, փոխանցվել է մարտին՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից առաջ: Իսկ արդեն մայիսին տրանսֆերտները կազմել են 154.9 մլն դոլար՝ մոտ 50 մլն-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարելի է եզրակացնել, որ նախընտրական ծախսերի, այդ թվում բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել հենց մասնավոր փոխանցումների միջոցով:

Դժվար է միանշանակ ասել՝ ափսոսե՞լ են ՀՀ իշխանությունները ծախսել Հայաստանում իրենց ունեցած գումարները, օգտագործել պահուստները, թե՞ եղածն արդեն քչություն է արել, ու ստիպված են եղել դրսում իրենց ունեցած միջոցները ներգրավել: Ամեն դեպքում, թվերը շատ խոսուն են»:

 

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: