ՀՀ ԱԺ պատգամավորները Ակնալճում հարգանքի տուրք են մատուցել եզդի զոհերի հիշատակին

Լուրեր

15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի և հարգանքի տուրք մատուցել 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության շուրջ 12 հազար անմեղ եզդի զոհերի հիշատակին: 

Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաները ծաղիկներ են դրել հուշակոթողին, այնուհետև այցելել են եզդիական տաճար:  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ, դա ցեղասպանություն էր:

Խոսելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ցեղասպանություն եզրույթի ընդունման մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ասել է. «Յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում գործընթացի շրջանակներում կոնկրետ քայլերի հաջորդականությունը և արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շրջանակում հարցին քայլ առ քայլ գնալը, դա մեկ րոպեի կամ մեկ ժամվա գործընթաց չէ»: 

ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանը սկզբունքորեն դեմ չէ և հակված է 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ որևէ ձևաչափով փաստաթղթի ընդունմանը: