Արմեն Դուլյանը կրկին գործազուրկ է դառնում. «Հանրայինից» մեկնաբանին հստակ պատասխան չեն տալիս

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

2019 թվականի հունվարից անհայտ է՝ հայտնի մեկնաբան Արմեն Դուլյանն աշխատելո՞ւ է «Հանրային» հեռուստաընկերությունում, թե՝ ոչ: Նա Հ1-ում վարում էր «Խաղի կանոններ» քաղաքական բանավեճը: Հաղորդաշարը եթերում էր 2018 թվականի սեպտեմբերից:

Արմեն Դուլյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն էլ չգիտի՝ շարունակելո՞ւ է «Հանրայինում» աշխատել, թե՞ ոչ: «Ես չգիտեմ՝ աշխատու՞մ եմ, թե՞ ոչ: Դա հիմա շատ դժվար է ասել, որովհետև այս տարվա քաղաքական հաղորդումների սեզոնը դեռ չի սկսվել: Տեսնենք՝ ինչ կլինի, բան չեմ կարող ասել»:

Նա, միաժամանակ, նշեց, որ իր և հեռուստաընկերության պայմանագրի վերջնաժամկետը եղել է 2018 թվականի վերջին օրը: «Ինձ նախապես զգուշացրել էին, որ դա լինելու է մեկ սեզոն, հետո կմտածեն երկրորդ սեզոնի մասին: Ես կարծում եմ, որ դեռ մտածում են, ես անորոշ վիճակի մեջ եմ»:

Հարցին՝ արդյո՞ք հետաքրքրվել է՝ պայմանագրի ժամկետը երկարաձգվու՞մ է, թե՞ ոչ, քաղաքական մեկնաբանն ասաց. «Ես ի՞նչ հետաքրքրվեմ, պայմանագիրս ավարտվել է, և դրանով ամեն ինչ ավարտվել է: Եթե կառաջարկեն նոր բան՝ կանեմ, չեն առաջարկի՝ դրանով կավարտեմ»:

Հ1-ում Արմեն Դուլյանի հետագա ճակատագրի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև հեռուստաընկերությունից, սակայն լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանը երկու օր շարունակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ուշագրավ է նաև այն, որ Արմեն Դուլյանը Հ1-ում աշխատելու շրջանում էլ շարունակել է ֆեյսբուքում ազատ քննադատել իշխանություններին:

Ի դեպ՝ մի քանի օր է՝ «Հանրային»-ը եթեր է հեռարձակում լրատվական ծառայության անոնսը, որտեղ նշվում է մեկնաբանների փոփոխության մասին: Պետրոս Ղազարյանն արդեն աշխատանքից ազատել է «Լուրերի» մեկնաբաններ Մամիկոն Սիմոնյանին և Դավիթ Գրիգորյանին: Աշխատանքից ազատվել են նաև մի քանի լրագրողներ, ինչպես նաև ընդունել են մի քանի լրագրողների «Ազատություն», «Հանրային» ռադիոկայաններից և այլ լրատվամիջոցներից:

 

Հայկ Վարդանյան