«Իմ քայլը» պատգամավորների առջև կարծիք հայտնելու սահմանափակո՞ւմ է դրել. ինչ է գրված խմբակցության կանոնադրության մեջ. ՓԱՍՏԱԹՈւՂԹ (ամբողջական)

Լուրեր

13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
Բոլորը

2019 թվականի հունվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները հավաքվել և մշակել էին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներքին կանոնադրությունը:

Կանոնադրությունը  բաղկացած է 20 գլխից: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից, որը մեզ տրամադրել է խմբակցության մեր հավաստի աղբյուրը:  Կանոնադրության մեջ նշվում է, թե խմբակցության պատգամավորն ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ինչպես են ընտրվում, ինչ պարտականություններ ու լիազորություններ ունեն, ինչպես նաև, թե ինչ պայմաններում են հեռացնելու պատգամավորներին խմբակցությունից և ինչ ընթացակարգով:

Կանոնադրությունում «Խմբակցության գործունեության հիմնական սկզբունքներ» ենթագլխում նշվում է, որ պետք է գերիշխող լինեն ժողովրդավարությունն ու բազմակարծությունը: Սրան զուգահեռ, սակայն, կանոնադրության՝ «Խմբակցության անդամի պարտականություններ» ենթաբաժնում նշված է, որ պատգամավորն իրավունք չունի որևէ հարցի շուրջ կարծիք հայտնել, քանի դեռ խմբակցությունը դրա վերաբերյալ դիրքորոշում չունի:

«Խմբակցության  անդամը պարտավոր է մինչև որևէ հարցի վերաբերյալ Խմբակցության պաշտոնական դիրքորոշման արտահայտումը ձգտել ձեռնպահ մնալ դրա վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց»,- նշված է Կանոնադրության 4-րդ գլխի 2-րդ ենթաբաժնի 6-րդ կետում:

Մինչեռ, հիշեցնենք, որ Սահմանադրության 4-րդ գլխի 94-րդ հոդվածում նշված է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Այս հարցի շուրջ Factor.am-ը մեկնաբանութուն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: Նա չհերքեց տեղեկությունը և հետևյալ կերպ մեկնաբանեց այդ կետը: «Այն ձևակերպումը, որը դրված է կանոնադրության մեջ, իրավաբանները նույնպես նայել են, որ մեզանից որևէ մեկը չվրիպի և թույլ չտանք Սահմանադրական խախտում: Շուտով կանոնադրությունը կհրապարակվի»:

Ստորև ներկայացնում ենք Factor.am-ին փոխանցված «Իմ քայլը» խմբակցության կանոնադրությունը:

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ու Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

«ԻՄ ՔԱՅԼԸ»   ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  • Սույն կանոնադրությամբ սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) նախատեսված դեպքերում ՀՀ Ազգային ժողովի «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության (այսուհետ՝ Խմբակցություն), նրա մարմինների լիազորությունների և գործառույթների իրականացման ընթացակարգերը:
  • «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների կողմից միացյալ ուժերով հիմնադրված՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինքի՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում (այսուհետ՝ Ազգային ժողով) մանդատ ստացած պատգամավորները միասին կազմում են «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցություն։
  • Խմբակցությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին, ՀՀ օրենքներին, ԱԺ որոշումներին, այլ իրավական ակտերին և սույն Կանոնադրությանը համապատասխան՝ առաջնորդվելով «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինքի նախընտրական ծրագրով։

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

 

  • Խմբակցության գործունեության հիմնական սկզբունքներն են՝
  • բազմակարծությունը,
  • ժողովրդավարությունը,
  • փոխադարձ հարգանքը խմբակցության ներսում և այլ քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների նկատմամբ,
  • հաշվետվողականությունը,
  • նախաձեռնողականությունը,
  • փոխօգնությունը խմբակցության անդամների միջև,
  • մարդակենտրոնությունը,
  • գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

  • Խմբակցության անվանումն է «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցություն», անգլերեն՝ ««MY STEP» Faction», ռուսերեն՝ «Фракция «МОЙ ШАГ»», ֆրանսերեն՝ «faction «MON PAS»»:
  • Խմբակցության անվանումը կրճատման չի ենթարկվում։

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • Խմբակցության անդամն իրավունք ունի․
    • ստանալ տեղեկատվություն խմբակցության գործունեության մասին,
    • հայտնել իր  դիրքորոշումը  խմբակցության  նիստի ժամանակ քննարկվող հարցերի վերաբերյալ․
    • խմբակցության նիստերի ընթացքում հարցեր տալ զեկուցողին և արձագանքել նրա պատասխանին․
    • դուրս գալ խմբակցությունից՝ Կանոնակարգով սահմանված կարգով դիմում ներկայացնելով Խմբակցության ղեկավարին։
    • իրականացնել Սահմանադրությամբ, Կանոնակարգով և ՀՀ օրենսդրությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին վերապահված այլ իրավունքներ։
  • Խմբակցության անդամը պարտավոր է․
    • մասնակցել խմբակցության նիստերին․
    • Ազգային ժողովի նիստերից, խմբակցության նիստերից, իր անդամակացած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերից, իր անդամակցած հանձնաժողովի կամ խմբակցության հրավիրած լսումներից բացակայելու դեպքում դրա պատճառների մասին նախապես տեղյակ պահել խմբակցության քարտուղարին.
    • մասնակցել խմբակցության նիստի քվեարկություններին՝ բացառությամբ Կանոնադրության 6.16 և 21.5 կետում սահմանված դեպքերի,
    • յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Խմբակցության ղեկավարին հաշվետվություն  իր  գործունեության, նախագծերի, գործուղումների, քաղաքացիների ընդունելության, ստացված և ուղարկված նամակագրության  մասին,
    • համապատասխանեցնել իր հանրային գործունեությունը խմբակցության կողմից սահմանված քաղաքական ուղենիշների, «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինքի նախընտրական ծրագրի հետ,
    • մինչև որևէ հարցի վերաբերյալ Խմբակցության պաշտոնական դիրքորոշման արտահայտումը ձգտել ձեռնպահ մնալ դրա վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց,
    • կատարել խմբակցության որոշումները և սույն Կանոնադրության պահանջները։

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • Խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածություն կարող է առաջադրել խմբակցության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
  • Խմբակցության ղեկավարը և քարտուղարն ընտրվում են խմբակցության առաջին նիստում՝ քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին
  • Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրությունը տեղի է ունենում սույն կանոնադրության 5.2-րդ կետով նախատեսված կարգով՝ համապատասխան պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  • Խմբակցության ղեկավարը՝
    • կազմակերպում է խմբակցության գործունեությունը, նախապատրաստում է խմբակցության նիստերի անցկացումը, վերահսկում է խմբակցության որոշումների կատարումը.
    • ներկայացնում է խմբակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային ժողովի մարմինների, կուսակցությունների, հասարակական և այլ կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ հարաբերություններում և արտերկրում կամ լիազորում է այդ գործողությունների իրականացումը խմբակցության այլ անդամի,
    • խմբակցության քննարկմանն է ներկայացնում վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովի նախագահի, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ անդամի, ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ անդամի թեկնածությունները։
    • իրավասու մշտական հանձնաժողովին ներկայացնում է Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում խմբակցության կողմից առաջադրվող անձանց թեկնածությունները,
    • իր հայեցողությամբ խմբակցության քննարկմանն է ներկայացնում խմբակցության անունով ստացված դիմումները և առաջարկությունները
    • վարում է խմբակցության նիստեր,
    • իր նախաձեռնությամբ կամ խմբակցության անդամների մեկ երրորդի առաջարկով կարող է ընդմիջել խմբակցության նիստը․
    • համակարգում է Աշխատակազմի հետ խմբակցության գործունեությունը,
    • խմբակցության հաստատմանն է ներկայացնում խմբակցության նիստի օրակարգի նախագիծը.
    • ստորագրում է խմբակցության նիստերի արձանագրությունները.
    • համակարգում է խմբակցության գործավարի և փորձագետների աշխատանքները.
    • խմբակցության անունից բանակցություններ է վարում այլխմբակցությունների և պատգամավորների հետ՝ Խմբակցության նախաձեռնությունները պաշտպանելու համար,
    • Կանոնակարգի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարող է Ազգային ժողովում հարցի քվեարկությունից առաջ պահանջել ընդմիջում` 20 րոպե տևողությամբ,
    • ի պաշտոնե հանդիսանում է խմբակցության ներկայացուցիչը Ազգային ժողովի խորհրդում,
    • կարող է անդամակցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից մեկին,
    • խմբակցության անունիցբանակցություններ է վարում միջազգային և այլ կազմակերպությունների հետ՝ Խմբակցության անդամների, փորձագետների, օգնականների, գործավարի կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով,
    • Կանոնակարգի 77-րդ հոդվածի 1-ին մասով, 81-րդ հոդվածի 1-ին մասով, 97-րդ հոդվածի 3-րդ մասով և 122-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում առաջարկներ, իսկ 121-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ առաջարկություններ է ներկայացնում խմբակցության անունից.
    • հարգելի է համարում խմբակցության անդամի բացակայությունը խմբակցության նիստերից՝ Կանոնակարգով սահմանված հիմքերի և այլ ծանրակշիռ հիմնավորումների առկայության դեպքում։
    • հաշվետու է խմբակցության առջև,
    • իրականացնում է Կանոնակարգով և սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
  • Խմբակցության քարտուղարը՝
    • խմբակցության ղեկավարի բացակայության ժամանակ կատարում է նրա լիազորությունները.
    • նախապատրաստում է խմբակցության նիստերը,
    • խմբակցության ղեկավարի հանձնարարությամբ՝ հրավիրում և վարում է խմբակցության նիստերը,
    • կազմակերպում է խմբակցության գործավարությունը, նիստի օրակարգը, նիստերի արձանագրությունները, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը և դրանց պահպանումը.
    • խմբակցության անդամներին ապահովում է նիստերի անցկացման, դրանց օրակարգի, տեղի և ժամի մասին տեղեկատվությամբ.
    • անհրաժեշտության դեպքում խմբակցության նիստում հանդես է գալիս խմբակցության գործունեության վերաբերյալ հաղորդմամբ.
    • հաշվետու է Խմբակցության առջև
    • իրականացնում է Կանոնակարգով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

  1.   ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության նիստը խմբակցության ղեկավար մարմինն է:
  • խմբակցության հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ նիստերին հաջորդող յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը ժամը 10:00-ին,
  • խմբակցության ղեկավարի նախաձեռնությամբ կամ խմբակցության ղեկավարի հանձնարարությամբ՝ քարտուղարի նախաձեռնությամբ խմբակցության նիստ կարող է գումարվել նաև այլ ժամանակ՝ ըստ անհրաժեշտության,
  • խմբակցության ղեկավարի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է գումարվել արտահերթ նիստ,
  • խմբակցության նիստերի անցկացման վայրն է Ազգային ժողովի շենքը (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0095 Մարշալ Բաղրամյան 19)։ Խմբակցության ղեկավարի որոշմամբ նիստ կարող է գումարվել նաև այլ վայրում,
  • հերթական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին խմբակցության անդամները ծանուցվում են էլեկտրոնային փոստի, հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով՝ նիստից առնվազն 2 օր առաջ,
  • արտահերթ նիստերի անցկացման դեպքում ծանուցումն ապահովվում է առնվազն 3 ժամ առաջ՝ էլեկտրոնային փոստի, sms հաղորդագրության կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով,
  • խմբակցության նիստերը դռնփակ են՝ բացառությամբ, երբ խմբակցության կողմից ընդունվում է դռնբաց նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում,
  • խմբակցության նիստին կարող են մասնակցել այլ անձինք՝ խմբակցության ղեկավարի հրավերով,
  • Խմբակցության նիստում զեկուցողին հարցեր տալու և ելույթ ունենալու իրավունք ունեն միայն խմբակցության անդամները: Խմբակցության նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են ելույթ ունենալ նիստը վարողի թույլտվությամբ:
  • խմբակցության նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին,
  • խմբակցության նիստերն արձանագրվում են, նիստի արձանագրությունը ներառում է տեղեկատվություն նիստի անցկացման վայրի, ամսաթվի, մասնակիցների, օրակարգային հարցերի, ընդունված որոշումների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Նիստի արձանագրությունը ստորագրվում է նիստը վարողի և քարտուղարի կողմից:
  • նիստը վարում է Խմբակցության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խմբակցության քարտուղարը։ Խմբակցության ղեկավարի և քարտուղարի միաժամանակյա բացակայության  դեպքում    նիստը վարում է Խմբակցության ղեկավարի լիազորած անդամը,
  • Խմբակցության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով.
    • օրակարգի հաստատում (մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում),
    • քննարկվող հարցի վերաբերյալ զեկուցողի ելույթը մինչև 10 րոպե տևողությամբ,
    • հարցեր զեկուցողին, մինչև 2 րոպե տևողությամբ,
    • մտքերի փոխանակություն, մինչև 2 րոպե տևողությամբ ելույթների համար,
    • զեկուցողի ամփոփիչ ելույթը, մինչև 3 րոպե տևողությամբ,
    • քվեարկություն։
  • Քվեարկությունն ընթանում է բաց ընթացակարգով, եթե խմբակցության որոշմամբ այլ ընթացակարգ սահմանված չէ,
  • Խմբակցության անդամը քվեարկում է կողմ կամ դեմ: Շահերի բախման պարագայում խմբակցության անդամը չի մասնակցում քվեարկությանը,
  • Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է այդ հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո՝ բացառությամբ 5.7 կետով նախատեսված դեպքերի:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության որոշումներն ընդունվում են Կանոնակարգի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի խմբակցության քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ, որը քննարկվում է խմբակցությունում Կանոնադրության 6.14 կետով նախատեսված կարգով: Եթե զեկուցողին հարցեր տալու կամ մտքերի փոխանակության փուլում ստացվում են այնպիսի առաջարկներ, որոնց քննարկումը զեկուցողի կարծիքով տևական ժամանակ է պահանջում, ապա զեկուցողի պահանջով հարցի քննարկումը կարող է հետաձգվել: Եթե ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը խմբակցության որոշմամբ հավանության է արժանանում, ապա խմբակցությունն իր որոշմամբ նշանակում է նաև խմբակցության ներկայացուցիչ, ով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում հանդես է գալիս որպես հիմնական զեկուցող:
  • Խմբակցության առաջադրած օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը կարող է Կանոնակարգի 75-րդ հոդվածով սահմանված կարգով առաջնահերթ համարվել:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՒՂԵՐՁԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության կողմից Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացվում է սույն կանոնադրության 8.1-րդ կետով նախատեսված կարգով:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության քննարկմանը վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի թեկնածություն իրավունք ունի ներկայացնել խմբակցության ղեկավարը և/կամ խմբակցության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
  • Խմբակցության որոշմամբ առաջադրված թեկնածությունը հաստատվելու դեպքում՝ վերջինս համարվում է խմբակցության կողմից ներկայացված թեկնածություն:

 

 

  1. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության քննարկմանը Ազգային ժողովի մշտական, ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողովի իրեն վերապահված տեղում հանձնաժողովի անդամի թեկնածություն իրավունք ունի ներկայացնել խմբակցության ղեկավարը: Խմբակցության որոշմամբ ներկայացված թեկնածությունը հաստատելու դեպքում՝ վերջինս համարվում է խմբակցության կողմից նշանակված:
  • Ազգային ժողովի մշտական, ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողովի անդամի փոփոխությունը իրականացվում է սույն Կանոնադրության 11.1-րդ կետում սահմանված ընթացակարգով:

 

  1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Միջազգային խորհրդարանական կազմակերպության, Միջխորհրդարանային հանձնաժողովում, Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության, Ազգային Ժողովի բարեկամական խմբի կազմում խմբակցության թեկնածուի առաջադրումը և փոփոխության առաջարկը իրականացվում է սույն Կանոնադրության 11-րդ կետով սահմանված ընթացակարգով:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության քննարկմանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածություն իրավունք ունի ներկայացնել խմբակցության ղեկավարը և/կամ խմբակցության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Խմբակցության որոշմամբ առաջադրված թեկնածությունը հաստատելու դեպքում վերջինս համարվում է խմբակցության կողմից ներկայացված թեկնածություն:
  • Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածությունը չհաստատվելու դեպքում նոր առաջադրումն իրականացվում են ընդհանուր հիմունքներով։

 

  1. ԻՐԱՎԱՍՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎՈՂ ԿԱՄ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թեկնածուները խմբակցության կողմից իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրվում են սույն կանոնադրության 10-րդ կետով նախատեսված կարգով՝ յուրաքանչյուր տեղի համար առաջարկելով մեկ թեկնածուի:

 

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄՆԵՐՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի խմբակցության քննարկմանը ներկայացնել կառավարության անդամների գրավոր հարցապնդման նախագիծ, որը քննարկվում է խմբակցությունում սույն կանոնադրության 6.14-րդ կետով նախատեսված կարգով: Խմբակցության որոշմամբ ներկայացված հարցապնդման նախագիծը հավանության արժանանալու դեպքում խմբակցությունը նշանակում է ներկայացուցիչ, ով հարցապնդման քննարկման դեպքում հանդես է գալիս խմբակցության անունից:

 

  1. ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի խմբակցությունում ներկայացնել հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարց, որը քննարկման է դրվում խմբակցությունում: Եթե խմբակցությունն ընդունում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում, ապա խմբակցության կողմից մշակվում է համապատասխան դիմում, որը ևս դրվում է քվեարկության: Խմբակցությամբ որոշմամբ հավանության արժանանալու դեպքում դիմումն ուղարկվում է Սահմանադրական դատարան: Խմբակցության ղեկավարը Սահմանադրական դատարանում հանդես է գալիս որպես դիմող կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ:

 

  1. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Սահմանադրության փոփոխությունների, օրենքների և Ազգային ժողովի որոշման նախագծերի վերաբերյալ խմբակցության առաջարկներ կարող է ներկայացնել խմբակցության յուրաքանչյուր անդամ: Առաջարկները քննարկվում են խմբակցության նիստում սույն կանոնադրության 14-րդ կետով նախատեսված կարգով: Խմբակցության որոշմամբ առաջարկն ընդունվելուց հետո այն Կանոնադրության 5.4.17-րդ կետի համապատասխան ներկայացնում է խմբակցության ղեկավարը:

 

  1. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել հրավիրել խորհրդարանական լսումներ խմբակցության կամ խմբակցության անդամի առաջադրված նախագծին վերաբերող հարցով՝ Կանոնակարգի 125-րդ հոդվածին համապատասխան: Խորհրդարանական լսումների անցկացման մասին խմբակցության որոշման ընդունման դեպքում Խորհրդարանական լսումներն անցկացվում են նախաձեռնողի սահմանված ժամկետներում և օրակարգով:

 

  1. ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  • Խմբակցության անդամը կարող է հեռացվել խմբակցությունից խորհրդարանական էթիկայի կանոնների լուրջ խախտման, խմբակցության որդեգրած սկզբունքներին հակասող վարքագիծ դրսևորելու, խմբակցության հեղինակությանը և բարի համբավն արատավորող արարք կատարելու համար։
  • Սույն կանոնադրության 19.1 կետում նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում խմբակցության ղեկավարի նախաձեռնությամբ մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվում է խմբակցության նիստ խմբակցության անդամին խմբակցությունից հեռացնելու հարցով և անհապաղ գրավոր տեղեկացնում խմբակցության համապատասխան անդամին:
  • Խմբակցության անդամի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
  • Խմբակցության անդամը հեռացվում է խմբակցությունից խմբակցության որոշմամբ, որում նշվում են խմբակցությունից հեռացնելու պատճառները և հիմնավորումները:
  • Խմբակցության անդամը չի մասնակցում իրեն հեռացնելու վերաբերյալ հարցի քվեարկությանը:

 

  1. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

  • Կանոնադրության փոփոխության առաջարկով կարող է հանդես գալ խմբակցության ղեկավարը կամ խմբակցության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
  • Սույն կանոնադրությունը կարող է փոփոխվել Կանոնակարգի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:Հայկ Վարդանյան