Տատիկի գրկից ընկած 2-ամյա երեխային կրկին վիրահատել են. նոր մանրամասներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երևանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2 տարեկան տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին Factor.am-ին հայտնեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Փոքրիկն այսօր երկրորդ անգամ վիրահատվել է, առաջին անգամ ձեռքի կոտրվածքի համար է վիրահատվել, ակնակապիճի ոսկորն էլ գիտեինք՝ կոտրված է, բայց հետաձգում էինք մինչև ուղեղի վիճակը լավանա, այսօր, ի վերջո, վիրահատեցին»,- նշեց բաժնի վարիչը՝ հավելելով, որ վիրահատությունն անցել է նորմալ:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից:

Պարզվել է, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, օրորելու ժամանակ երեխային գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է:

Factor.am-ի հարցին՝ միջադեպի հետևանքով հետագայում փոքրիկն առողջական ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ, բաժանմունքի վարիչը պատաասխանեց. «Հիմա դժվար է ասել, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է՝ ոչ մի հետևանք էլ չլինի: Ամեն ինչ կախված է բուժման ընթացքից և փոքրիկի օրգանիզմից»:

Ըստ Չոբանյանի՝ մինչ այժմ երեխայի բուժումն ընթանում է առանց բարդությունների, իսկ այլ վիրահատության կարիք չկա:

Շողիկ Գալստյան