Շիրակի ժողովրդի վերաբերմունքն իմ անձի նկատմամբ համարում եմ 2018-ի իմ ամենամեծ հաջողությունը. Ֆելիքս Ցոլակյան

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը
Factor.am-ի հարցազրույցը ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հետ.
-Պարոն Ցոլակյան, ո՞րն էր 2018-ի ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի համար, Ձեր կյանքում։
-Ես այսպես կձևակերպեի՝ մեր ժողովրդի զարթոնքի, համախմբման տարի էր, և այդ համախմբումը շատ կարևոր է մեզ համար, որովհետև համախմբված՝ պետք է կարողանանք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ։ -Իսկ 2018-ի սկզբին պատկերացնո՞ւմ էիք նման շրջադարձ, պատկերացնու՞մ էիք, որ դա հնարավոր է։ -Որոշ չափով…ժողովրդի մի մասի համար սա անակնկալ էր, մի մասի համար՝ չէ, օրինաչափ։
Ասում եք՝ համախմբում և այլն, բայց արդեն իսկ հանրության մեջ կա նոր իշխանությունների նկատմամբ քննադատության զգալի չափաբաժին. տարբեր հարցերի հետ կապված՝ սկսած օպտիմալացում-կրճատումներից, ավարտած սուպերվարչապետական Սահմանադրությամբ նախատեսված գերլիզորությունները պահպանելու միտումներով։ Ձեր կարծիքով՝ քննադատության այս չափաբաժնի որ մասն է օբյեկտի՞վ իրականության հետևանք:
-Եթե օբյեկտիվ է քննադատությունը, ես կողմ եմ։ Դուք տեսնում եք, որ այս քննադատությունը, ինչ-որ կա, բազմաշերտ է. կա քննադատություն, որ իսկապես օբյեկտիվ է, կա որ շինծու է, կա որ թելադրված է, կազմակերպված է և այլն։ Այս բոլորը կարելի է նայել, առանձնացնել, և այդ դեպքում կտեսնենք՝ քննադատության չափաբաժինն ինչքան է: Քննադատությունը բնական բան է։ Իշխանությունները, այն ժառանգությունը որ ունեն, դրա պայմաններում բավականին շատ անելիք ունեն, և ժամանակն էլ, որ կա, շատ քիչ էր, որպեսզի իշխանությունները կարողանային դրսևորել իրենց բոլոր դրական կողմերը։ Հիմա այդ հնարավորություններն արդեն կան իշխանությունների համար, արդեն կա նոր Ազգային ժողով, և այն հարցերը, որոնք չէին կարողանում լուծում ստանալ, դրանք լուծելու համար անհրաժեշտ է միայն աշխատել։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ նոր ԱԺ-ն հնարավորություն տալիս է, որպեսզի բոլոր այն բացերը, որ կան, մինչև հիմա չեն վերանում, դրանք աստիճանաբար սկսենք վերացնել։ Իսկ իշխանությունը միշտ էլ քննադատության թիրախ է եղել, էսօր էլ է, չի կարող չլինել, պետք է այնպես անել, որ այդ թիրախավորումը՝ քննադատությունը, պակաս լինի։ Այսինքն՝ առիթներ չստեղծել քննադատության համար։
-Եթե մնաք գործադիրում, նույն պաշտոնում, ի՞նչ հիմնական ծրագրեր եք պատրաստվում իրականացնել։
Եթե մնամ նույն պաշտոնում, ուրեմն՝ բավականին շատ գործ ունեմ անելու։Այսօր կառավարությունում օպտիմալացման պրոցեսներ են, այստեղ էլ կան խնդիրներ, դրանցով պետք է զբաղվենք լրջորեն, որովհետև նախարարությունը ունի շատ-շատ խնդիրներ։ Վերազինում, հազարումի բան կա, կադրային հարցեր, էս բոլորը օրախնդիր հարցեր են, որոնց հարկավոր է լուծում տալ ու անընդհատ առաջ գնալ։
-Իսկ ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կադրերին զտելու գործում։
-Խելամիտ։ Չապաևի տարբերակը չի աշխատելու (ծիծաղում է), մարդկանց ցավեցնող բաներ չեն լինելու, բայց լինելու են, նորից եմ ասում, խելամիտ որոշումներ, որպեսզի նախարարությունն ավելի լավ վիճակում լինի։
-Ասում եք՝ վերազինման, տեխնիկայի կարիք կա, հիշում եմ՝ ամառային հրդեհների ժամանակ հրատապ դարձավ ինքնաթիռ ունենալու հարցը։ Կա՞ն նման հույսեր, ծրագրեր։
-Արդեն իսկ կան ձեռնարկված քայլեր, անընդհատ պրոցեսներ կան, որոնց արդյունքում տեսնենք՝ ինչ կունենանք։ Եթե խորը նայենք՝ մեզ ինքնաթիռ պետք էլ չէ, մեզ պետք են ուղղաթիռներ։ Ոչ մի հատ չունենք։ Հենց հիմա հաշվարկների վրա ենք, թե ինչքան է այդ ուղղաթիռների արժեքը։
-Իսկ կա՞ն այլընտրանքային միջոցներ ներգրավելու ծրագրեր, ոչ բյուջետային:
-Չէ, բյուջեից չէ, մենք այլ ճանապարհներով փորձում ենք ձեռք բերել, պրոցեսի մեջ է, չեմ կարող նախօրոք բան ասել։
-Այս տարի Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցն է: Մեկ ամիս առաջ մարզում մեկ այլ զարհուրելի սպանություն տեղի ունեցավ՝ նորից ռազմաբազայի զինծառայողի կողմից։ Տեղյակ եք ՌԴ դեսպանատան առջև հնչեցված պահանջներից, նաև հնչում են ռազմաբազան հանելու կոչեր, ինչ կարող եք ասել այս մասին:
-Ես դեմ եմ դրան։ Կարգուկանոնին պետք է հետևել անընդհատ, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն։
-Նոր իշխանությունները մշտապես ընդգծում են՝ մենք արտաքին հարաբերություններում ավելի սուվերեն ենք, ավելի արժանապատիվ…
-Սուվերենությունը սուվերենություն, բայց բաներ կան, որոնց հարցում ես մնում եմ իմ դիրքորոշումներին։
-Կարող եք ասել՝ ինչ հիմնական հաջողություն եւ ձախողում եք ունեցել 2018-ին։
-Ձախողում չեմ կարծում, որ ունեմ, չունեմ։ Իսկ հաջողությունը կապում եմ վերջին ընտրությունների հետ, Շիրակի ժողովրդի վերաբերմունքն իմ անձի նկատմամբ։ Սա ամենամեծ հաջողությունն ու ձեռքբերումն եմ համարում։
-Դուք 24 000-ից ավելի ձայն հավաքեցիք։ Ի դեպ, ձեր դաշինքի բոլոր ռեյտինգային թեկնածուների մասին անգամ նման խոսք կա, որ համար 4 քվեաթերթիկի թեկնածուից պետք է հանել 5000 ձայն, որոնք Փաշինյանի քվեներն են։
-Ինչքան պետք է՝ տամ (ծիծաղում է), պրոբլեմ չկա։
-2019-ին ինչ մաղթանք ունեք:
-Մաղթում եմ խաղաղություն, որը համարում եմ ամենակարևորը մեր ժողովրդի համար։ Եվ բարեկեցություն բոլորիս ընտանիքներին։
Անի Սահակյան