Երեւանի քաղաքապետարանը 455 հազարի շոկոլադ է գնել, 1 մլն դրամի էլ պատիվ է տվել. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեւանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից ճոխ գնումներ է կատարել: 2018 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքապետարանի եւ «ՍԱՍ գրուպ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը քաղաքապետարանին 820 հազար ՀՀ դրամի սննդամթերք է մատակարարել: Ապրանքի մատակարարման վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 25-ը:


Այսպիսով՝ քաղաքապետարանը գնել է ամբողջ 70 կիլոգրամ շոկոլադ՝ կգ-ն 6500 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 455 հազար դրամ:
1300 դրամով գնել է 20 կգ խնձոր, որի ընդհանուր արժեքը կազմել է 26 հազար ՀՀ դրամ:
Բանան. 15 կգ՝ 900 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 13 հազար 500 դրամ:
Ընկուզեղեն. 17 կգ՝ 9000 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 153 հազար դրամ:
Չիր (ծիրանի, բալի, սեւ սալորի, տանձի, խնձորի, դեղձի) ընդհանուր 10 կգ՝ 7800 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 78 հազար դրամ:
Սեւ սուրճ. 120 տուփ՝ 600 դրամով, ընդհանուր վճարվել է 72 հազար դրամ:
Սեւ թեյ. 15 տուփ՝ 750 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 11 հազար 250 հազար դրամ:
Կանաչ թեյ. 15 տուփ՝ 750 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 11 հազար 250 հազար դրամ:

 

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին նշյալ ապրանքները ձեռք բերելիս բավականին խստապահանջ է եղել, նախընտրել է ամենալավը:
Այս պայմանագրի կնքումից մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Վերջինս 1 մլն դրամի շրջանակներում հյուրասիրությունների ծառայություն է մատուցել:

Ծառայությունները մատուցվել են նոյեմբերի 19-ին, այդ օրերին Երեւանում է եղել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ պատվիրակության այցի նպատակը է եղել աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում փորձի փոխանակումը:

Պայմանագրում հյուրասիրության վայր նշվում է Երեւանի Իսակովի պողոտայի 48 հասցեն: Այս հասցեում գտնվում է «Երեւան Պանդոկ» ռեստորանը:

Հայկ Վարդանյան