Բունդեսթագի զեկույցում Թուրքիայի ներխուժումը Սիրիա որակվել է որպես օկուպացիա

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կազմած զեկույցում Թուրքիան որակվել է որպես Սիրիան օկուպացրած երկիր։ Զեկույցում արձանագրվել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին, Ազեզ, Էլ Բաբ և Ջերաբլուս քաղաքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին. փոխանցում է ermenihaber-ը:

Ինը էջանոց զեկույցը պատրաստվել է Բունդեսթագի «Ձախերի» կուսակցության խմբակցության նախաձեռնությամբ։ Խմբակցության նախագահ Սելիմ Դաղդելենը նշել է, որ տվյալ փորձագիտական զեկույցը պետք է Գերմանիայի կառավարության համար որպես զգուշացում ծառայի։ Նա նաև քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները որպես միջազգային իրավունքի դրույթների ոտնահարում որակելուց խուսափելու համար։

«Իրական սկանդալ է այն, որ չնայած բոլոր մասնագիտական զեկույցներին և խորհրդարանական խմբակցությամբ ներկայացված կուսակցությունների դիրքորոշմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի մուտքը Սիրիայի որոշ շրջաններ և դրանց օկուպացիան դեռևս չեն գնահատվում որպես միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Դաղդելենը։

Նշենք, որ Գերմանիայի կառավարությունը դատապարտել և անընդունելի էր համարել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին քաղաքի դեմ հունվարին սկսված ռազմագործողությունը։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մարտին արած իր հայտարարության մեջ նշել  էր, որ եթե թուրքական զինված ուժերը շարունակաբար մնան Սիրիայում, դա իհարկե, միջազգային իրավունքի նորմերի խախտում կլինի։ Սակայն Գերմանիայի կառավարությունը որևէ հստակ մենակաբանություն չէր արել այն մասին, թե միջազգային իրավունքի տեսանկոյւնից ինչ գնահատական պետք է տալ Աֆրինի գործողությանը։

Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելիս հղում  է կատարում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, այն է՝ ինքնապաշտպանության իրավունքին։ Սակայն, ինչպես նշվել էր Գերմանիայի խորհրդարանի վերոնշյալ զեկույցում, Թուրքիայի կառավարությունը դեռևս չի մատնանշել Թուրքիային ուղղված որևէ իրական սպառնալիք, որը կարող էր ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն ստեղծել։