Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումն ու «հողերի հանձնման» հարցի քննարկումը ապատեղեկատվություն է որակել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է մամուլում իր մասին տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։

Նա լրատվական սադրանք է որակել այդ տեղեկությունները՝ նշելով, որ նախ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված իրեն ուղղված մեղադրանքներին՝ նշել է, որ երկար ժամանակ տարակուսում էր՝ արժե արդյոք արձագանքել այդ մարազմին, թե ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել էր իր կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։

Ի հավաստումն ասվածի՝ ֆեսյբուքյան իր էջում վերահրապարակել է 2014 թ.-ին ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը:

Ա. Հարությունյանը նշել է նաև, որ առանց հայ ժողովրդի՝ հատկապես Արցախում և Մայր Հայրենիքում ապրող մեր բոլոր հայրենակիցների համաձայնության, Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է։

Ֆեյսբուքյան հայտարարությունը ստորև՝

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։

Նախ տեղեկացնեմ, որ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված ինձ ուղղված մեղադրանքներին՝ անկեղծ կասեմ, որ երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե արդյոք արձագանքել այդ մարազմին, թե ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել եմ իմ կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։ Ի հավաստումն խոսքերիս՝ վերահրապարակում եմ 2014 թ.-ին ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումս:

Այսօրինակ լրատվական սադրանքների միջոցով ինչ-որ նպատակների ձգտողներին ասեմ, որ առանց հայ ժողովրդի՝ հատկապես Արցախում և Մայր Հայրենիքում ապրող մեր բոլոր հայրենակիցների համաձայնության, Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է»։

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժին