Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ սանկցիա կիրառվեց
Հասարակություն
28.07.2017 | 13:18Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 28–ին, հետաձգվել է:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի մեկնարկին գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ նիստը հետաձգվում է մինչև մյուս ուրբաթ օրը՝ պաշտպանների ներկա չգտնվելու հիմքով ու դատական սանկցիա է հայտարարել պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ: